Արվեստի ստեղծագործություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեղծագործություն
Արվեստի ստեղծագործություն, գեղարվեստական ստեղծագործություն՝ էսթետիկ նշանակություն ունեցող առարկա. գեղարվեստական ստեղծագործական գործունեության նյութեղեն արտադրություն (արվեստ)[1], ստեղծված մարդու գործունեության արդյունքում[2]:
Արվեստի ստեղծագործություն հասկացությունը իր մեջ ներառում է կերպարվեստի ստեղծագործություն (գեղանկաչություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակագործություն, լուսանկարչություն և այլն). գեղարվեստական գրական տեքստեր. (վեպեր, վիպակներ, պատմվածքներ և այլն). ճարտարապետական կամ բնապատկերային դիզայն. երաժշտական կոմպոզիցիաներ և հանկարծաստեղծումներ. թատրոնի բեմադրություն. բալետի կամ օպերայի բեմադրություն. կինեմատոգրաֆիա. մուլտիպլիկացիոն. ինչպես նաև այն բոլոր առարկաները, որոնք, առաջին հերթին, գեղարվեստական արժեքի տեսանկյունից, հետաքրքրական են: Փորձեր կան այստեղ ներառել որոշ այլ ստեղծագործության տեսակներ, օրինակ՝ համակարգչային խաղերը (մշակութաբանների շրջանում սա վիճելի հարց է[3], սակայն, 2011 թվականից, համակարգչային խաղերը ԱՄՆ-ում պաշտոնապես արվեստի առանձին տեսակ են ճանաչվել) և այլն:
Արվեստի ստեղծագործությունը համապատասխանում է էսթետիկ արժեքների կատեգորիաներին[4]: Վ. Կանդինսկիի կարծիքով «իսկական արվեստի ստեղծագործությունը առաջանում է արվեստագետից՝ խորհրդավոր, հանելուկային և առեղծվածային կերպով»[5]: Մ. Բախտինը գրել է, որ գեղարվեստական ստեղծագործությունը միջնորդ է հանդիսանում հեղինակի գիտակցման և յուրացնողի՝ ընթերցողի, դիտողի, լսողի գիտակցման միջև[6]:
Արվեստի ստեղծագործությունը նույնպես հեղինակային իրավունքի հիմնական առարկան է համարվում, այսինքն՝ հեղինակը անձամբ է ստեղծագործություն ստեղծում:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Արվեստի ստեղծագործություն Վիքիպահեստում |
---|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Философия для студентов технических вузов. Краткий курс (ռուսերեն)։ Издательский дом "Питер"։ ISBN 9785947238075
- ↑ Вопросы философии (ռուսերեն)։ Правда։ 1973
- ↑ «Могут ли видеоигры быть искусством?*»
- ↑ «Произведение художественное»
- ↑ Большой психологический словарь (ռուսերեն)։ ОЛМА Медиа Групп։ 2003։ ISBN 9785938780866
- ↑ Петренко Виктор Федорович (2005)։ Основы психосемантики (ռուսերեն)։ Издательский дом "Питер"։ ISBN 9785947235272