Պիացցա Կոլոննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
իտալ.՝ Piazza Colonna
Պիացցա Կոլոննա
Մարկոս Ավրելիոսի սյունը և Պալացցո Կիջին
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Անվանվել էՄարկոս Ավրելիոսի սյուն
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Կիջին

Պիացցա Կոլոննան (իտալ.՝ Piazza Colonna) հրապարակ է Հռոմի կենտրոնում Կոլոննա շրջանում։ Այն իր անունը ստացել է Մարկոս Ավրելիոսի սյան համար, որն այստեղ կանգնեցված է Ք.ա. 193 թվականից սկսած։ Սյան գագաթի Սուրբ Պողոսի բրոնզե արձանը տեղադրվել է 1589 թվականին Սիքստուս V Պապի հրամանով։ Հրապարակի արևելյան մասով անցնում է Վիա դել Կորսո՝ նախկին Վիա Լատա փողոցը։ Հրապարակ կարելի է հասնել Հռոմի մետրոպոլիտենի А գծի «Բարբերինի-Ֆոնտանա դի Տրևի» և «Սպանյա» կայարաններից։

Ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդեկինդ Պալատը
Ալբերտո Սորդի սրահը
Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի և Ալեքսանդր Բերգամացու եկեղեցին

Հրապարակը ուղղանկյունաձև է։ Հյուսիսային կողմից Պալացցո Կիջին է[1]՝ նախկին ավստրո-հունգարական դեսպանատունը, ներկայումս Իտալական կառավարության նստավայրն է։ Արևելյան կողմից զբաղեցնում է 19-րդ դարում կառուցված Կոլոննա Սրահը (իտալ.՝ Galleria Alberto Sordi)[2]՝ հասարակական առևտրի կամարաշարքը, հարավային կողմից Պալացցո Ֆերրաիոլին՝ նախկին պապական փոստատունը և փոքրիկ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի և Ալեքսանդր Բերգամացու եկեղեցին (իտալ.՝ Chiesa dei Santi Bartolomeo e Alessandro dei Bergamaschi)(1731-35թթ.)։ Արևմտյան կողմում է գտնվում Վեդեկինդ պալատը (իտալ.՝ Palazzo Wedekind)(1838թ.)՝ Վեիից բերված հռոմեական սյունաշարով։ Այն հիշարժան է որպես «Il Tempo» օրաթերթի պատմական գրասենյակ[3]։ Հրապարակը եղել է մոնումենտալ բաց տարածություն, քանի որ Մարկոս Ավրելիոսի անտիկ տաճարը կանգնեցված է եղել Վեդեկինդ պալատի տեղում։

Պիացցա Կոլոննայի շատրվանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլոննայի շատրվանը

Մարկոս Ավրելիոսի Սյան և Ալբերտա Սորդի սրահի միջև տեղակայված է Պիացցա Կալոննայի շատրվանը (իտալ.՝ Fontana di Piazza Colonna), որը Գրիգոր XIII Պապի պատվերով կառուցել է Ջակոմո դելլա Պորտան, որին էլ աջակցել է քանդակագործ Ռոկկո դե Ռոսսին, (1575-1577թթ.)[4]: Ինչպես Հռոմի մյուս շատրվաները, այն ևս կառուցվել է, որպեսզի մատակարարվի խմելու ջուր քաղաքի բնակիչներին, ովքեր մինչ այդ խմում էին Տիբեր գետի աղտոտված ջուրը։ Նախնական տարբերակով Պորտան պետք է շատրվանում տեղադրեր Մարֆորիո անունով ծովի Աստծո հնագույն հռոմեական արձանը, որի ետևում պետք է երևար Մարկոս Ավրելիոսի սյունը[5]։ Վերջնական տարբերակը ստացվեց ավելի պարզունակ։ Շատրվանի հիմքը, որն իրենից ներկայացնում է շրջանաձև քարե ավազան, պատրաստվեց Հունաստանի Խիոս կղզուց բերված վարդագույն մարմարից։ Վերջինը նաև Ջակոմո դելլա Պորտան օգտագործել է Սուրբ Պետրոսի տաճարի դռան շրջանակի համար։ Ավազանը արտաքին կողմից ձևավորված է կարարայան մարմարից պատրաստված 16 ուղղահայաց ժապավեններով՝ առյուծների գլուխներով։ 1830 թվականին Ալեսսանդրո Ստոկկին վերականգնեց շատրվանը՝ տեղադրելով նրա երկու ծայրերում դելֆինների արձաններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Palaces, Villas and Gardens. Rome Guide Italy. Travelplan.it. Проверено 25 июля 2013.
  2. M. Silvia Di Battista. Roma: guida alle curiosità. Per le vie del centro. GoWare, 2016. ISBN 8867975188.
  3. Giorgio Carpaneto, I palazzi di Roma, Rome, 2004.
  4. Tazartes, Fontaines de Rome, pg. 17 and 58.
  5. See Tazartes, pg. 58. The original design by Della Porta, dated 1574, was found in the papers of Pole Alexander VII. See D'Onofrio, pg. 114, figure 84-85.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marrco Bussagli (Herausgeber)։ Rom — Kunst & Architektur. Köln: Könemann 1999. ISBN 3-8290-2258-1
  • Reinhard Raffalt: Concerto Romano. München: Prestel 1955; 14. Ausg. 1999. ISBN 3-7913-2236-2
  • Eckart Peterich: Rom. 2. Aufl. München: Prestel 1998. ISBN 3-7913-2043-2
  • Marilyn Symmes, Fountains- Splash and Spectacle. Water and Design from the Renaissance to the Present. Thames and Hudson and the Cooper-Hewitt National Design Museum, Smithsonian Institution. 1998.