Զանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Զանգ (այլ կիրառումներ)
Զանգ
Church bell cutaway.png
Որակավորում հարվածային գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ 111.242
Bells Վիքիպահեստում
Զանգ Հաղպատի վանքում

Զանգ, հարվածային ազդանշանային երաժշտական գործիք։ Ունի ներքևից կարված սնամեջ տանձի ձև․ ներսում կախված է լեզուն։ Ձուլվում է բրոնզից։ Զանգի որոշակի բարձրությամբ ձայնը արտաբերվում է կամ ճոճելով (հարվածում են լեզվակին) կամ լեզվակի թափահարումով (հարվածում են զանգին)։ Հնուց ծառայել է բնակչությունը ժողովելու, տագնապ ազդարարելու, զորք հավաքելու (ահազանգ) և այլնի համար։ Զանգահարությունը X դարից հայ եկեղեցական ծիսակատարությունների անբաժան մասն Է։ Կառուցվել են հատուկ զանգակատներ։ Եվրոպայում Զանգեր ձուլել են IV-VI դարերում․։ Ամենամեծ զանգերից է «ցար-զանգ»-ը Մոսկվայի Կրեմլում։