Թխկի սրատերև
| Թխկի սրատերև | |
Թխկի սրատերև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
| Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
| Ենթաընտանիք | Hippocastanoideae |
| Ցեղ | Թխկի (Acer) |
| Տեսակ | Թխկի սրատերև (A. platanoides) |
| Միջազգային անվանում | |
| Acer platanoides | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Թխկի սրատերև (լատիներեն՝ Acer platanoides), ունի բավական տարածման բավական մեծ արեալ՝ Կովկաս, Արևմտյան և Արևելյան Եվրոպա, Փոքր Ասիա և Իրան, մեր հանրապետությունում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Սևանի ավազանում, Վայքում և Զանգեզուր-Մեղրիում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է սկսած 1000մ-ից մինչև անտառի վերին սահմանները։ Բարձրաճ ծառ է, առաջին եծության՝ մինչև 25-30 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով։ Տալիս է ամուր և գեղեցիկ բնափայտ, որը լայն կիրառություն ունի կահույքի արտադրության մեջ։ Անտառային համակեցություններում հանդիպում է հաճարենու, կաղնու, բոխու ծառուտներում։ Պահանջկոտ է հողի և խոնավության նկատմամբ, սակայն դիմանում է նաև համեմատաբար չոր պայմաններում։ Երբեմն կազմակերպում է մաքուր ծառուտներ։ Ստվերատար է, ամեն տարի առատ պտղաբերում է և տալիս բավարար ինքնացանք։ Լայն կիրառություն ունի անտառային մշակույթներում և կանաչապատման մեջ։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի սրատերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի սրատերև» հոդվածին։ |
| ||||||||||||||