Կոնկորդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոնկորդիա (այլ կիրառումներ)
Կոնկորդիան առատության եղջյուրը ձեռքին

Կոնկորդիա (լատ.՝ Concordia), հռոմեական աստվածություն, պետության քաղաքացիների համերաշխության անձնավորումը։ Կոնկորդիայի առաջին տաճարը Հռոմում կառուցվել է ըստ երևույթին, մ.թ.ա. 4-րդ դարում։ Կոնկորդիայի պատվին տոները կատարվում էին հունվարին և մարտին։ Կոնկորդիան պատկերվում էր հասուն կնոջ տեսքով, ձախ ձեռքին առատության եղջյուր, իսկ աջ ձեռքին՝ ձիթենու ճյուղ (երբեմն՝ գավաթ)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դիցաբանական բառարան, 1985, Երևան