Նիկտիմենի (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկտիմենի
Միներվան Նիկտիմենիին վերածում է բուի[Ն 1]
Յոհան Վիլհելմ Բաուր (1641)։
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
ՀայրEpopeus?[1]
 Nyctimene (mythology) Վիքիպահեստում

Նիկտիմենի ( /nɪktɪmæni/, հին հունարեն՝ Νυκτιμένη, Nuktiménē — «նա, ով գիշերը արթուն է մնում»), ըստ հունական և հռոմեական դիցաբանության՝ արքայադուստր, Լեսբոսի թագավոր Էպոպեոսի դուստր, որը դարձել էր բռնաբարության զոհ։ Աթենաս աստվածուհին նրան բուի էր վերածել` խղճալով նրան իր սարսափելի ճակատագրի համար[2]։ Բուն Աթենասի ամենահայտնի և կարևոր խորհրդանիշներից մեկն էր:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկտիմենի անունը ծագել է հունարեն νύξ (սեռ. νυκτός) նշանակում է «գիշեր»[3] և μένω նշանակում է «ես մնում եմ»[3] բառերից, այսինքն՝ նա, ով գիշերն արթուն է մնում (բուն)։ Մեկ այլ առաջարկված ստուգաբանությամբ Նիկտիմենի անունը թարգմանվում է որպես «գիշերվա լուսին»[4], սակայն այդ դեպում այն պետք է գրվեր Νυκτιμήνη ոչ թե Νυκτιμένη: Այս երկու բարդ բառերն էլ նախահնդեվրոպական ծագում ունեն[5][5]:

Առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հիգինուսի՝ հայրը՝ Էպոպեոսը ցանկացավ նրան և բռնաբարեց։ Ամոթից կամ մեղքից նա փախավ անտառ և հրաժարվեց իր դեմքը ցույց տալ ցերեկային լույսի տակ[6]։ Աթենաս աստվածուհին, խղճալով նրան, վերածեց նրան գիշերային բուի, որը ժամանակի ընթացքում դարձավ աստվածուհու լայն տարածում գտած խորհրդանիշը[7][8]: Օվիդիոսի «Մետամորֆոզներում» կերպարանափոխությունը պատիժ էր «հոր մահիճը պղծելու» համար ( patrium temerasse cubile ), որը ենթադրում է, որ նա սեռական հարաբերություն է ունեցել իր հոր հետ, սակայն լրացուցիչ բացատրություն չի տրվում, թե արդյոք նա բռնաբարվել է, գայթակղվել, թե ինքն է գայթակղել[9]։ Մետամորֆոզներում Նիկտիմենիի պատմությունը պատմում է Կորոնեն (ագռավը), որը նաև բողոքում է, որ Միներվայի սուրբ թռչնի իր տեղն այժմ գրավել է Նիկտիմենին, ով այնքան է ամաչում ինքն իրենից, որ նրան չեն տեսնի ցերեկով[9]։

Սերվիուսն ասում է, որ եթե Նիկտիմենին ամոթով է լցվել այն բանից հետո, երբ հասկացել է, որ քնել է հոր հետ, ինչը ենթադրում է, որ ինչ-որ խաբեություն է տեղի ունեցել[10]։ Մեկ այլ գիտնական ասում է, որ Նիկտիմենիին բռնաբարել է ոչ թե Էպոպեոսը, այլ Կորիմբոս անունով մի հյուր[11]: Անանուն հույն պարադոքսոգրաֆն էլ գրում է, որ նա փախել է իր հորից, որն այստեղ Կլիմենուս անունով է[12]։

Նիկտիմենիի մասին պատմության մի տարբերակ էլ կարելի է գտնել Ստացիուսի Ասք Թեբեյի էպոսի մասին կեղծ Լակտանտիուս Պլասիդուսի մեկնաբանության մեջ[11]:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկտիմենիի անունն են տվել Նիկտիմենի չղջիկների սեռին և (2150) Նիկտիմենե աստերոիդը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լատիներեն բանաստեղծության երկտողում ասվում է. «Նիկտիմենին գիշերային թռչունն է Միներվայի, քանի որ անառակ է։ Այդ պատճառով ագռավը մարտահրավեր է նետում նրան»։
    Գերմանական երկտողում ասվում է. «Նիկտիմենին չարագործություն է անում իր հոր հետ և բու է դառնում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Н. О. Эпопей (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLа. — С. 931.
  2. Käppel, Lutz (2006). «Nyctimene». In Cancik, Hubert; Schneide, Helmuth (eds.). Brill's New Pauly. Translated by Christina F. Salazar. Kiel: Brill Reference Online. doi:10.1163/1574-9347_bnp_e827030. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  3. 3,0 3,1 Liddell, Scott
  4. Hall, Leslie S.; Richards, Gregory (2000). Flying Foxes: Fruit and Blossom Bats of Australia (անգլերեն). UNSW Press. էջ 9. ISBN 9780868405612.
  5. 5,0 5,1 Beekes, 2010
  6. Rosemary M. Wright. «A Dictionary of Classical Mythology: Summary of Transformations». mythandreligion.upatras.gr. University of Patras. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  7. Hyginus, Fabulae 204, 253
  8. Forbes Irving, 1990
  9. 9,0 9,1 Ovid, Metamorphoses 2.591-5
  10. Maurus Servius Honoratus, On Virgil's Georgics 1.403
  11. 11,0 11,1 Pagès, Villagra
  12. Paradoxographoi, p. 222

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]