Սուր բրոնխիտ
Սուր բրոնխիտ | |
---|---|
![]() A-ով ցույց է տրված թոքերի և բրոնխների տեղակայումը, B-ով առողջ բրոնխի խոշորացված պատկերն է, С-ով բրոնխի խոշորացված պատկերն է բրոնխիտի ժամանակ։ | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | խորխարտադրությամբ ուղեկցվող հազ,սուլող շնչառություն,շնչառության տևողության կարճացում, տենդ, կրծքավանդակում անհարմարության զգացում։ |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 466 |
ՀՄԴ-10 | J20 և J21 |
Բուժում | պարացետամոլ, ՈՍՀԲԴ |
![]() |
Սուր բրոնխիտ, արագ զարգացող ընթացքով բրոնխների բորբոքային հիվանդություն, որը հիմնականում ախտահարում է խոշոր և միջին տրամաչափի բրոնխները[1][2]։ Ամենահաճախակի հանդիպող ախտանիշը խորխարտադրությամբ ուղեկցվող հազն է[2]։ Մյուս ախտանիշներից հանդիպում են՝ հևոց, տենդ և անհարմարություն կրծքավանդակում[1]։ Հիվանդությունը կարող է տևել մինչև վեց շաբաթ[1]։ Ախտանշաները տևում են մոտավորապես երեք շաբաթ, որոշները մինչև վեց, իսկ հազը կարող է տևել ավելի երկար[1][2]։
Մոտավորապես 90% դեպքերում հիվանդության պատճառը վիրուսային վարակն է[2]։ Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ շփման արդյունքում[1]։ Ռիսկի գործոններից են ծխախոտի ծուխը, փոշին և աղտոտված օդը[1]։ Որոշ դեպքերում պատճառ կարող են հանդիսանալ կապույտ հազի և միկոպլազմային թոքաբորբի հարուցիչները[2][3]։ Ախտորոշումը հիմնված է հիվանդի ունեցած գանգատների ու ախտանշանների վրա։ Խորխի գույնով չենք կարող ախտորոշել հիվանդության վիրուսային կամ բակտերիալ ծագումը[2]։ Կարիք չկա որոշել հիվանդության հիմքում ընկած հարուցիչը, քանի որ դա ազդեցություն չի թողնում բուժման ընթացքի վրա[2]։ Նույն ախտանշանները հանդիպում են նաև բրոնխային ասթմայի, թոքաբորբի, բրոնխոէկտազի, բրոնխիոլիտի և ԹՔՕՀ-ի ժամանակ[2][4]։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ նշված հիվանդություններից կարող ենք տարբերակել միայն թոքաբորբը[2]։
Կանխարգելման նպատակով պետք է հրաժարվել ծխելուց և խուսափել բրոնխները գրգռող ցանկացած գործոնից[5]։ Ձեռքերի հաճախակի լվանալը և գրիպի վիրուսի դեմ պատվաստումները նույնպես ունեն կանխարգելիչ ազդեցություն[5][6]։ Սուր բրոնխիտի բուժման հիմնական դեղամիջոցներն են պարացետամոլը (ացետամինոֆեն) և ՈՍՀԲԴ՝ որպես ջերմիջեցնողներ[7][8]։ Կարևորվում է նաև հանգիստը։ Հակահազային դեղամիջոցները արդյունավետ են, բայց խորհուրդ չի տրվում կիրառել մինչև վեց տարեկան երեխաների դեպքում[2][9]։ Սալբուտամոլը արդյունավետ չի այն դեպքում, երբ առկա է սուր հազ, որը չի ուղեկցվում բրոնխի լուսանցքի նեղացմամբ[10]։ Շատ քիչ դեպքերում այն կարող է արդյունավետ լինել բրոնխների նեղացումով պայմանավորված հևոցի ժամանակ, բայց որպես կողմնակի էֆեկտ կարող է առաջացնել նյարդային վիճակ, ձեռքերի դող և ցնցումներ[2][10]։ Հակաբիոտիկներ հիմնականում չեն օգտագործվում, բացառությամբ այն դեպքի, երբ սուր բրոնխիտը կապույտ հազի դրսևորում է[2][11]։ Ապացուցված է, որ բուժիչ ազդեցություն ունեն նաև մեղրը և պելարգոնիումը[2]։
Սուր բրոնխիտը ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է[7][12]։ Մեծահասակների առնվազն 5%-ի և երեխաների 6%-ի մոտ տարին առնվազն մեկ անգամ լինում է հիվանդության դրսևորում[13][14]։ Այն ավելի հաճախ հանդիպում է ձմռան ամիսներին։ Ամեն տարի ավելի քան 10 միլիոն մարդ ԱՄՆ-ում այցելում է բժշկի սուր բրոնխիտի գանգատներով, որոնցից 70%-ը չհիմնավորված հակաբիոտիկների կիրառումից հետո միայն[7]։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նվազեցնել հակաբիոտիկների չհիմնավորված կիրառումը սուր բրոնխիտի ժամանակ[12]։
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուր բրոնխիտը արտահայտվում է արտադրողական հազով, շնչառության կարճացումով (դիսպնոե) և հևոցով։ Կարող է լինել նաև ցավեր կրծքավանդակում, տենդ, հոգնածություն և անհարմարության զգացում։ Ադենովիրուսով հարուցված բրոնխիտի դեպքում կարող են դիտվել նաև համակարգային և ստամոքսաղիքային այլ ախտանշաններ։ Հազը կարող է տևել 3 շաբաթ, որոշ դեպքերում բավական երկար և շարունակվել անգամ մյուս գանգատների վերացումից հետո։
Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուր բրոնխիտը հիմնականում հարուցվում է վիրուսներով։ Դրանցից են՝ ռինովիրուսը, շնչառական սինցիտիալ վիրուսը, ինֆլուենզան և այլն։ Բակտերիաները հազվադեպ կարող են դառնալ սուր բրոնխիտի զարգացման պատճառ։ Հարուցվում է թոքաբորբային միկոպլազմայով, թոքաբորբային խլամիդոֆիլիայով, կապույտ հազի հարուցիչով, թոքաբորբային ստրեպտոկոկով և հեմոֆիլային ցուպիկով[15]։
- Շնչուղիների գրգռումը տարբեր գործոններով հանգեցնում է բորբոքման և հյուսվածքի նեյտրոֆիլներով ներսփռման։
- Նեյտրոֆիլների կողմից արտադրվող նյութերը պատճառ են դառնում գերլորձարտադրության։
- Մանր շնչուղիներում պրիզմայաձև բջիջների քանակի ավելացումը կարող է խորացնել խցանումը։ Սա շատ բնորոշ է քրոնիկ բրոնխիտին։
- Թեև վարակները քրոնիկական բրոնխիտի զարգացման պատճառը չեն հանդիսանում, բայց նպաստում են հիվանդության ընթացքին։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիզիկալ հետազոտությունները կարող են ցույց տալ թուլացած վեզիկուլյար շնչառություն, սուլոց և երկարացած արտաշնչում։ Բժիշկների մեծ մասը հիմնվում է չոր կամ թաց հազի առկայության վրա՝ որպես սուր բրոնխիտի հիմնական ախտանիշ։
Երբ հիվանդի մոտ առկա է հազ և շնչառության կարճացում, հիմնական հետազոտությունները, որոնք կատարվում են ախտորորշման նպատակով հետևյալն են․
- Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս բացառել թոքաբորբը, որին բնորոշ գանգատներն են տենդը, սրտի զարկերի հաճախության արագացում, շնչառության հաճախության արագացում և տարիքը[13]։
- Խորխի հետազոտությունը ցույց է տալիս նեյտրոֆիլային գրանուլոցիտներով ներսփռանք (բորբոքումով պայմանավորված), իսկ բակտերիալ հետազոտության արդյունքում կարող են հայտնաբերվել ախտածին միկրոօրգանիզմներ, ինչպիսիք են ստրեպտոկոկերի մի քանի տարատեսակները։
- Արյան հետազոտման արդյունքում կարող ենք տարբերակել բորբոքային պրոցեսը լեյկոցիտների բարձր քանակությամբ և с-ռեակտիվ սպիտակուցի քանակության ավելացումով արյան մեջ։
Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանխարգելման համար պետք է խուսափել շնչուղիները գրգռող ցանկացած գործոնից, չծխել և վարակից խուսափելու նպատակով հաճախակի լվանալ ձեռքերը[5]։ Կա վարկած, որ հեմոֆիլային ցուպիկի դեմ պատվաստումը կանխում է բրոնխիտի զարգացումը[16]։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
մեծ մասամբ հիվանդությունը գնում է ինքնուրույն ապաքինման։ Օգտագործվող դեղամիջոցը օգնում է վերացնել առկա ախտանիշները[17]։ Խորհուրդ է տրվում պահպանել հանգիստ և օգտագործել պատշաճ քանակությամբ հեղուկ։
Հակաբիոտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաստատված չէ, արդյոք հակաբիոտիկների օգտագործումը լիարժեք բուժում է սուր բրոնխիտը, թե ոչ[11]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հակաբիոտիկները նվազեցնում են հազը միջինը 12ժամ (ընդհանուր միջինը 14-28 օր)։ Հակաբիոտիկների կողմնակի էֆեկտներն են՝ սրտխառնոցը, փորլուծությունը։ Կարող է ձևավորվել հակաբիոտիկի նկատմամբ կայունություն, որը կտանի բուժման անարդյունավետության։
Հրաժարվել ծխելուց[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնխիտը ավելի արագ բուժելու համար ծխողները պետք է լիարժեք հրաժարվեն ծխելուց։
Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուր բրոնխիտը հիմնականում տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ[18]։ Կարող է ուղեկցել մրսածությանը կամ գրիպին, ինչպես նաև հանդես գալ ինքնուրույն։ Բրոնխիտը հիմնականում սկսվում է չոր հազով, հիվանդներն արթնանում են գիշերային մղձավանջներից։ Մի քանի օրից այն վերածվում է թաց և արտադրողական հազի, որը կարող է ուղեկցվել տենդով, հոգնածությամբ և գլխացավով։ Տենդը, հոգնածությունը և անհարմարությունը տևում են ընդամենը մի քանի օր, բայց թաց հազը կարող է տևել ավելի երկար։
Եթե հազը տևում է մեկ ամսից ավելի, բժիշկը կարող է տալ քիթ-կոկորդ-ականջաբանի ուղեգիր, որպեսզի հասկանա բրոնխիտից բացի, կա արդյոք գրգռում առաջացնող այլ պատճառ։ Մի քանի ամիս շարունակ բրոնխների բորբոքման առկայության դեպքում որոշ հիվանդների շրջանում հավանական է ասթմատիկ վիճակի զարգացումը։
Բացի այդ, եթե առաջին անգամ դիտվում է հազ՝ թեթևակի արյամբ ուղեկցվող խորխարտադրությամբ, անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, քանի որ արյունային արտադրության պատճառը կարող են լինել այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են տուբերկուլյոզը կամ թոքի քաղցկեղը։
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուր բրոնխիտը ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է[7][12]։ Մեծահասակների առնվազն 5%-ի և երեխաների 6%-ի մոտ տարին առնվազն մեկ անգամ լինում է հիվանդության դրսևորում[13][14]։ Այն առավել հաճախ հանդիպում է ձմռանը[13]։
2011 թվականին մեկ տարեկանից ցածր երեխաների շրջանում շտապ-օգնությամբ հիվանդանոց գնալու ամենահաճախակի պատճառը եղել է սուր բրոնխիտը[19]։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «What Is Bronchitis?»։ August 4, 2011։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է ապրիլի 1, 2015
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Albert RH (դեկտեմբերի 1, 2010)։ «Diagnosis and treatment of acute bronchitis.»։ American Family Physician 82 (11): 1345–50։ PMID 21121518
- ↑ «What Causes Bronchitis?»։ August 4, 2011։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է ապրիլի 1, 2015
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Wen20062
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 5,0 5,1 5,2 «How Can Bronchitis Be Prevented?»։ August 4, 2011։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է ապրիլի 1, 2015
- ↑ Singh Anumeha, Zahn Elise (2018)։ Acute Bronchitis։ StatPearls Publishing։ Վերցված է հունվարի 23, 2019
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Tackett KL, Atkins A (December 2012)։ «Evidence-based acute bronchitis therapy.»։ Journal of Pharmacy Practice 25 (6): 586–90։ PMID 23076965։ doi:10.1177/0897190012460826
- ↑ «How Is Bronchitis Treated?»։ August 4, 2011։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է ապրիլի 1, 2015
- ↑ Smith SM, Schroeder K, Fahey T (նոյեմբերի 24, 2014)։ «Over-the-counter (OTC) medications for acute cough in children and adults in community settings.»։ The Cochrane Database of Systematic Reviews 11 (11): CD001831։ PMID 25420096։ doi:10.1002/14651858.CD001831.pub5
- ↑ 10,0 10,1 Becker Lorne A., Hom Jeffrey, Villasis-Keever Miguel, van der Wouden Johannes C. (2015-09-03)։ «Beta2-agonists for acute cough or a clinical diagnosis of acute bronchitis»։ The Cochrane Database of Systematic Reviews (9): CD001726։ ISSN 1469-493X։ PMID 26333656։ doi:10.1002/14651858.CD001726.pub5
- ↑ 11,0 11,1 Smith SM, Fahey T, Smucny J, Becker LA (19 Jun 2017)։ «Antibiotics for acute bronchitis.»։ The Cochrane Database of Systematic Reviews 6: CD000245։ PMID 28626858։ doi:10.1002/14651858.CD000245.pub4
- ↑ 12,0 12,1 12,2 Braman SS (January 2006)։ «Chronic cough due to acute bronchitis: ACCP evidence-based clinical practice guidelines.»։ Chest 129 (1 Suppl): 95S–103S։ PMID 16428698։ doi:10.1378/chest.129.1_suppl.95S
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Wenzel RP, Fowler AA 3rd (նոյեմբերի 16, 2006)։ «Clinical practice. Acute bronchitis.»։ The New England Journal of Medicine 355 (20): 2125–30։ PMID 17108344։ doi:10.1056/nejmcp061493
- ↑ 14,0 14,1 Fleming DM, Elliot AJ (March 2007)։ «The management of acute bronchitis in children.»։ Expert Opinion on Pharmacotherapy 8 (4): 415–26։ PMID 17309336։ doi:10.1517/14656566.8.4.415
- ↑ Chang Anne B., Upham John W., Masters I. Brent, Redding Gregory R., Gibson Peter G., Marchant Julie M., Grimwood Keith (March 2016)։ «Protracted bacterial bronchitis: The last decade and the road ahead»։ Pediatric Pulmonology 51 (3): 225–242։ ISSN 1099-0496։ PMID 26636654։ doi:10.1002/ppul.23351
- ↑ Teo Edward, House Hugh, Lockhart Kathleen, Purchuri Sai Navya, Pushparajah Jennifer, Cripps Allan W, van Driel Mieke L (2014)։ «Haemophilus influenzae oral vaccination for preventing acute exacerbations of chronic bronchitis and chronic obstructive pulmonary disease»։ The Cochrane Database of Systematic Reviews (9): CD010010։ PMID 10796676։ doi:10.1002/14651858.CD010010.pub2
- ↑ «Diagnosing and treating acute bronchitis»։ American Lung Association։ Վերցված է հունվարի 24, 2019
- ↑ «Bronchitis»։ Mayo Foundation for Medical Education and Research։ 2007-04-20։ Արխիվացված օրիգինալից 2008-03-25-ին։ Վերցված է 2008-05-30
- ↑ Weiss A.J., Wier L.M., Stocks C., Blanchard J. (June 2014)։ «Overview of Emergency Department Visits in the United States, 2011»։ HCUP Statistical Brief #174։ Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality։ Արխիվացված օրիգինալից 2014-08-03-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Acute Bronchitis FamilyDoctor.org (Ընտանեկան բժիշկների ամերիկյան ասոցիացիա)