Բերքատվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բերքատվություն, մեկ միավոր տարածությունից ստացված բուսաբուծական արտադրանքի քանակ։ Բերքատվությունը մշակվող բույսի ունակությունն է՝ գոյացնելու հնարավոր առավելագույն քանակի օրգանական նյութեր։ Գյուղատնտեսությունը առանձին բույսերի բերքատվությունը որոշվում է տվյալ բույսի բուսաբանական, գենետիկական առանձնահատկություններով։ Օրինակ՝ ցորենի բերքատվությունը կախված է միավոր տարածությունում բույսերի հատիկների քանակից և խոշորությունից։ Բերքատվության վրա ազդում են հետևյալ գործոնները՝

  • կլիմայական (բույսի աճի զարգացման առանձին փուլերին համապատասխան՝ ջերմություն, խոնավություն, լույս
  • Հողային (չափավոր խոնավություն, անհրաժեշտ սննդատարրերի և օգտակար միկրոօրգանիզմների առկայություն)
  • Կենսաբանական և ագրոտեխնիկական (հողի ճիշտ մշակում, պարարտացում, պայքար մոլախոտերի, հիվանդությունների և վնասատուների դեմ, բարձր բերքատու սորտերի մշակում, սերմանյութի բարձր ցուցանիշներ, ժամանակին ցանք, ցանքի չափավոր խտություն և խորություն, խնամք)։
  • Կազմակերպչական (ճիշտ ցանքաշրջանառություն, կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների ամրապնդում, աշխատանքի նյութական շահագրգռվածություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 427 CC-BY-SA-icon-80x15.png