Հանս Հոլբայն Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Հանս Հոլբայն Կրտսեր
Hans Holbein der Jüngere
Hans Holbein d. J. 078.jpg
Ինքնանկար, 1542 թ.
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Hans Holbein der Jüngere
Ծնվել է մոտավոր 1497 թ.
Ծննդավայր Աուգսբուրգ
(Գերմանիա)
Մահացել է 1543 թ.
Մահվան վայր Լոնդոն
(Մեծ Բրիտանիա)
Ազգություն գերմանացի
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Ոճ գերմանական Վերածնունդ
Ժանր դիմանկար, պատմական, դեկորատիվ
Աշխատանքները Q1212937?, Q1661697? և Q455319?
Գործունեություն գեղանկարիչ, գրաֆիկ
Գործունեության տարիներ 1515-1543
Ազդվել է Հանս Հոլբայն Ավագ, Հանս Բուրկմայր
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ


Հանս Հոլբայն Կրտսեր (1497/78-1543), (գերմ.՝ Hans Holbein der Jüngere), վերածննդի շրջանի գերմանացի նկարիչ, Հանս Հոլբայն Ավագի կրտսեր որդին և աշակերտը։

Կենսագրություն[խմբագրել]

Հոլբայնը ծնվել է Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում։ Գեղանկարչություն սովորել է հորից Հանս Հոլբայն Ավագից։ Ստեղծագործություններում կրել է Հանս Բուրգմայրի ազդեցությունը։

Բազելի առաջին շրջան (1515—1525)[խմբագրել]

Եղբոր՝ Ամբրոզիուս Հոլբայնի հետ տեղափոխվել է Բազել (Շվեյցարիա), որտեղ երկուսով աշխատում են Հերբստերի արվեստանոցում։ Հոլբայնը ծանոթանում է այդ շրջանի շատ հումանիստների և գիտնականների հետ, որնց մեջ էր Էրազմ Ռոտերդամցին։ Վերջինիս խնդրանքով ձևավորում է նրա «Գովք հիմարության» գրքի 1514 թվականի հրատարակությունը, որի համար նկարում է 82 նկար; Հոլբայնը ձևավորում է նաև այլ գրքեր, մասնակցում է Մարտին Լյութերի Ավետարանի գերմաներեն թարգմանության ստեղծմանը։ Նա հոր նման նկարոել ապակենկարներ (վիտրաժ) և դիմանկարներ։ Այդ շրջանում հոլբայնի նյութական դթրությունը փայլուն չէր, ինչի մասին վկայում են նրա արհեստագործի աշխատանքները, որոնցից է երիտասարդ ուսուցչի ցուցանակը; Նույն 1516 թվականին նա նկարում է բուրգոմիստր Մեյերի և նրա կնոջ, գեղանկարիչ հանս Հերբստերի դիմանկարները; Հաջորդ տարում նկարում է Գերտեմշտեյնի տան արտաքին և ներքին Ֆրեսկոները։ Բազելում կատարում է տների արտաքին մակերեսների բազում դեկորատիվ ձևավորումներ։

Բազելյան շրջանի լավագույ գործերից են Բոնիֆացի Ամերբախի դիմանակարը, Քրիստոսի չարչարանքները շարքից 10 նկար, նոր ռատուշայի ֆրեսկոները, նոր տաճարի երգեհոնի դռները, Զոլոտուրն քաղաքի համար նկարված սրբերով Տիրամայրը և վերջապես Մայեր ընտանիքի Տիրամայրը։

Այդ շրջանին է վերաբերվում նաև Էրազմ Ռոտերդամցու[1], Դորոտեա Օֆենբուրգի Լաիսայի և Վեներայի տեսքով (1526) դիմանկարները։ Գծանկարներից հիշարժան են 91 նկար Հին կտակարանից և Մահվան պարը շարքից 58 նկար։

Անգլիական առաջին շրջան (1526-1528)[խմբագրել]

1526 թվականին Հանս Հոլբայնը լքում է բազելը, քանի որ ռեֆորմացիայի պատճառով գումար վաստակելը դժվարացել էր։ Հոլբայնը Անգլիա է մեկնում Թոմաս Մորին ուղղված Էրազմ Ռոտերդամցու հանձնարարականով և ստանում սրտաբաց ընդունելություն։ Անգլիայում ապրելու ընթացքում նա միայն դիմանկարներ է նկարել։ Առավել հայտնիներից են Մորի, նրա ընտանիքի և Քենտեռբերիի արքեպիսկոպոսի, աստղագետ Կրատցերի, Գոդսելվի դիմանկարները։

Բազելի երկրորդ շրջան (1529-1531)[խմբագրել]

1528 թվականին Բազել վերադառնալով վերջացրել է ռատուշայի շենքի Հին Կտակարանից պատկերներով ֆրեսկոն և մի քանի դիմանկարներ։

Անգլիական երկրորդ շրջան (1532—1543)[խմբագրել]

Շվեյցարիայում 1532 թվականի կրոնական խժդժություննները և պատկերատյաց կուսակցության հաղթանակը ստիպեցին Հոլբայնին ևս մեկ անգամ լքել Բազելը ու կրկին մեկնել Անգլիա։ Ակյնտեղ բա նորից նկարում է բազմաթիվ դիմանկարներ։ 1533 թվականին Աննա Բոլեյնի Լոնդոն գալու առիթով արևտրականների համքարության պատվերով նկարում է փողոցային դեկորացիաներ, պատկերելով պառնասը, իսկ համարության շենքի դահլիճում նկարում է հարստությունը և աղքատությունը փառաբանող պատկերներ։ Այդ շրջանին են պատկանում ոսկերիչ Թոմ Մորետի (Դրեզդենի պատկերասրահ), սըր Ռիչարդ Սոութվելի (Ուֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա), Թոմ վայեթի և իր ընկերոջ (Լոնգֆորդքասթլ) և այլ դիմանկարները, նաև «Հաջողության անիվը» նկարը։ Հոլբայնը դառնում է Հենրիխ VIII-ի պալատական նկարիչը։

Մեռած Քրիստոսը

Թյուդորների պալատի աշխատանքները[խմբագրել]

Դիմանկարներից բացի , նկարիչը ստեղծում էչ արքայական պատմուճանների էսքիզներ։

Այդ շրջանից մեզ են հասել Հենրիխ VIII-ի, թագուհի Ջեյն Սեկմուրի, Էդուարդ VI-ի, Նորֆոլկի դուքսի դիմանկարները։ Հոլբայնը մի քանի անգամ թագավորի հանձնարարությամբ մեկնում է մայրցամաքային Եվրոպա հարսնացուների նկարելու։ Հետաքրքիր է Աննա Կլևսկու դիմանկարը, որը նկարիչը ստեղծել է բնորդից, այլ ուրիշ նկարչի գործից, և երբ հարսնացուն՝ պարարտամարմին գերմանուհին նավից իջնում է, թագավորը տեսնելով նրան, միանգամից խզում է ամուսնությունը։

Կյանքի հաջորդ շրջանը Հոլբայնը անց է կացնում Բազելի և Լոնդոնի միջև։ 1543 թվականի հոկտեմբերի 7-ի և նոյեմբերի 29-ի արանքում Հոլբայնը մահանում է Լոնդոնում մոլեգնող ժանտախտից։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Հանս Հոլբայն Կրտսերի անունով են անվանվել արևելյան գորգի և ասեղնագործության մեջ կարի մի տեսակ, այն պատճառով, որ նկարիչը հաճախ էր դրանք պատկերել իր նկարներում։

Պատկերասրահ


Կենսագրական գրականություն[խմբագրել]

  • Бенсьюзан С. Л. Гольбейн / С. Бенсюзан; пер. Е. Боратынской. — М. : Ю. И. Лепковский, 1910. — 79 с.: ил. — (Художественная библиотека).
  • Гольбейн Г. мл. Пляска смерти / вступ. ст. А. Могилевского. — М. : Ритм, 1923. — 89 с. : ил.
  • Либман М. Я. Дюрер и его эпоха. Живопись и графика Германии XV и первой половины XVI века / М. Я. Либман. — М. : Искусство, 1972. — 240 с.: ил.
  • Пахомова В. А. Графика Ганса Гольбейна Младшего / В. А. Пахомова. — Л. : Искусство, 1989. — 228 с. : ил. — Библиогр.: с. 126—133.
  • Batschmann O. Hans Holbein : Sein Leben u Werk / Oskar Batschmann u. Pascal Griener. — Koln : DuMont, 1997. — 256 c.
  • Foister S. Holbein and England / S. Foister. — New Haven ; London : Yale univ. press for the Paul Mellon centre for studies in British art, 2004. — 308 p. : ill.
  • Pettegree A. Holbein: Court painter of the Reformation // History today. — 1998. — Vol. 48. — P. 22-28.

Ծանոթագրություններ[խմբագրել]