Կարթագեն (քաղաք)
![]() | |
Carthage* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iii, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Հյուսիսային Աֆրիկա |
Կոորդինատներ | 36°51′10″ հս․. լ. 10°19′24″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
Համար | 37 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Կարթագեն (փյունիկ.՝ 𐤒𐤓𐤕𐤇𐤃𐤔𐤕, Qart-ḥadašt, լատ.՝ Carthago, արաբ․՝ قرطاج, Картадж, ֆր.՝ Carthage, հին հուն․՝ Καρχηδών), հին քաղաք (թանգարան) ներկայիս Թունիս պետության տարածքում՝ Թունիս քաղաքի մերձակայքում:
Կարթագենի թանգարանը գտնվում է ժամանակակից Կարթաժ քաղաքում[1]: Կարթաժը Թունիսի մայրաքաղաքային վիլայեթի մի մասն է: Ներկայումս Կարթաժում են տեղակայված Նախագահի նստավայրը և Կարթաժի համալսարանը[2]:
Քարթ Հադաշտ անունը փյունիկերենից թարգմանվում է որպես «նոր քաղաք»:
Իր պատմության ընթացքում Կարթագենը եղել է փյունիկեցիների կողմից հիմնադրված Կարթագեն պետության՝ միջերկրածովյան տերություններից ամենամեծի մայրաքաղաքը: Պունիկյան պատերազմներից հետո Կարթագենը գրավվել և ոչնչացվել է հռոմեացիների կողմից, բայց հետո վերականգնվել և դարձել է Հռոմեական կայսրության Աֆրիկա նահանգի ամենակարևոր նշանակություն ունեցող քաղաքը, մշակութային, այնուհետև վաղ քրիստոնեական խոշոր կենտրոնը: Որոշ ժամանակ անց գրավվել է վանդալների կողմից ու դարձել Վանդալների թագավորության մայրաքաղաքը, սակայն արաբական նվաճումներից հետո կրկին անկում է ապրել:
1831 թվականին Փարիզում բացվել է Կարթագենի ուսումնասիրության կենտրոն: 1874 թվականից Կարթագենի պեղումներն իրականացվել են Ֆրանսիայի Հումանիտար Գիտությունների Ակադեմիայի ղեկավարությամբ: 1973 թվականից Կարթագենի հետազոտություններն իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարթագենը հիմնադրվել է մ.թ.ա. 814 թվականին փյունիկյան Տյուրոս քաղաքի գաղութարարների կողմից: Վերջիններիս ազդեցության բացակայությունից հետո Կարթագենն իրեն է ենթարկել նախկին փյունիկյան գաղութները և դարձել արևմտյան միջերկրածովյան ամենամեծ պետության մայրաքաղաքը: Մ.թ.ա. III դարում Կարթագենին էին ենթարկվում Հարավային Իսպանիան, Հյուսիսային Աֆրիկան, Արևմտյան Սիցիլիան, Սարդինիան, Կորսիկան: Հռոմի դեմ մի շարք պատերազմներից հետո (Պունիկյան պատերազմներ) Կարթագենը կորցրել է իր նվաճած տարածքները և ավերվել մ.թ.ա. 146 թվականին:
Կարթագեն պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ լեգենդի՝ թագուհի Դիդոնեն, ով փախել էր Տյուրոսից, որոշել էր այս տարածքում հող գնել նոր քաղաքի հիմնադրման համար: Նրան թույլատրվեց գնել այնքան հող, որքան կարող էր ընդգրկել մեկ ցուլի կաշին: Խելացի թագուհին ցուլի կաշին վերածեց բարակ գոտիների, կապեց դրանք և արդյունքում ստացված երկար պարանով ուրվագծեց իր տարածքի սահմանները: Պատահական չէ, որ միջնաբերդը, գտնվելով Կարթագենի կենտրոնում, կոչվել է Բիրսա, որն էլ նշանակում է «կաշի»:
Մ.թ.ա. III դարի սկզբին Կարթագենը Միջերկրական ծովի արևմուտքում ամենամեծ պետություններից էր: Նրա տեղանքը շատ հարմար էր՝ վերահսկելու Սիցիլիայի և ներկայիս Թունիսի ափերի միջև անցնող նավերին: Վերջիններս այդ ժամանակ սովորաբար նավարկում էին ափին մոտ: Կարթագենցիները ռազմատենչ ու գործարար մարդիկ էին. նրանք ափերին փորել էին երկու նավահանգիստ՝ մեկը՝ առևտրական, մյուսը՝ ռազմական նավերի համար, որտեղ կարող էր հանգրվանել մոտ 220 նավ: Բացի այդ, ամբողջ քաղաքի շուրջը նրանք կառուցել էին պարիսպներ, որոնց ընդհանուր երկարությունը 37 կմ էր, իսկ բարձրությունը որոշ տեղերում հասնում էր 12 մ-ի: Կարթագենը անմատչելի էր թե՛ ցամաքից, թե՛ ծովից, որտեղից քաղաքը պաշտպանում էին ռազմանավերով: Քաղաքն ինքնին բաժանված էր 4 բնակելի տարածքի: Այն ուներ գերեզմանատուն, աստվածներին երկրպագելու հատուկ վայրեր, որտեղ զոհաբերություններ էին կատարվում:
Ի տարբերություն Հռոմի, որտեղ Սենատը զբաղեցնում էր առաջատար դիրք և որում ընտրվում էին լավագույն մարդիկ, Կարթագենում ավելի նշանակալից դեր ուներ աշխարհաժողովը: Բայց որոշ գիտնականներ կարծում են, որ քաղաքի իրական իշխանությունը օլիգարխների ձեռքին էր, հատկապես մեծահարուստների մի խմբի: Կարթագենն ու Հռոմը համարվում էին այդ ժամանակաշրջանի առավել զարգացած ու մշակութային քաղաքներ:
Հռոմեացիները կարթագենցիներին անվանում էին պունիկյաններ: Սկզբում երկու պետությունները միմյանց օգնում էին ռազմական գործողություններում, բայց շուտով տարաձայնություններ առաջացան Սիցիլիա կղզու և այլ երկրներում ու ծովերում ազդեցություն ունենալու պատճառով:
Մ.թ.ա. 264 թվականին նրանց միջև Միջերկրական ծովում սկսվեց Առաջին Պունիկյան պատերազմը Սիցիլիայի համար: Այն տևեց փոփոխակի հաջողություններով մինչև մ.թ.ա. 241 թվականը: Դա բացատրվում էր նրանով, որ կարթագենցիները ունեին ուժեղ նավատորմ և տիրում էին ծովի վրա, բայց ցամաքում նրանք պարտվում էին ավելի հզոր ու կազմակերպված հռոմեական բանակի կողմից: Սակայն յուրաքանչյուր պարտությունից հետո նրանք վերականգնում էին իրենց ուժերը և կրկին դուրս գալիս հռոմեացիների դեմ: Ի վերջո, հռոմեացիները կարողանում են հաղթել կարթագենցիներին երկար ու դժվար պայքարում: Կարթագենցիներին չօգնեցին ոչ հայտնի հրամանատար Հաննիբալը (մ.թ.ա. 247-183), և ոչ էլ մարտերին մասնակցած մարտական փղերը:
Երրորդ Պունիկյան պատերազմը (մ.թ.ա. 149-146) ավարտվեց հռոմեացիների լիակատար հաղթանակով: Իրականացավ Հին Հռոմի պետական գործիչ, հրամանատար և հռետոր Մարկոս Պորկիոս Կատոն Ավագի երազանքը (մ.թ.ա. 234-149), ով Սենատում իր բոլոր ելույթները ավարտում էր «... Ես հավատում եմ, որ Կարթագենը պետք է ոչնչացվի» արտահայտությամբ: Նրա կոչը ի կատար ածվեց, չնայած որ նա չապրեց մինչ այդ ժամանակները, իսկ արտահայտությունը դարձավ թևավոր: Այն ասում են, երբ ցանկանում են ընդգծել հաստատակամություն:
Հռոմեացիները ավերել են պունիկցիների գրեթե կես միլիոնանոց քաղաքը: Կենդանի մնացածներին վաճառել են ստրկության, իսկ ավերակների վրա աղ են շաղ տվել, որպեսզի ոչ ոք չհանգրվաներ այդ վայրերում: Բայց ավելի ուշ հռոմեացիները զղջացել են իրենց արարքի համար՝ համարելով, որ բավական է ոչնչացնել թշնամու բանակը: Նրանք վերականգնել են Կարթագենը և այն վերածել Հռոմեական Աֆրիկայի գլխավոր քաղաքի:
Հռոմեական դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուլիուս Կեսարը առաջարկել է ոչնչացված Կարթագենի տեղում հիմնել հռոմեական գաղութ (այն հիմնադրվել է նրա մահից հետո): Առևտրային ուղիների խաչմերուկում գտնվելու շնորհիվ քաղաքը շուտով նորից ընդլայնվել ու դարձել է Հռոմեական Աֆրիկա նահանգի մայրաքաղաքը, որը ներառում էր ներկայիս հյուսիսային Թունիսի տարածքը: V դարում Հռոմեական կայսրությունը փլուզվել է, և նրա հետ միասին Կարթագենն անկում է ապրել:
Կարթագենում քրիստոնեությունը հաստատվել է II դարի կեսերին: Կարթագենի եկեղեցու ականավոր աստվածաբաններն էին սուրբ նահատակ Կիպրիանոս Կարթագենացին, Սբ. Մաքսիմոս Խոստովանողը և Սբ. Օգոստինոս Երանելին Հիպոյից:
Հռոմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժողովուրդների մեծ գաղթի և Արևմտյան Հռոմեական կայսրության փլուզման ժամանակ Հյուսիսային Աֆրիկան գրավել են վանդալներն ու ալանները, որոնք Կարթագենը դարձրել են իրենց պետության մայրաքաղաքը: Այս պետությունը գոյատևել է մինչև 534 թվականը, երբ Արևելյան Հռոմեական կայսր Հուստինիանոս Առաջինի հրամանատարները վերանվաճել են կայսրության աֆրիկյան տարածքները: Կարթագենը դարձել է Կարթագեն նահանգի կենտրոնը:
Մոտ 642 թվականին Սուրբ Մաքսիմոս Խոստովանողը տեղափոխվել է Կարթագենի մոտակայքում գտնվող վանք, որտեղ սկսել է ուսումնասիրել Գրիգոր Նյուսացու և Պսևդո-Դիոնիսոս Արեոպագոսի քրիստոնեական ուսմունքը: Նույն վայրում Մաքսիմոսը սկսել է իր գործունեությունը որպես աստվածաբան և ասկետիկ գրող: Մաքսիմոսը՝ որպես սրբի կյանքով ապրող մարդ, բարձր է գնահատվել տեղական բնակչության և հոգևորականների կողմից: Նա Կարթագենում և նրա շրջակայքում մոտ 5 տարի քարոզել է քրիստոնեություն և պայքարել մոնոֆելիտության դեմ: Որոշ ժամանակ Կարթագենի եպիսկոպոսը կրել է Պատրիարքի պատվավոր կոչումը:
Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]
698 թվականին քաղաքը գրավվել է արաբների կողմից: Շինությունների մնացորդները օգտագործվել են Թունիս քաղաքի շինարարության ժամանակ: Արաբները Հյուսիսային Աֆրիկան նվաճելուց հետո Կայրուան քաղաքը, որը նրանք հիմնել էին 670 թվականին, դարձրել են Իֆրիկայի նոր կենտրոնը: Դրանից հետո Կարթագենը արագորեն անկում է ապրել:
Այժմ Կարթագենը Թունիսի հայտնի արվարձան է, ուխտագնացության վայր ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար: 1985 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ.թ.ա. 237–227 թվականների Կարթագենյան դրամ, դիմերեսին պատկերված է պունիկյան աստված Մելքարտը (Հերակլեսի համարժեքը)՝ ամենայն հավանականությամբ Հաննիբալ Բարկայի հայր Համիլկար Բարկայի դիմագծերով, դարձերեսին՝ տղամարդ մարտական փղի վրա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Maps for the world»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-22-ին։ Վերցված է 2016-01-07
- ↑ написание университета согласно: charm.ru/info/events/HermitageProgram.pdf
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ашери Д. Карфагеняне и греки // Кембриджская история древнего мира. — Т. IV: Персия, Греция и Западное Средиземноморье около 525—479 гг. до н. э. — М.: Ладомир, 2011. — С. 875—922.
- Волков А. В. Карфаген. Белая империя черной Африки. — М.: Вече, 2004. — 320 с. — Серия «Таинственные места Земли». — ISBN 5-9533-0416-1.
- Дриди Эди. Карфаген и Пунический мир / Пер. Н. Озерской. — М.: Вече, 2008. — 400 с. — Серия «Гиды цивилизаций». — ISBN 978-5-9533-3781-6.
- Залесский Н. Н. Этруски и Карфаген // Древний мир. — М., 1962.
- Зелинский Ф. Ф. Римская республика / Пер. с пол. Н. А. Папчинского. — СПб.: Алетейя, 2002. — 448 с. — Серия «Античная библиотека».
- Кораблев И. Ш. Ганнибал. — М.: Наука, ГРВЛ, 1976. — 400 с.
- Левицкий Г. Рим и Карфаген. — М.: НЦ «ЭНАС», 2010. — 240 с. — Серия «Культпросвет». — ISBN 978-5-93196-970-1.
- Лурье С. Я. Афины и Карфаген // Вестник древней истории. — 1947. — № 3.
- Майлз Ричард. Карфаген должен быть разрушен. — М.: ООО «АСТ», 2014. — 576 с. — Серия «Страницы истории». — ISBN 978-5-17-084413-5.
- Маркоу Гленн. Финикийцы / Пер. с англ. К. Савельева. — М.: Гранд-Фаир, 2006. — 328 с.
- Машкин Н. А. Карфагенская держава до Пунических войн // Вестник древней истории. — 1948. — № 4.
- Пикар Ж. Ш. Карфаген. Летопись легендарного города-государства с основания до гибели. — М.: ЗАО «Центрполиграф», 2017. — 320 с. — ISBN 978-5-9524-5264-0.
- Сансоне Вито. Камни, которые надо спасти / Пер. с итал. А. А. Бангерского. — М.: Мысль, 1986. — 236 с.
- Ур-Мьедан Мадлен. Карфаген / Пер. А. Яблокова. — М.: Весь мир, 2003. — 144 с. — Серия «Весь мир знаний». — ISBN 5-7777-0219-8.
- Харден Дональд. Финикийцы. Основатели Карфагена. — М.: ЗАО «Центрполиграф», 2004. — 264 с. — Серия «Загадки древних цивилизаций». — ISBN 5-9524-1418-4.
- Циркин Ю. Б. Карфаген и его культура. — М.: Наука, ГРВЛ, 1986. — 288 с.: ил. — Серия «Культура народов Востока».
- Циркин Ю. Б. От Ханаана до Карфагена. — М.: ООО «АСТ», 2001. — 528 с.
- Шифман И. Ш. Финикийские мореходы. — М.: Наука, ГРВЛ, 1965. — 84 с.: ил. — Серия «По следам исчезнувших культур Востока».
- Шифман И. Ш. Карфаген. — СПб.: Изд-во СПбГУ, 2006. — 520 с. — ISBN 5-288-03714-0.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тураев Б. А. (1890–1907)։ «Карфаген»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարթագեն (քաղաք) կատեգորիայում։ |