Jump to content

Ռոբերտ Գվիսկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Գվիսկար
Robert Viscart
Դիմանկար
Ծնվել է1016
ԾննդավայրHauteville-la-Guichard, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 17, 1085
Մահվան վայրCephalonia, Բյուզանդական կայսրություն
ԳերեզմանՎենոզա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունզորավար, վարձկան և արկածախնդիր
ԱմուսինAlberada of Buonalbergo? և Sikelgaita?
Ծնողներհայր՝ Tancred of Hauteville?, մայր՝ Fressenda of Hauteville?
ԵրեխաներEmma of Hauteville?, Բոհեմունդ I, Matilde d'Altavilla?, Héria de Hauteville?[1], Sibylle de Hauteville?[1], Guy of Hauteville?[1], Robert Scalio?[1], Mabille de Hauteville?[1], Roger Borsa?[1] և Olympias?[1]
 Robert Guiscard Վիքիպահեստում

Ռոբերտ Օտվիլ մականունը՝ Գվիսկար (Robert Viscart, լատիներեն՝ Robertus de Altavilla, Robertus cognomento Guiscardus o Viscardus, 1016 թ., Օտվիլ-լա-Գիշար, Կուտանսի մոտ - 1085 թ. հուլիսի 17 Կեֆալինիա), զորավար, քաղաքական գործիչ, Ապուլիայի չորրորդ կոմսը (1057 թվականից) և առաջին դուքսը (1059 - 1085 թթ.) Օտվիլների տոհմից։ Վերջնականապես դուրս է մղել բյուզանդացիներին Իտալիայի տարածքից (1071 թ.), գրավել է Սալերնո իշխանությունը (1077 թ.) դրանով ավարտելով նորմանների կողմից հարավային Իտալիայի գրավումը։ Իր կրտսեր եղբայր Ռոժե I-ի հետ սկսել է Սիցիլիայի նվաճումը (1061 թ.)։ Օժանդակելով պապ Գրիգորիոս VII-ին՝ 1084 թ. գրավել և հրդեհել է Հռոմը։ Կյանքի վերջում փորձ է կատարել նվաճել Բյուզանդիան։ Ստացել է Գվիսկար մականունը, որը թարգմանվում է հին ֆրանսերենից որպես «խորամանկ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Գվիսկար» հոդվածին։