Պլաստիկություն (մեխանիկա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պլաստիկություն (այլ կիրառումներ)
Հոծ միջավայրի մեխանիկա |
---|
![]() |

Պլաստիկություն մեխանիկայում, պինդ մարմինների՝ մեխանիկական բեռնվածքների ազդեցությամբ իրենց չափերն ու ձևն անդարձելիորեն փոխելու հատկություն (պլաստիկ դեֆորմացիա)։
Ամորֆ մարմինների և բյուրեղների պլաստիկության մեխանիզմները տարբեր են։
Ամորֆ նյութեր պլաստիկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամորֆ նյութերի (ապակիներ, խեժեր ևն)։ Պլաստիկության հատկությունների բնութագիրը մածուցիկությունն է։
Բազմաբյուրեղային պլաստիկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաբյուրեղային նյութերի, ինչպես նաև միաբյուրեղների պլաստիկության կապված է ատոմների և մոլեկուլների կոլեկտիվ բարդ վերախմբավորումների հետ։ Բազմաբյուրեղային նյութերում պլաստիկության կախված է ինչպես նյութը կազմող առանձին բյուրեղիկների (հատիկների), այնպես էլ տարբեր հատիկները միացնող միջբյուրեղային շերտերի հատկություններից։ Բազմաբյուրեղային նյութերի պլաստիկ դեֆորմացիան ընդհանուր դեպքում պայմանավորված է երկու պրոցեսով՝ հատիկների պլաստիկ հոսքով միջբյուրեղային շերտերով տեղի ունեցող պլաստիկ հոսքով։
Բարձր ջերմաստիճաններում և դեֆորմացման փոքր արագությունների դեպքում երկու պրոցեսներն էլ էական են պլաստիկությանյան համար, իսկ ավելի ցածր ջերմաստիճաններում և դինամիկ բեռնվածքի դեպքում նյութի պլաստիկությունը պայմանավորված է հիմնականում հատիկների դեֆորմացիայով։ Մի շարք նյութերի պլաստիկությունը կապված է որևէ մածուցիկ միջավայրում չդեֆորմացվող պինդ մասնիկների՝ միմյանց նկատմամբ տեղաշարժման հետ։ Այդպիսի երևույթներից է թաց կավերի կամ սորուն նյութերի պլաստիկությունը։
Պինդ մարմինների պլաստիկության ուսումնասիրումը գործնական կարևոր նշանակություն ունի, քանի որ պլաստիկության հատկությունը հարկավոր է հաշվի առնել արտադրական տարբեր պրոցեսների տեխնոլոգիայի մշակման և առանձին դետալների ու կառույցների ինժեներային հաշվարկների ժամանակ։
Տեխնիկայի պահանջներին համապատասխան՝ ստեղծվել են պլաստիկ դեֆորմացիաների հաշվարկման մոտավոր ինժեներային մեթոդներ շինարարական մեխանիկայում և մետաղների մշակման (ճնշումով ու կտրումով) տեխնիկայում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 322)։ ![]() |