Առաձգականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աառձգականություն, (լատ.՝ elasticus՝ «առաձգական») մարմնի՝ իր նախկին ծավալն ու ձևը (պինդ մարմին) կամ միայն ծավալը (գազ, հեղուկ) վերականգնելու հատկությունը, երբ վերանում են նրա վրա ազդող արտաքին ուժերը։ Այդ հատկությամբ օժտված մարմինն անվանում են առաձգական մարմին, իսկ դեֆորմացիան՝ առաձգական դեֆորմացիա։ Պինդ մարմնի համար առաձգական դեֆորմացիաների չափանիշը առաձգականության սահմանն է։ Դրան գերազանցող լարումները, առաձգական դեֆորմացիաներից բացի, առաջացնում են նաև մնացորդային (պլաստիկ) դեֆորմացիաներ, որոնք չեն անհետանում ուժերի վերացումից հետո։ Պինդ մարմինների մեծամասնության համար բավական լայն շրջանակներում առաձգական դեֆորմացիաների և համապատասխան լարումների միջև գոյություն ունի գծային կապ, որն արտահայտվում է Հուկի օրենքով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png