Անձնավորում
Արտաքին տեսք
Անձնավորում, պրոզոպոպեա, ոճական հնարանք, որով բնությունը, առարկաներն ու կենդանիները շնչավորվում են, օժտվում մարդկային հատկանիշներով։ Անձնավորումը սկզբնապես կապված է եղել տոտեմիստական մտածողության հետ և լայնորեն կիրառվել է ժողովրդական բանահյուսության մեջ։ Ժամանակակից գրականության մեջ անձնավորումը միջոց է, որն ուժեղացնում է շարադրանքի հուզական հագեցվածությունը (օրինակ՝ Հ. Թումանյանի «Անուշ» պոեմում, Սարոյի թաղման ժամանակ՝
«Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով
Բույր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դև–բեդն Էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական»)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 428)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձնավորում» հոդվածին։ |
| ||||||