Ջակոմո դա Վինյոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջակոմո դա Վինյոլա
իտալերեն՝ Jacopo Barozzi da Vignola
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1507[1]
ԾննդավայրՎինոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա
Մահացել էհուլիսի 7, 1573[1] (65 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[2]
ԳերեզմանՊանթեոն
ՔաղաքացիությունFlag of the Papal States (pre 1808).svg Պապական մարզ
Ազդվել էԲալդասսարե Պերուցցի
ԵրկերՋեզու եկեղեցի
Մասնագիտությունճարտարապետ և գրող
ԵրեխաներGiacinto Barozzi?[3]
Commons-logo.svg Jacopo Barozzi da Vignola Վիքիպահեստում
Հայկական գմբեթավոր դահլիճ տիպի Իլ Զեզու եկեղեցին

Վինյոլա (իտալերեն՝ Vignola) (իսկական ազգանունը՝ Բարոցցի, Barozzi) Ջակոմո դա (հոկտեմբերի 1, 1507[1], Վինոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա - հուլիսի 7, 1573[1], Հռոմ, Պապական մարզ[2]), իտալացի ճարտարապետ և ճարտարապետության տեսաբան։

Ստեղծագործել է Ուշ Վերածննդի, մաներիզմից բարոկկոյին անցման ժամանակաշրջանում։ Հեղինակ է «Ճարտարապետության հինգ օրդերների կանոն» (իտալերեն՝ Regola delli cinque ordini di Archi- tettura, Հռոմ, 1562 թ., ռուսերեն թարգմանություն 1939 թ.) դասական տրակտատի, որը մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայում, հատկապես կլասիցիզմի շրջանում։ Աշխատությունում ներկայացված օրդերների համաչափությունները Վինյոլան իր կառույցներում չի կիրառել։ Նա նպատակ է ունեցել ճարտարապետական միալեզվության հիմունքներով նպաստել համաշխարհային կաթոլիկ ճարտարապետության ստեղծմանն ու տարածմանը։ Վինյոլաի նշանավոր կառույցներից են օվալաձև հատակագծով առաջին եկեղեցու շինությունը՝ Սանտ Անդրեա եկեղեցին (1555 թ.), և Իլ Զեզու եկեղեցին (1568 թ.-ից 1584 թվականներին, երկուսն էլ Հռոմում), որը բարոկկոյի բազմաթիվ տաճարների նախատիպն է եղել, և, ըստ Յո. Ստրժիգովսկու, Իտալիայում հայկական գմբեթավոր դահլիճ տիպի օրինակով կառուցված առաջին եկեղեցին է։ Քաղաքաշինական առումով ուշագրավ են Պալացցո Ֆառնեզեն (1558 թ. –ից 1573 թվականներին, մեծաչափ հնգանիստ ծավալի կենտրոնում բոլորաձև բակ է) Կապրարոլայում և Հուլիոս III պապի վիլլան (1550 թվականից 1555 թվականներին) Հռոմում։ Ըստ Պալլադիոյի, Վինյոլան ճարտարապետության դասականությունը վերականգնող մեծագույն վարպետներից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11925011X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Union List of Artist Names — 2021.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 455 CC BY-SA icon 80x15.png