Ջակոմո դելա Պորտա
Ջակոմո դելա Պորտա | |
---|---|
Ծնվել է | 1532[1][2] |
Ծննդավայր | Պորլեցա, Կոմո, Լոմբարդիա |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1602[3][4][5][…] |
Վախճանի վայրը | Հռոմ, Պապական մարզ[2][6] |
Ուսուցիչ | Միքելանջելո և Ջակոմո դա Վինյոլա |
Ստեղծագործություն(ներ) | Պալացո Գրացոլի |
Ոճ | վերածննդի ճարտարապետություն |
Մասնագիտություն | ճարտարապետ և քանդակագործ |
Giacomo della Porta Վիքիպահեստում |
Ջակոմո դելա Պորտա (իտալ.՝ Giacomo Della Porta, 1532[1][2], Պորլեցա, Կոմո, Լոմբարդիա - սեպտեմբերի 3, 1602[3][4][5][…], Հռոմ, Պապական մարզ[2][6]), իտալացի[7] ճարտարապետ և քանդակագործ, մաներիզմի ականավոր ներկայացուցիչներից։ Ապրել և աշխատել է Հռոմում։ Հիմնական աշխատանքներն են՝ Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի կառուցումը[8] (ըստ Միքելանջելոյի նախագծի), Ջեզու եկեղեցու ճակատամասը, Սանտա Մարիա դե Մոնտի եկեղեցին, Ալդոբրանդինի վիլլան Ֆրասկատիում և այլն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելա Պորտայի կյանքի մասին տեղեկություններն այնքան էլ շատ չեն։ Նույնիսկ ծննդավայրի և ծննդյան տարեթվի մասին հակասություններ կան, ինչը կապված է Միլանի նույնանուն ճարտարապետի գոյության հետ։ Հայտնի է, որ Ջակոմո դելա Պորտան ծնվել է Լոմբարդիա մարզի Պորլեցա կոմունայում և կյանքի վերջին տարիներն անցկացրել է Հռոմում։ Սովորել է Միքելանջելոյի և Ջակոմո դա Վինյոլայի մոտ և իր հիմնական աշխատանքներն արել է Հռոմում։ Միքելանջելոյի մահվանից հետո (1564) նա Վինյոլայի հետ մասնակցել է Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր գմբեթի կառուցմանը՝ որոշ փոփոխությունների ենթարկելով Միքելանջելոյի նախագիծը։ Նա բարձրացրեց արտաքին կառուցվածքը, դարձրեց այն ավելի էլիպսաձև, ինչն էլ ավելի ընդգծեց տաճարի ուրվագիծը։
1563 թվականին մասնակցել է Կապիտոլիումի հրապարակի վերակառուցմանը, որի աշխատանքները դեռևս սկսվել էին Միքելանջելոյի օրոք։ Հետագայում՝ 1590-ականներին դելա Պորտան կառուցում է Պալացցո դեյ Կոնսերվատորին, Պալացցո Սենատորիոն և սանդղավանդակը։
1575 թվականին Վինյոլայի մահից հետո դելլա Պորտան ավարտին հասցրեց նաև նրա նախագիծը՝ Ջեզու եկեղեցին՝ Ճիզվիտների միաբանության Մայր տաճարը։ Նախագծեց և կառուցեց նույն եկեղեցու ճակատամասը։ Վերջինս օրինակ հանդիսացավ աշխարհի բազմաթիվ բարոկկոյան եկեղեցիների համար։
Ինքնուրույն կառուցել է բազմաթիվ եկեղեցական շինություններ, որոնցից են Սապիենցա համալսարանի շենքը, Ալդոբրանդինի վիլլան Ֆրասկատիում, Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկի կապելլան։ Վերջինը չհասցրեց ավարտել։
Ջակոմո դելա Պորտան կառուցել է նաև մի շարք շատրվաններ։ Դրանցից են Պիացցա դել Պոպոլոյի, Նեպտունի, Հռոմի և Մավրի շատրվանները Պիացցա Նավոնայում։
Ճարտարապետական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարունակելով Վերածննդի ճարտարապետության սկզբունքները Ջակոմո դելլա Պորտային գրավում էր վաղ բարոկկոյի տարածական լուծումներն ու դինամիկան։ Արտահայտիչ ճարտարապետական լուծումների օրինակներ և ոգեշնչում նա ստանում էր իր ուսուցիչների աշխատանքներից, որոնք Վերածննդի ճարտարապետությունը տանում էին նոր ուղով։
Դելա Պորտայի գեղարվեստական ոճը բազմազան է։ Նա ուշ վերածննդյան ոճը համադրում է բաղադրյալ լուծումներով և հեղինակային հնարքներով։ Օրինակ Ջեզու եկեղեցում նա կրկնապատկել է քառանկյուն որմնասյուները՝ դրանով ընգծելով կառույցի ուղղահայաց բաժանումները։ Նրան բնորոշ էին բազմազան դեկորատիվ տարրեր, ինչպիսին էին որմնասյուները, ոլորաններն ու կիսասյուները։ Օրինակ Ալդոբրանդինի վիլլայում, չնայած գրաֆիկական ճակատամասին, շատ այլ հատվածներում առկա են բարոկկոյին բնորոշ առանձնահակություններ։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Խաչելության աղոթատեղի (Oratorio del SS. Crocifisso) (1562-1568)
- Ջեզու եկեղեցի (1571-1575)
- Պալացցո Բորգեզեի շատրվաններ (1573)
- Պիացցա Կոլոննայի շատրվաններ (1574)
- Պիացցա Նավոնայի փոքրիկ շատրվաններ (1574)
- Պիացցա դելլա Ռոտոնդայի շատրվան
- Սենատորիո պալատը Կապիտոլիում բլրի վրա (1573-1602)
- Սապիենցա համալսարանը (1578-1602)
- Պալացցո Կապիցուչչի (1580)
- Սանտա Մարիա դե Մոնտի (1580)
- Սանտ Ատանասիո դեի Գրեչի (1581)
- Սան Լուիջի դե Ֆրանչեզիի ճակատամասը (1589)
- Կրիաների շատրվան (1584)
- Սանտա Մարիա Սկալա Կոելի
- Պալացցո Մարեսկոտի (1585)
- Պալացցո Սերլուպի (1585)
- Տրինիտա դեյ Մոնտի (1586)
- Պիացցա ալլի Մոնտիի շատրվաններ (1589)
- Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթ (1588-1590)
- Սանտա Մարիա Կապիտելլի հրապարակի շատրվաններ (1589)
- Սան Վենանցիո է Անսովինոյի դիմացի շատրվաններ (1589)
- Դելլա Տերրինա շատրվան (1590)
- «Քրիստոսը Սուրբ Պետրոսից ստանում է դրախտի բանալիները» արձանը Սանտա Պուդենցիանա բազիլիկում
- Պալացցո Ֆանի (1598)
- Սան Պաոլե ալլե Տրե Ֆոնտանե (1599)
- Սան Նիկոլո ին Կարչերե (1599)
- Պալացցո Ալբերտոնի Սպինոլա (1600)
- Ալդոբրանդինի վիլլա (1600-1602) Ֆրասկատիում
- Ալդոբրանդինի կապելլա (1600-1602) Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պալացցո Սենատորիոյի ճակատամասը (Կապիտոլիում)
-
Պիացցա Կոլոննայի շատրվան
-
Քրիստոսի արձանը Սանտա Պուդենցիանա բազիլիկում
-
Կրիաների շատրվան
-
Ալդոբրանդինի վիլլան Ֆրասկատիում
-
Ջեզու եկեղեցու ճակատամասը
-
Սան Պաոլո ալլե Տրե Ֆոնտանե եկեղեցի
-
Սան Լուիջի դեյ Ֆրանչեզի եկեղեցու ճակատամաս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ "Giacomo della Porta." Encyclopædia Britannica. Web. 18 Jun. 2011.
- ↑ Herbermann, Charles, ed. (1913). "Giacomo della Porta". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Katherine Rinne, "Fluid Precision: Giacomo della Porta and the Acqua Vergine fountains of Rome", in Landscapes of Memory and Experience, ed. Jan Birksted (London, 2000), 183-201.
- Katherine W. Rinne, “Between Precedent and Experiment: the Restoration of the Acqua Vergine (1560-1570)”, in L. Roberts, S. Schaffer and P. Dear (eds.), The mindful hand: inquiry and invention from the late Renaissance to early industrialisation (Edita/University of Chicago Press: 2007), 95-115.
- Вёрман К. Среднеитальянское зодчество XVI века
- Гомбрих Э. История искусства. Католическая Европа. Первая половина XVII века
- Սուրբ Պետրոսի տաճար
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո դելա Պորտա» հոդվածին։ |
|