Կանադայի ռազմական թանգարան
Կանադայի ռազմական թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, ռազմական թանգարան և թանգարանի շենք |
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Օտտավա |
Վայր | LeBreton Flats? |
Հիմնադրվել է | 1880 |
Մակերես | 440 000 քառակուսի մետր |
Տնօրեն | Սթեֆեն Քուիք |
Կայք | warmuseum.ca |
Կանադայի զինվորական թանգարան անգլ.՝ Canadian War Museum, ֆր.՝ Musée canadien de la guerre, ազգային ռազմապատմական թանգարան[1], որը տեղակայված է Օտտավա քաղաքի Լեբրետոն Ֆլեթս շրջանում՝ Բութ փողոցի և Շոդյեր կամրջի մոտ գտնվող Օտտավա գետի հովտի անկյունում։ Թանգարանն ընդգրկում է Կանադայի ամբողջ ռազմական պատմությունը՝ հնդկացի ցեղերի հետ հակամարտությունից մինչև եվրոպացիների մուտքը և մինչև առավել ժամանակակից հակամարտությունները։ Ներառում է ռազմական տեխնիկայի նմուշների բավականին մասշտաբային հավաքածու, որի մի մասը ցուցադրվում է առանձին օդանավարանում, իսկ մյուս մասը՝ ցուցասրահներում։
Թանգարանի էքսպոզիցիաները շատ «ընկերասեր» են այցելուների հետ։ Վերջիններս կարող են իրենց զգալ իրադարձությունների մասնակից և նույնիսկ ձեռք տալ որոշ ցուցանմուշներ։ Թանգարանի շենքում է գտնվում նաև Ռազմապատմական հետազոտական կենտրոնը և գրադարանը։ Թանգարանի հավաքածուն (այդ թվում նաև պահեստայինները) ներառում է մոտ 500 000 առարկա[2]։ Թանգարանը ծագել է 1880 թվականին, որպես ռազմական արտեֆակտների դաշնային հավաքածու, որը գտնվում էր Օտտավայի կայազորի պահպանության տակ և պաշտոնապես բացվել է 1942 թվականին։
Ի սկզբանե թանգարանը գտնվում էր Դրիլ Հոլում, Լորյե ավենյու կամրջի մոտ, այնուհետև տեղափոխվել է Սասեքս դրայվի փողոցի վրա գտնվող Կանադայի Հանրային արխիվի շենք։ Ժամանակակից շենքը բացվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Կանադայի խորհրդարանի շենքից 2 կմ դեպի արևմուտք։
Մշտական ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռազմաճակատ՝ պատերազմ Կանադայի տարածքում հին ժամանակներից մինչև 1885 թվականը,
- Թագի և երկրի համար՝ բուրական պատերազմ և առաջին համաշխարհային պատերազմ, 1885-1931 թվականներ,
- Կրակով կոփվածները՝ երկրորդ համաշխարհային պատերազմ, 1931-1945 թվականներ,
- Բռնի աշխարհ՝ սառը պատերազմ, խաղաղապահ գործողություններ և ոչ վաղ ժամանակում տեղի ունեցած հակամարտություններ՝ 1945 թվականից մինչ օրս,
- Թագավորական կանադական լեգիոնի փառքի սրահ,
- Լեբրետոնի ցուցասրահ (ռազմական տեխնիկայի՝ այդ թվում նաև հրետանու, տանկերի, ինքնագնաց կայաններ և այլ տեխնիկայի ցուցանմուշների ցուցադրում),
- Վերածննդի սրահ՝ նեղացող պատերով խորհրդանշական սրահ,
- Հուշասրահ՝ ամեն տարի նոյեմբերի 11-ին ժամը 11։00-ին նեղ պատուհանի միջով արևը լուսավորում է սրահում գտնվող անհայտ զինվորի գերազմանաքարը,
- Ռազմարվեստի հավաքածու,
- Ռազմապատմական հետազոտական կենտրոն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռազմական թանգարանի նախկին շենքը
-
Լեբրետոնի ցուցասրահ (ռազմական տեխնիկայի հավաքածու)
-
Վերածննդի սրահ
-
Ցուցասրահ 1՝ հին ժամանակներից մինչև 1885 թվական
-
Ցուցասրահ 3: Երկրորդ համաշխարհային պատերազմ, 1931-1945 թվականներ
-
Ցուցասրահ 4: Սառը պատերազմ, խաղաղապահ գործողություններ և ժամանակակից հակամարտություններ
-
Թագավորական կանադական լեգիոնի փառքի սրահ
-
Հուշասրահ
-
Ռազմարվեստ՝ նկարները տեղակայված են թեք բետոնե պատերի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pierre Pontbriand. «The Canadian Encyclopedia». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Canadian War Museum Fact Sheet (PDF), About the Museum, Canadian War Museum, n.d., Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 9-ին, Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website Արխիվացված 2011-05-14 Wayback Machine
- Moriyama + Teshima Architects: The Canadian War Museum Architecture Արխիվացված 2011-05-16 Wayback Machine
- Friends of The Canadian War Museum Արխիվացված 2022-03-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի ռազմական թանգարան» հոդվածին։ |
|