Գոբլիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոբլիններ
Goya - Caprichos (49).jpg
Գոբլինները Գոյայի պատկերացմամբ
Ընտանիք` Ջարֆ
Երկիր` Սկանդինավիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, ԱՄՆ, Կորեայի Հանրապետություն
Բնակության վայր` քարանձավ, անտառ

Գոբլիններ (ֆր.՝ gobelin), համաձայն արևմտաեվրոպական դիցաբանության գերբնական մարդանման արարածներ են, որոնք ապրում են քարանձավներում և տանել չեն կարողանում արևի լույսը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառը ծագում է հին ֆրանսերենի gobelin բառից, որը, հավանաբար, մոտ է գերմանական kobold բառին։ Ըստ այլ վարկածի դա բուն Gobel անվան փաղաքշական տարբերակն է։ «Խոբգոբլին» բառը առաջացել է «Գոբլինա» և «Խոբ» բառերի միացումից, ինչը նշանակում է փերի։ Անգլիայում խոբգոբլինը կատարում է տնապայի գործունեություն։ Գոբլինների հասակը 50 սմ-ից 1,5 մ է։ Նրանք ունեն ոչ համաչափ և սրածայր ականջներ, աչքերը մանր են և չար։

Kobold artlibre jnl.jpg

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսքի տարբեր նկարագրություններ գոյություն ունեն, սակայն հավաստի է միայն մեկը, գոբլինները՝ համաշխարհային դիցաբանության ամենատգեղ արարածներից են։ Նրանք մարդակերպ են, բայց հասակը տատանվում է մեկ ոտնաչափից մինչև երկու մետր։ Թեպետ, գոբլինները կարողանում են փոխակերպվել մարդկանց, բայց նրանց արտաքինի մեջ երեք բան մնում են անփոփոխ՝ երկար ականջները, ահարկու աչքերը, որոնք նման են կատվի աչքերի և երկար ճանկերը։ Ականջները գոբլինները թաքցնում են գլխարկի տակ, ճանկերը՝ ձեռնոցներում, իսկ այ աչքերը թաքցնել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով ըստ ավանդության, նրանց կարելի է ճանաչել աչքերի միջոցով։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հայտնի անգլիացի հեքիաթագրի՝ Ջորջ Մակդոնալդի վարկածի, կար ժամանակ երբ գոբլինները ապրում էին երկրի մակերեսի վրա և նման էին մարդկանց։ Սակայն թագավորը, որը թագավորում էր այդ ժամանակ, ինչ-որ պատճառներով չսիրեց նրանց և նրանք ստիպված եղան թաքնվել։ Դարեր շարունակ անց կացնելով գետնի տակ այդ մարդիկ շատ փոխվեցին և նրանց սկսեցին անվանել գոբլիններ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]