Բարոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխանիկական բարոմետր

Բարոմետր (հին հունարեն՝ βάρος, ծանրություն, կշիռ և հունարեն՝ μετρέω, չափ), մթնոլորտային ճնշումը չափելու սարք[1]։ Սնդիկային բարոմետրը ստեղծվել է 1644 թվականին իտալացի մաթեմատիկող և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլիի կողմից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնդիկային բարոմետրը բաղկացած է երկու հաղորդակից անոթներից, որոնցից մեկը վերևից փակ, օդ չպարունակող, մոտ 90 սմ երկարությամբ ապակե խողովակ է։ Որպես մթնոլորտային ճնշման չափ ընդունվում է սնդիկի սյան ճնշումը՝ արտահայտված մմ սնդիկի սյունով կամ բարերով։ Մթնոլորտային ճնշումը հաշվելիս բարոմետրի ցուցմունքների մեջ մտցնում են ճշգրտումներ, հաշվի են առնվում սնդիկի խտության ու սարքի չափերի կախումը ջերմաստիճանից, տեղանքի աշխարհագրական լայնությունից և ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից։ Հաղորդակից անոթների ձևից կախված՝ սնդիկային բարոմետրերը լինում են գավաթային, սիֆոնային և սիֆոնագավաթային։ Օդերևութաբանական կայաններում օգտվում են կայանա-գավաթային բարոմետրից։ Բոլոր սնդիկային բարոմետրերը բացարձակ սարքեր են, որովհետև դրանց ցուցմունքներով անմիջականորեն որոշվում է մթնոլորտային ճնշումը։

Սարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղուկ բարոմետրերի ճնշումը չափվում է խողովակում սնդիկի սյան բարձրությունով, որի ծայրը վերևից զոդված է, իսկ ներքևի ծայրը իջեցված է հեղուկով տարրայի մեջ։ Այն ցույց է տալի մթնոլորտային ճնշումը, որը ազդում է մետաղյա ծալքավոր բարակ պատերով տուփի վրա, որում օդը նոսրացված է։ Մթնոլորտային ճնշման փոքրացման դեպքում տուփը թեթևակի ընդարձակվում է, իսկ բարձրացման դեպքում՝ սեղմվում է՝ ազդելով նրան կցված զսպանակի վրա[2]։

Ներկա ժամանակներում լայն տարածում են ստացել թվային բարոմետրերը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աներոիդ բարոմետր
Ժամանակակից աներոիդ բարոմետր

Տարածված են մեխանիկական, հեղուկային (մթնոլորտային ճնշումը հավասարակշռվում է հեղուկի սյան կշռով) և դեֆորմացիոն (աշխատանքը պայմանավորված է թաղանթավոր արկղիկի առաձգական դեֆորմացիայով, բարոմետրերը և հիփսոջերմաչափերը (աշխատում են ճնշումից կախված՝ հեղուկի եռման ջերմաստիճանի փոփոխման երևույթի հիման վրա)։ Առավել ճշգրիտ են ստանդարտ սնդիկային բարոմետրերը, որոնցում սնդիկի մեծ խտության շնորհիվ սյունը համեմատաբար կարճ է լինում։ Հաղորդակից անոթների ձևից կախված՝ սնդիկային բարոմետրերը լինում են գավաթային, սիֆոնային և սիֆոնագավաթային։

Տորրիչելլիի փորձերի հիման վրա ստեղծված հեղուկային բարոմետրերը աշխատում են հեղուկ սնդիկով։ Մթնոլորտային ճնշման փոփոխման ժամանակ սնդիկը խողովակում բարձրանում կամ իջնում է։

Մեխանիկական բարոմետրը, որը ընդունված է անվանել նաև աներոիդ՝ աշխատում է հետևյալ սկզբունքով՝ մթնոլորտային ճնշման փոփոխման հետ տուփի կափարիչը, որին ամրացված է փոխանցող մեխանիզմով զսպանակ, դեֆորմացվում է, ինչի պատճառով էլ սլաքը ցույց է տալիս սանդղակի վրա համապատասխան տվյալները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Станюкович К. М. Словарь морских терминов, встречающихся в рассказах.
  2. «Анероид». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Барометр-Анероид. Характеристики. Виды. | АНЕРОИД.РФ». www.xn--80aicmxhn.xn--p1ai. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 333