Հենրի Լիդել
Հենրի Ջորջ Լիդել (անգլ.՝ Henry George Liddell, փետրվարի 6, 1811[1][2][3][…], Bishop Auckland, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 18, 1898[1][2][3], Ասքոթ, Sunninghill and Ascot, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր), բրիտանացի բանասեր, լեզվաբան, դասական բանասեր, համալսարանի պրոֆեսոր և բառարանագետ։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Լիդելի հայրը եղել է Հենրի Լիդելը, ով քահանա էր Իզինգթոնում։ Նրա հոր ավագ եղբայրը՝ Թոմաս Լիդլը պերի կոչում է ունեցել Ռեյվենսվորդում 1821 թվականին։
Հենրի Լիդելի մայրը եղել է Շառլոտա Լայոնը՝ Թոմաս Լայոնի աղջիկը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղեցրել է Օքսֆորդի համալսարանի փոխտնօրենի, Քրայսթ եկեղեցու դեկանի (1855—1891), Վեստմինստրի դպրոցի տնօրենի[5] (1846—1855) պաշտոնը, հանդիսանում է «Հռոմի պատմություն» աշխատության և հունարենի «Լիդել-Սքոթ» բառարանի համահեղինակը[6]։ Լուիս Քերոլը իր «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը գրել է Հենրի Լիդելի աղջկա՝ Ալիսայի պատվին։
Հենրի Ակլանդի հետ համատեղ Լիդելը շատ բան է արել Օքսֆորդում արվեստի ուսուցումը զարգացնելու համար, նրա ճաշակը և դատողությունները հանգեցրին Ռուսկինի հետ ընկերությանը։ 1891 թվականին նա հրաժարվեց դեկանի պաշտոնից։ Նա իր կյանքի վերջին տարիները անցկացրել է Ասկոտում, որտեղ էլ մահացել է 1898 թվականի հունվարի 18-ին։ Իր մահից հետո Հենրի Լիդել անունով փողոց է անվանակոչվել Ասկոտում։
Ամուսնություն և երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1846 թվականի հուլիսի 2-ին Հենրին ամուսնացել է Լորինա Ռիվի հետ։ Նրանք ունեցել են տասը երեխաներ՝
- Էդվարդ Լիդել (1847—1911),
- Լորինա Լիդել (1849—1930),
- Ջեյմս Չառլզ Լիդել (1850—1853),
- Ալիսա Լիդել (1852—1934),
- Էդիտ Մերի Լիդել (1854—1876),
- Կառոլինա Աննա Լիդել (1859—1949),
- Ալբերտ Էդուարդ Արթուր Լիդել (1863—1863),
- Վիոլետա Լիդել (1864—1927),
- Ֆրեդերիկ Լիդել (1865—1950),
- Լայոնել Չառլզ Լիդել (1868—1942)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 5 6 7 Kindred Britain
- ↑ Henry George Liddell, English Literature, 19th Century, Biographies Արխիվացված 2007-03-08 Wayback Machine(անգլ.)
- ↑ Encyclopaedia Britannica(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Լիդել» հոդվածին։ |
| ||||||||||||||||