Աշխարհիկ պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
     Աշխարհիկ պետություններ      Պետությունները պաշտոնական կրոնների      Խրթին կամ առանց տվյալները

Աշխարհիկ պետություն, (անգլ.՝ secular state) պետության բնութագրիչ, ըստ որի եկեղեցին ան­ջատված է պետությունից, իսկ դպրոցը եկեղեցուց։ Պետությունը և եկեղեցին չեն կարող միջամտել մեկը մյուսի գործու­նեությանը, իսկ պետությունը պարտա­վոր է բոլոր կրոնական ուսմունքների և կրոնական կազմակերպությունների համար ապահովել հավասար պայմաններ։ Բազմաթիվ սահմանադրություններում ամրագրված է պետության աշխարհի- կությանը կամ պետության անջատ­ված լինելը եկեղեցուց (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, միջինասիական հանրապետություններ. Ադրբեջան, Ալբանիա և այլն)։

Չնայած պետության եկեղեցուց ան­ջատման գործընթացի ավելի քան երկու­ հարյուրամյա սլատմությանը, այնուա­մենայնիվ բազմաթիվ պետություններում, այդ թվում ժողովրդավար, սահմանադ­րորեն ամրագրված է պետական կամ պաշտոնական Եկեղեցու ինստիտուտը

Հայաստանի Սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սահմանադ­րությամբ անմիջականորեն ամրագրված չէ Հանրապետության աշխարհիկ բնույ­թը և առհասարակ չի դրսևորված եկե­ղեցու նկատմամբ որևէ առանձնահա­տուկ վերաբերմունք։ Բոլոր ժողովրդա­վար պետությունների նման Հայաստանում հռչակվել է դավանանքի ազատութ­յան իրավունքը, ընդ որում կրոնի ազա­տությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով (հ. 23)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин «Большой юридический словарь», 2002 թ, Մոսկվա