Կերես (դիցուհի)
Կերես | |
---|---|
![]() | |
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն, agricultural deity? և աստվածուհի |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Դեմետրա |
Հայր | Սատուրն |
Մայր | Հռեա և Ops? |
Քույր/Եղբայր | Վեստա, Պլուտոն, Յուպիտեր, Նեպտուն և Յունոնա |
Զավակներ | Պրոզերպինա |
Ասպարեզ | Գյուղատնտեսություն, հացահատիկ, fertility? և Մայրություն |
Ceres (mythology) Վիքիպահեստում |
Կերես, Ցերերա կամ Սերես[1][2] (լատ.՝ Cerēs, Cereris) Հռոմեական դիցաբանության բերքատվության և հողի բերրիության աստվածուհին (հաճախ Աննոնա աստվածուհու հետ միասին համարվել է հունձքի հովանավորը)[3]: Նրան պատկերել են որպես հրաշագեղ մայրաստվածություն` մրգերը ձեռքերին: Սատուրնի և Օպսի երկրորդ դուստրը (հունական դիցաբանության մեջ նրան համապատասխանում է Դեմետրան):

Յուպիտերի, Պլուտոնի, Նեպտունի, Յունոնայի և Վեստայի քույրը: Աստվածուհու միակ դուստրը Պրոսերպինան էր, որի հայրն էր Յուպիտերը: Դեմետրայի և Պերսեփոնեի առևանգման լեգենդն ընկած է Միջերկրական ծովի ափին ավելի քան 2000 տարի տարածված Էլեվսինյան միսթերիաների հիմքում: Աստվածուհի-մայրը փնտրել է իր առևանգված աղջկան, ինչի պատճառով նա ոչ մի կերպ չի կարողացել կատարել իր` «մարդկությանը սնունդ ու կյանք տալու» գործառույթը: Դեմետրայի տխրությունից բնությունը թառամում է: Յուպիտերը, վախենալով, թե կյանքը երկրի վրա կարող է ավարտվել, հրամայում է Պլուտոնին գետնի տակից կես տարով Պրոսերպինային վերադարձնել իր մորը` Կերեսին, այդ պահին սկսվում է գարունը և բնությունը սկսում է ծաղկել, Պրոսերպինայի գնալով Կերեսը տխրում է, և գալիս է աշունը, բնությունը թոշնում է:
Պտղաբերության այդ աստվածուհին չէր հանդուրժում սովյալ երեխայի տեսքը: Կերեսը հոգ է տանում որբացած կամ լքված երեխաների մասին: Կերեսի անունով անվանվել է Սերես կամ Ցերերա գաճաճ մոլորակը Արեգակնային համակարգի աստերոիդների գոտում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ceres»։ The American Heritage Dictionary of the English Language։ 2014
- ↑ «Ceres»։ Oxford Dictionaries
- ↑ Room, Adrian, Who's Who in Classical Mythology, p. 89-90. NTC Publishing 1990. 0-8442-5469-X.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |