Փիլիսոփայական տրամաբանություն
Քանի որ փիլիսոփայությունը բաղկացած է բանական դատողություններից, տրամաբանությունը փիլիսոփայության առաջնային հատկանիշն է։ Փիլիսոփայական տարբեր հասկացությունների վերլուծության, դրանց համեմատության համար անհրաժեշտ է քննադատական վերլուծության[1] պնդումների և տեսությունների իրագործում։ Մարդկային մտածողությունն արտահայտվում է բառերով` տեքստային ձևով, ուստի տրամաբանությունը սերտորեն կապված է տեքստերի և լեզուների վերլուծության հետ։ Տրամաբանությունը ֆորմալացնում է տեքստային բանականությունը և սահմանում ձևերը, որոնք ընդունելի են վերլուծության համար։ Տրամաբանական դատողությունների ձևակերպման առաջին քայլը սիլլոգիզմն[2] է կամ ձևերի դատողությունը։ Սիլլոգիզմի ճիշտ գործածությունը ճանապարհ է բացում փիլիսոփայության[3], մաթեմատիկայի, բնական գիտությունների փաստարկային հիմնավորումների կամ դեդուկտիվ մտածողության համար։ Սիլլոգիզմի թվացյալ պարզ տարանջատումը մարդկային սովորական խոսքից միանգամից և ամեն տեղ չի կատարվել, օրինակ` հին հնդկական փիլիսոփայության մեջ այդպիսի եռանդամ սիլլոգիզմ չի եղել[4], [5]: Սիլլոգիզմի առանձնացումը, որպես ապացույցի միջոց, նպաստել է փիլիսոփայության և մաթեմատիկայի զուգադրմանը, այն տարածված էր Հին Հունաստանում։ Սիլլոգիզմ հասկացության և ամենապարզ տրամաբանական համակարգի առաջին պաշտոնական հիմնավորումը կատարվել է Արիստոտելի կողմից։ Արիստոտելյան դատողությունը անփոփոխ է մնացել երկու հազար տարի, XX դարի սկզբից, երբ մաթեմատիկայի և վերլուծական փիլիսոփայության հետազոտությունները ճանապարհ բացեցին տրամաբանության զարգացման համար։
Ձևավորվեց «Պրեդիկատների տրամաբանություն» կամ «կանխատեսման տրամաբանություն», որը հիանալի ուսումնասիրված է մեր օրերում։ Պարզվեց նաև, որ փիլիսոփայական փաստարկների լիարժեք վերլուծության համար և, առավել ևս, բնական մարդկային խոսքի համար պահանջվում են մոդալ տրամաբանության և տրամաբանության ավելի բարձր կարգեր, մասնավորապես` երկրորդ կարգի տրամաբանություն։ Բացի այդ, պաշտոնական խորհրդանշական լեզվի և բնական խոսքի միջև կապն ուսումնասիրում է տրամաբանական իմաստաբանությունը և Նշանագիտությունը։ Այս առարկաները, զուգակցվելով ավելի բարձր կարգի մոդալ տրամաբանության հետ, շարունակում են մնալ միջառարկայական հետազոտությունների ակտիվ ոլորտ։ Ժամանակակից տրամաբանությունը բաղկացած է խոր մաթեմատիկական հասկացություններից, որոնք ուսումնասիրում են փիլիսոփաները, մաթեմատիկոսները, լեզվաբանները, իսկ վերջին ժամանակներում նաև` Վեբ ծրագրավորողները և Որոշումների տեսության ու արհեստական բանականության ոլորտների մասնագետները։ Այսպիսով, տրամաբանությունը ինչպես ամենահին, այնպես էլ ամենաժամանակակից առարկաներից մեկն է[6][7][8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տրամաբանություն
- Սիլլոգիզմ
- Փիլիսոփայություն
- Статьи стэнфордской энциклопедии // пример //
- Проект Philosophy Ontology (InPhO) // базовая страница таксономии //
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://iphlib.ru/library/collection/newphilenc/document/HASH915ab6634715ec3f784291
- ↑ https://bigenc.ru/philosophy/text/3661958
- ↑ http://lib.ru/FILOSOF/
- ↑ http://psylib.ukrweb.net/books/stepz01/txt02.htm
- ↑ https://iphlib.ru/library/collection/newphilenc/document/HASH915ab6634715ec3f784291
- ↑ The Oxford Companion to Philosophy, 2005, էջ 536—537
- ↑ Priest, 2000, էջ xi—xii, 94—101
- ↑ Бочаров и Маркин, 2010
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փիլիսոփայական տրամաբանություն կատեգորիայում։ |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- А. С. Карпенко ссылка=https://iphlib.ru/library/collection/newphilenc/document/HASH0139aade75501c6f82199339
- Бочаров В. А., Маркин В. И. Силлогистические теории. — М.: Прогресс-Традиция, 2010. — 334 с. — ISBN 978-5-89826-361-4
- Moore B. N., Bruder K. Philosophy. The Power of Ideas. 6th ed. — New York: Mc Graw-Hill, 2005. — 581 p. — ISBN 0-470-02221-3
- The Oxford Companion to Philosophy. 2nd ed / Ed. by T. Honderich. — Oxford: Oxford University Press, 2005. — 1076 p. — ISBN 0-199-26479-1
- Priest G. Logic: a Very Short Introduction. — Oxford: Oxford University Press, 2000. — 128 p. — (Very Short Introductions). — ISBN 0-192-89320-3
- https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%82%D1%91%D0%BF%D0%B8%D0%BD,_%D0%92%D1%8F%D1%87%D0%B5%D1%81%D0%BB%D0%B0%D0%B2_%D0%A1%D0%B5%D0%BC%D1%91%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87
- https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D1%85%D0%BC%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2,_%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80_%D0%A1%D0%B5%D1%80%D0%B3%D0%B5%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87