Ալեխանդրո Խոդորովսկի
![]() իսպ.՝ Alejandro Jodorowsky Prullansky | |
---|---|
![]() Կեսգիշերյա Կինոների հայրը, Պանիկ շարժման ստեղծող | |
Ծնվել է | փետրվարի 7, 1929 (94 տարեկան) |
Ծննդավայր | Տոպոկիյա, Չիլի |
Կրթություն | Չիլիի համալսարան (1950)[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Չիլիացի, Մեքսիկացի, Ֆրանսիացի |
Մասնագիտացում | գրող, կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, մոնտաժող, գիտաֆանտաստիկ գրող, փիլիսոփա, բանաստեղծ, թատերական ռեժիսոր, միմոս, դերասան, կոմպոզիտոր, կոմիքսների սցենարիստ, արվեստագետ, տիկնիկագործ, հոգեբան, քանդակագործ, ակնարկագիր, նկարիչ, գծանկարիչ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, medical psychotherapist, comics creator, կոմիքսների արտիստ, penciller և հոգեթերապևտ |
Ոճ(եր) | սյուրռեալիստ |
Ամուսին | Վալերի Խոդորովսկի |
Պարգևներ | |
IMDb | ID 0423524 |
clubcultura.com/clubliteratura/clubescritores/jodorowsky/index.htm |
Ալեխանդրո Խոդորովսկի Պրուլանսկին (իսպաներեն՝ Alejandro Jodorowsky Prullansky, փետրվարի 17, 1929[2][3][4], Tocopilla, Անտոֆագաստա, Չիլի[1]), սյուրռեալիստ ռեժիսոր, համեմատական կրոնի գիտնական, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ է։ Նա ծնվել է Չիլիում մի ուկրաինացի հրեա ընտանիքում։ Ապագայում մեկնել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է ստեղծագործել[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա ծնվել է 1929 թ.-ի փետրվարի 7-ին, Չիլիի հյուսիսի Տոպոկիյա խաղաղօվկիանոսյան քաղաքում, ուկրաինացի հրեա ընտանիքում։ Նրա ծնողներն էին Խեյմի և Սարա Խոդորովսկիները, որոնք փախչելով ցարական Ռուսաստանից, Օդեսայի հրեական ջարդերից, 1905 թ.-ին գաղթել էին Չիլի։ Նախքան իր խանութը՝ Տուն Ուկրաինան (իսպաներեն՝ Casa Ukrania) բացելը, նրա հայրն աշխատում էր կրկեսում։ Մայրը նրան խստությամբ է դաստիարակել[6][7]։
Հայրը երազում էր, որ նա բժշկությունը ընտրի որպես իր աշխատանքը։ Իսկ նա 1942 թվականին մեկնում է Սանտիագո, որտեղ համալսարան է մտնում։ 40-ականների սկզբին և 50-ականներին մշակութային շարժում է սկսվում Չիլիում, տաղանդավոր և ստեղծագործ երիտասարդների կողմից, որոնք ստեղծում են դիմախաղի թատրոնը և ներկայանում Չիլիի Համալսարանի Փորձնական Թատրոնում։ Նրա մեջ էին Խոզե Դոնոսոն, Էնրիքե Լիհնը, Խորխե Էդվարդսը, ինչպես նաև Ալեխանդրո Խոդորովսկին, ով իր համալսարանական տարիներին աշխատեց նաև որպես կրկեսի ծաղրածու և տիկնիկ խաղացնող[6][7]։
1953 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ սկսում է աշխատել նշանավոր մնջախաղաց Մարսել Մարսոյի հետ։ Փարիզ հասնելու հենց առաջին օրը, ավելի ճիշտ, գիշերը, նա ժամը երեքին զանգահարեց Անդրե Բրետոնին՝ պահանջելով անմիջապես իրեն ընդունել։ «Բայց դուք ո՞վ եք», - վրդովվեց սյուրռեալիզմի նահապետը։ «Իմ ազգանունը Խոդորովսկի է, - ներկայացավ նա, - քսանչորս տարեկան եմ, եկել եմ Չիլիից՝ սյուրռեալիզմին հարություն տալու համար»։ Նա այնտեղ աշխատեց Մորիս Շովալիեյի հետ, և ստեղծեց իր առաջին կինոնկարը՝ Շրջված Գլուխներ, որն այժմ կորած է համարվում[5][7]։
Փարիզում նա ընկերակցեց սյուրռեալիստներ Ռոլան Տոպոր և Ֆեռնանդո Արրաբալի հետ, ում հետ էլ 1962 ստեղծեցին Պանիկ շարժումը։ Դրա անունը գալիս է Պան հույն բնության հեթանոսական աստծուց, և կենտրոնանում է քաոսային գեղարվեստական ներկայացումների և սուրռեալ պարկերների վրա[5]։
Անարխիկ թատրոնից Խոդորովսկին անցավ կինո, իսկ հետագայում զբաղվեց կոմիքսների ստեղծմամբ ու վիպասանությամբ։ Ոմանց աչքին նա մնաց շառլատան, մինչդեռ մյուսները նրան պիտի կարգեին միստիցիզմի քուրմ և խռովարար ավանգարդի վարպետ[7]։
Խոդորովսկու կինը՝ Վալերին և նրա տղաները՝ Բրոնտիսը, Աքսելը և Ադանը հայտնվել են նրա ֆիլմերում[5]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես Պանիկ շարժման անդամ՝ Խոդորովսկին գրեց քանի գրքեր և թատերական պիեսներ։ 1960-ականների վերջերում նա ավանգարդ թատրոնի ռեժիսոր դարձավ Փարիզում և Մեխիկոյում, ստեղծեց «Հրաշալի Պանիկականներ» կոմիքսը, և 1967 թվականին իր առաջին «իսկական» կինոնկարը սարքեց՝ Ֆանդո և Լիզը, մի սյուրռեալիստական սիրո պատմություն, Արրաբալի սցենարներից մեկի հիման վրա, որը նկարահանվեց Իսպանիայում։ Ֆանդո և Լիզը Ակապուլկոյի միջազգային կինոփառատոնին ցուցադրվելիս, այնպիսի թեժ սկանդալի տեղիք տվեց, որ փառատոնը մեկընդմիշտ փակեցին։ Ապա դա արգելվեց Մեքսիկայում, ամերիկյան էկրան բարձրացավ աղճատված տարբերակով և երեսուն տարի ֆիլմադարանում մնալուց հետո միայն 1999 թվականին թողարկվեց տեսաժապավենի վրա։ 1971 թվականին Խլուրդը լույս տեսավ, որը վերածվեց պաշտամունքային դասականի, ինչպես և Սրբազանց Լեռը 1973 թվականին[5][7]։
1975 թվականին նա վերադարձավ Ֆրանսիա, որտեղ և սկսեց գործել մի ֆիլմի վրա, որը երբեք չսարքվեց՝ Ֆրանկ Հերբերտի Ավազաթումբի մի հսկայական հարմարացում, որում պիտի նկարահանվեին՝ Օրսոն Ուելսը, Սալվադոր Դալին և այլներ, և իր երաժշտությունը պիտի լիներ Փինկ Ֆլոյդինը։ Նրա ֆինանսիստները հրաժարվեցին, և Ավազաթումբը նկարահանվեց Դեյվիդ Լինչի միջոցով[5]։
Նրա մյուս կինոնկարը նկարահանվեց 1979 թվականին՝ Փղաժանիքը, մի փոքրիկ աղջկա ընկերության պատմությունը մի փղի հետ, որն արագորեն խամրեց խավարի մեջ։ 1980-ականներին նա սկսեց գործել Մոբիոսի և այլ արվեստագետների հետ կոմիքսների, պատկերավոր վեպերի և մուլտֆիլմերի վրա, և մի քանի այլ գրքեր գրեց։ 1990 թվականին նա նկարահանեց մի այլ ֆիլմ՝ Ծիածանի Գողը ֆանտաստիկ ֆիլմը Օմար Շարիֆի և Պիտեր Օ'Թուլի հետ։ 1990-ականներին նա շարունակեց գծանկարիչների հետ մուլտֆիլմեր արտադրել, և պետք է որ որոշ ժամանակ սկսի գործել իր նոր ֆիլմի՝ Խլուրդի Զավակները ֆիլմը[5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1957։ Շրջված Գլուխներ (Les têtes interverties)
- 1967։ Ֆանդոն և Լիզը (Fando y Lis)
- 1970։ Խլուրդը (El Topo)
- 1973։ Սրբազան Լեռը (The Holy Mountain)
- 1978։ Փղաժանիք (Tusk)
- 1989։ Սրբուհի Արյուն (Santa Sangre)
- 1990։ Ծիածանի Գողը (The Rainbow Thief)
- 2010։ Թագավոր Կրակված (King Shot)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.britannica.com/biography/Alejandro-Jodorowsky
- ↑ BD Gest' (ֆր.)
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ CineChile
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Ալեխանդրո Խոդորովսկու կենսագրությունը IMDB-ից (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 25
- ↑ 6,0 6,1 «Ալեխանդրո Խոդորովսկու պաշտոնական կայքի կենսագրություն (իսպաներեն)»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 13-ին։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 25
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Սյուրռեալիզմի ուշացած գուրուն»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ալեխանդրո Խոդորովսկի Վիքիպահեստում |
---|
|
- Ապրող անձինք
- 1929 ծնունդներ
- Փետրվարի 7 ծնունդներ
- Չիլիի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Փետրվարի 17 ծնունդներ
- Չիլիում ծնվածներ
- Չիլիացի կինոռեժիսորներ
- Մեքսիկացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Հրեա ֆեմինիստներ
- Չիլիացի գրողներ
- Չիլիացի դերասաններ
- Ֆեմինիստ արվեստագետներ
- Չիլիացի գիտնականներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի թատերական ռեժիսորներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի հոգեբաններ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի երգահաններ
- Անարխիստ գրողներ
- Ֆրանսիայի հրեաներ
- Իսպանալեզու գրողներ
- Չիլիացի ֆեմինիստներ
- Ուկրաինայի հրեաներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիացի ֆեմինիստներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Հրեա արվեստագետներ
- Հրեա գրողներ
- Չիլիացի փիլիսոփաներ