ԱՄՆ մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի մշակույթին
վերաբերող հոդվածների շարք
Great Seal of the United States (obverse).svg

Ամերիկյան մշակույթ
ԳրականությունԼեզուներ
ԱրվեստԿինոմատեգրաֆՀեռուստատեսություն
ԽոհանոցԿրթությունԿրոնՓիլիսոփայություն
ԵրաժշտությունՏոներԳիտություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների մշակույթը ձևավորվել է պետության էթնիկ և ռասայական բազմազանության հիման վրա: Զգալի փոփոխություններ են կատարել Իռլադիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Իտալիայից գաղթածները, Աֆրիկայից տեղափոխված ստրուկների ժառանգները, ամերիկյան հնդկացիները և Հավայան կղզիների տեղաբնիկները: Այնուամենայնիվ, ամենազգալի փոփոխությունները կատարեց Մեծ Բրիտանիայից գաղթածների մշակույթը, որոնք տարածեցին անգլերեն լեզուն, իրավական համակարգը և այլ մշակութային ձեռքբերումներ[1]:

ColumbiaStahrArtwork.jpg

Ամերիկյան ֆիլմերը, հեռուստատեսությունը, բլյուզը, ջազը, ռեփը և ռոքը համաշխարհային արդի մշակույթի հիմքն են: Հենց ԱՄՆ-ում առաջին անգամ ստեղծվեց համացանցը, արդի ավտոմոբիլները, զարգացան ԱյԹի տեխնոլոգիանները: Լինելով աշխարհի տնտեսական և ռազմական տերություն` այն է հիմնականում որոշում մարդկության կենսակերպը[2][3]:

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ ԱՄՆ-ի լեզուներ

Թեև Միացյալ Նահանգները դաշնային մակարդակով չունեն պաշտոնական լեզու, դե-ֆակտո ազգային լեզուն համարվում է անգլերենը, որին 30 նահանգներում օրենսդրորեն ամրագրվել է, որպես պետական կարգավիճակ։ Մարդահամարի տվյալներով ԱՄՆ-ում 2000 թվականին ավելի քան ամերիկացիների 97%-ը լավ խոսում է անգլերեն, իսկ 81% -ի համար տնային պայմաններում հաղորդակցման միակ լեզուն է: Բացի անգլերենից Միացյալ Նահանգներում խոսում են ևս 300 լեզուներով, որոնց մի մասը բնիկ ժողովուրդների լեզուներն են: Ամերիկյան անգլերենն ԱՄՆ-ում ունի չորս հիմնական տարածաշրջանային բարբառ` հյուսիսարևելյան, հարավային, հյուսիսային և Միջին Արևմուտքի բարբառ, որը համարվում է «ստանդարտ»:

Պուերտո Ռիկոյում և Նյու Մեքսիկո նահանգում իսպաներենն ունի պաշտոնական կարգավիճակ. այն հիմնական խոսակցական լեզու է համարվում տարբեր լեզվական տիրույթներում[4]: Մարդահամարի տվյալներով, 2000 թվականին այդ լեզվով խոսում է մոտ 30 մլն մարդ։ Տեղին է նաև երկլեզվությունը, այսպես կոչված Spanglish-ը (կարդացվում է` սփանգլիշ):

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կրոնն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ն աշխարհի կրոնական զարգացած երկրներից մեկն է: 2002 թվականին Pew Global Attitudes Project-ի hետազոտության տվյալներով, ԱՄՆ-ն միակ զարգացած երկիրն է, որտեղ հարցված քաղաքացիների մեծամասնությունը հայտնել են, որ կրոնը շատ կարևոր դեր է խաղում նրենց կյանքում[5]: Այսօր կառավարությունն առաջ է մղում եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը` ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներում կրոնի մասին թեման առաջացնում է կատաղի քննարկումների, էթիկական և իրավական խնդիրներին, որոնցից են աբորտները և միասեռականների ամուսնությունները[6][7][8]:

Այսօր եկեղեցին ունի մեծ նշանակություն ամերիկացու գիտակցության և կյանքի մեջ, թեև այն անընդհատ կրճատվում է: Եկեղեցիներին կից հաճախ գործում են սպորտային, ինտելեկտուալ, կրթական կառույցները, իսկ հենց եկեղեցու շենքը կարող է հանձնվել վարձակալության:

Տասներեքից ինը գաղութներում հիմնադրման ժամանակ պետությունն ունեցել է պաշտոնական պետական կրոն։ Սակայն 1787 թվականին` Ֆիլադելֆիական կոնվենցիայի ժամանակ ԱՄՆ-ն դարձավ առաջին երկրներից մեկն աշխարհում, որոնք պնդում էին օրենքում դավանանքի ազատության սկզբունքը։

Կրոնական ազատամտությունը հանգեցրեց նրան, որ էմիգրանտների կողմից բերված գիտությունները արտահայտվեցին նոր տեսքով, տվել են նոր ճյուղեր: Բացառապես ամերիկյան աղանդներներում (հայտնված 19-րդ դարի սկզբին) մորմոնները, ներկայիս Յուտայի տարածքում թեոկրատական պետություն ստեղծելով, Մեծ աղի լճի հովտում, որը գոյատևել է մինչև դարի վերջը: Այսօր մորմոնները կազմում են մոտ 2 միլիոն մարդ:


Կապիտալիզմի բարգավաճման ժամանակաշրջանում հայտնվել է այսպես կոչված սոցիալական քրիստոնեությունը, դատապարտելով բուրժուազիական հասարակության թերությունները, ձգտել է վերակառուցել հասարակությունն արդարադատության հիման վրա կապիտալիստական կարգերում:

Մոդեռնիստականները փորձել են հաշտեցնել կրոնը և գիտությունը: Արմատականները, որոնք առավել հանրաճանաչ են հարավային նահանգներում, պաշտպանել են Սուրբ գրության ամրությունը և կրոնական դավանանքը։ Հատկապես մեծ արձագանք է ստացել նրանց հրահրմամբ "կապիկի գործընթացը", 1925 Թեննեսի նահանգում, երբ դարվինիզմը դասավանդման և քարոզչության պատճառով դատապարտվեց դպրոցական ուսուցիչ:

20-րդ դարի 60-ական թվականներին սևամորթ քահանաները և եկեղեցինները, ինչպես նաև սպիտակ ազատական հոգևորականները կարևոր դեր են խաղացել սևամորթների ազատագրական շարժմանը:

Այսօր Միացյալ Նահանգներում քարոզվում է ավելի քան 250 կրոնական համոզմունքներ, որոնց շարքում գերակշռում է քրիստոնեությունը: Հայտնի է նաև հուդայականությունը, որն ընդգրկում է բնակչության մոտ 3% -ը: Վերջին տարիներին թափ է առնում և իսլամը, հատկապես սևամորթ բնակչության մոտ:

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ ԱՄՆ-ի տոներ
1986 թվականին Վաշինգտոնի մոնումենտի մոտ հրավառությունը
Սուրբ Պատրիկի պատվին շքերթ Ատլանտայում
Դթում Հելլոուին տոնի նշաններից մեկը
Երախտագիտության օրին նվիրված շքերթ

Դաշնային տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Պաշտոնական անվանում
Հունվարի 1 Նոր Տարի
Հունվարի երրորդ երկուշաբթին Մարտին Լյութեր Քինգի օրը
Հունվարի 20 Երթմնակալության օրը
Փետրվարի երրորդ երկուշաբթին Նախագահական օրը
Մայիսի վերջին երկուշաբթին Հիշողության օրը
Հուլիսի 4 Անկախության օրը
Սեպտեմբերի առաջին երկուշաբթին Աշխատանքի օրը
Հոկտեմբերի երկրորդ երկուշաբթին Կոլումբոսի օրը
Նոյեմբերի 11 վետերանների օրը
Նոյեմբերի չորրորդ հինգշաբթին Երախտագիտության օր
Դեկտեմբերի 25 Սուրբ ծնունդ

Մյուս տոները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Տոն
Հունվարի 16 Ազատ դավանանքի օր ԱՄՆ-ում
Հունվարի 19 Ռոբերտ Լիի ծննդյան օրը
Փետրվարի 1 ԱՄՆ ազգային ազատության օրը
Փետրվարի 2 Արջամկան օրը ԱՄՆ-ում
Փետրվարի 12 Աբրահամ Լինքոլնի ծննդյան օրը
Փետրվարի 14 Սիրահարների օրը
Փետրվարի 17 Բարության ակամա դրսևորման օր, Նախագահական օր
Փետրվարի 22 Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը
Մարտի 1 Գունավոր կանանց ազգային օրը ԱՄՆ-ում
Մարտի 17 Սուրբ Պատրիկի օրը
Մարտի 30 Ազգային բժշկի օրը ԱՄՆ-ում
Մարտի 31 Կեսար Չավեսի օրը
Ապրիլի 1 Ծիծաղի օրը
Ապրիլի 22 Համաշխարհային խաղաղության օրը
Զատիկից առաջ ընկած ուրբաթ օրը Ավագ Ուրբաթ (ԱՄՆ-ի 12 նահանգներում)
Ապրիլի 24 (2011) Ուղղափառ զատիկ և Կաթոլիկ Զատիկ
Ապրիլի վերջին ուրբաթ օրը Ծառատունկի տոն
Ապրիլի 30 Վիետնամական պատերազմի վետերանների օրը ԱՄՆ-ում
Մայիսի 1 Հեծանվորդերի օրհնման օևը ԱՄՆ-ում
Մայիսի 5 Չինկո դե Մայո
Մայիսի երկրորդ կիրակին Մայրիկների օրը
Հունիսի 14 Ամերիկյան դրոշի օրը
Հունիսի երրորդ կիրակին Հայրերի օրը
Հուլիսի 18 Հոթ-Դոգի ազգային օրը ԱՄՆ-ում
Հուլիսի վերջին ուրբաթ օրը Համակարգային ադմինիստրատորի օրը
Օգոստոսի 4 Մերձափնյա պահակախմբի օրը ԱՄՆ-ում
Օգոստոսի 6 Հիրոսիմայում ռմբակոծման զոհերի հիշատակման օրը
Օգոստոսի 9 ԱՄՆ-ում անտառը հրդեհից պաշտպանության օրը
Օգոստոսի 16 Էլվիս փրեսլիի հիշատակի օրը
Օգոստոսի 26 Կանաց հավարության օրը
Սեպտեմբերի 9 Կալիֆորնիայի միություն ընդունման օր ԱՄՆ-ում
Սեպտեմբերի 22 Ամերիկացի աշխատանքային կանացինների օրը
Հոկտեմբերի 18 Ալյասկայի օրը
Հոկտեմբերի երրորդ շաբաթ օրը Քաղցրավենիքի օրը ԱՄՆ-ում
Հոկտեմբերի 31 Հելլոուին

Նևադա նահանգի օրը

Հոկտեմբերի երրորդ հինգշաբթին Համաշխարհային ծխելուն ոչ ասելու օրը
Դեկտեմբերի 26 Քվանզայի փառատոնը ԱՄՆ-ում

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ ԱՄՆ-ի կրթական համակարգ


ԱՄՆ-ի կրթական համակարգը կազմված է`

  • նախադպրոցական հիմնարկներ;
  • տարրական դպրոց (անգլ.՝ Elementary School), 1-4 դասարաններ;
  • հիմնական դպրոց (անգլ.՝ Middle School), 5-8 դասարաններ;
  • ավագ դպրոց (անգլ.՝ High School), 9-12 դասարաններ,
  • բարձրագույն կրթության համար կրթական հիմնարկներ

Չնայած համալսարանների հաջողություններին, միջնակարգ կրթությունը ունի մի շարք խնդիրներ:

Դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայում բացակայում է դպրոցական կրթության պետական կենտրոնացված համակարգ: Չկա ընդհանուր պահանջներ ուսուցիչների որակավորման, ընդհանուր ստանդարտների համապատասխանող դասագրքեր և ուսուցիչներ: Դպրոցական կրթությունը տրվում է նահանգներին և համայնքային մարմիններին, որի ժամանակ այն կլինի դաշնային իշխանության վերահսկողության տակ և դպրոցների կֆինանսավորվեն նրանց կողմից 10%: Ուսումնական ծրագրերի ձևավորման համար հսկայական ազդեցություն ունեն ծնողական կոմիտեները, հատկապես մասնավոր դպրոցներում[9]:

Նահանգներում դպրոց հաճախելը պարտադիր է: Սովորողների 90 % կրթվում է անվճար հասարակական դպրոցներում (անգլ.՝ public school), իսկ մյուս 10 %` անհատական դպրոցներում, որոնց կեսը կաթոլիկական են: Անհատական դպրոցները ցույց են տալիս անհատական մոտեցում ուսուցման գործընթացին, առաջարկելով ավելի հետաքրքիր և հագեցած կրթական ծրագրեր, տալիս են բարձր որակի կրթություն: Անհատական դպրոց ընդունվել կարելի է ցանկացած դասարանում և սովորել այնքան, ինչքան թույլ են տալիս հնարավորությունները` ուսման արժեքը համեմատում են համալսարանի ուսման արժեքի հետ:

Դպրոցն ավարտելուց հետո նրանք հանձնում են երկու տիպի քննություն` SAT I и SAT II (անգլ.՝ Standard Aptitude Test): Երկրորդ տարբերակը ավելի դժվար է, բայց հենց այդ տարբերակն են պահանջում բուհերը ընդունվելու համար[10]:

Դպրոցները բաժանվում են երեք մասի ՝ տարրական, միջնակարգ և բարձրագույն: Նախարարությունը նախատեսում է առանձին դասախոսական կազմ, աշխատակազմ և առանձին շենքեր, մարզադաշտեր, գրադարաններ և այլն: Դա թույլ է տալիս կրտսեր դպրոցականներին չընկնել ավագների ազդեցության տակ, ինչպես նաև օգնում է ուսուցիչներին կենտրոնանալ համապատասխան տարիքային կատեգորիայի առանձնահատկություններին[11]: Ուսումնական տարվա և ուսումնական օրվա տևողությունը զգալիորեն տատանվում է նահանգից նահանգ: Դպրոցական ծրագիրը նաև ապակենտրոնացված է, այն ստեղծելու ավանդը կատարում են դպրացական խորհուրդականները և ծնողական կոմիտեն[12]: Դպրոցական կրթությունը ԱՄՆ-ը կենտրոնացված է անհատակա մարդուն, այլ ոչ թե կոլեկտիվին, առաջանում է ազատության խորը զգացում, տրամադրելով աշակերտներին ընտրել ուսումնական կարգապահության շրջանակներում որոշակի կատեգորիաներ:

Տարրական դպրոցի բոլոր առարկաները վարում է մեկ ուսուցիչ: Այդ նույն ժամանակ տեղի է ունենում աշակերտների անալիզ և ունակություններով որոշվում է, թե որ դասարանում կկարդա աշակերտը: Ավելի տաղանդավոր աշակերտների համար ստեղծվում է առանձին ծրագիր և ուսումը ավելի դժվար է:

Միջնակարգ դպրոցում առարկանները ընտրովի են, այսինքն դու ես ընտրում օտար լեզու, արվեստ և այլն:

9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը բաժանվում է երկու մասի` ակադեմիական (որը կենտրոնացված է բուհեր ընդունվելուն ) և մասնագիտական (խորացված ուսուցմամբ կիրառական առարկաներ): Ավագ դպրոցներում աշակերտները ուսուցման տարբեր փուլերում ունենում են կեղծանուններ` freshmen («նորեկ») իններորդ դասարանում, sophomores («երկրորդ կուրսեցիններ») տասերորդ դասարանում, juniors («պատանիններ») տասնմեկերորդ դասարնում և seniors («բարձր դասարանցիներ», «շրջանավարտներ») ուսման վերջին տարում:

Դպրոցներն ԱՄՆ-ում ներկայացնում են իրենցի մեկ կամ երկու հարկանի մասնաշենք: Մոտակայքում գտնվում են ավտոկարգառներ, սպարտային մարզադաշտեր ու տարածքներ: Նույնիսկ, եթե ուսանողները չեն ապրում դպրոցում, դպրոցը ներկայանում է, որպես փակ կամպուս: Դասարաններում կանգնած են մեկ տեղանի սեղաններ: Ամեն ուսանողի համար պատրաստված է առանձին անհատական փոքր պահարաններ, իր անձնական իրերը պահելու համար: Միջանցքներում կանգնած են ուտելիքով և խմիչքով ավտոմատներ: Դպրոցական համազգեստը տարածված է միայն անհատական, կրոնական դպրոցներում և ինտերնատներում: Ամեն դպրոց ունի իր թալիսմանը, որի զգեստը սպորտային կամ աղջիկների աջակցության խմբի հագուստի նման է[10]:

Ամերիկյան դպրոցներում, ի տարբերություն հայկական դպրոցներին չկան ձմեռային, գարնանային և աշնանային արձակուրդներ: Այնտեղ միայն արձակուրդները լինում են Սուրբ Ծննդի և Նոր տարվա ժամանակ: Լիարժեք արձակուրդներ համարվում են ամառային արձակուրդները: Սակայն դպրոցները կարող են իրենց աշակերտների համար կազմակերպել հանգիստ իրենց հայեցողությամբ:

Դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտը կարող է ընդունվել մասնագիտական դպրոցը կամ այսպես կոչված community, այսինքն տեղական քոլեջ` երկու տարվա կրթական ծրագրով, բոլոր նման դպրոցները վճարովի են: Սակայն շատերը փորձում են ընդունվել բուհեր, քանի որ ԱՄՆ-ում դիպլոմը շատ մեծ դեր են խաղում կարիերայի համար: Վիճակագրության համաձայն բարձրագույն կրթություն ստացախ ամերիկացիք միջինում ստանում են ամբողջ կյանքում մի քանի միլիոն դոլար ավելի քան մյուսները[10]:

Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունում հաշվում է մոտովորապես 1700 պետական և մոտովորապես 2,5 հազար անհատական բուհեր[10]: Համալսարանները Ամերիկայում հաճախ անվանում են քոլեջ, իսկ կենցաղում հաճախ օգտագործվում է դպրոց:

Միասնական պահանջներ բուհ ընդունվելու համար չկա: Ընդունումը իրականացվում է թեստավորման, հարցազրույցի և մրցութային քննությունների արդյունքներով: Շատ բուհեր ակտիվ աշխատում են դպրոցներում, առաջարկելով ավագ դասարաններում քոլեջային գիտություն: Ընդունվելու ժամանակ առավելություններ ունեն Աֆղանստանում և Իրաքում պատերազմին մասնակցող վետերանները, օլիմպիադանների հաղթողները, տաղանդավոր մարզիկները[10]

Հեղինակավոր անհատական բուհերում ուսուցման արժեքը շատ թանկ է 30 հազար ԱՄՆ դոլարից մինչև 80 հազար դոլար մեկ տարում[10]:

Ըստ ԱՄՆ կրթության և գիտության նախարարի, դպրոցական համակարգը գտնվում է լճացման մեջ և պարտվում է մրցակցության մեջ, այլ երկրների հետ: Երկիրը հայտնվել է 36-ից 18-րդ տեղում ըստ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության: Աշակերտների մոտավորապես 25 % ժամանակին չեն ավարտել ուսումը և չեն կարողանում հանձնել քննությունները: Այդ խնդիրների լուծելու համար բարեփոխումներ կատարեց Բարաք Օբամայի "Մրցավազք դեպի գագաթը (Race to the Top)"[13] նախագիծը:

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ամերիկյան խոհանոց

Սկսելով բրիտանական խոհանոցի 17 - 18-րդ դարերի ավանդույթներով, խառնվելով բուն ամերիկյան հնդկացինների խոհանոցային ավանդույթների հետ (ուտեստներ եգիպտացորենից, բատատից, թխկու մրգահյութից և այլն) ստեղծվեց ամերիկյան խոհանոցը: Այն նշանակալից չափով փոփոխվել է վերջին երեք հարյուրամյակներում, տարբեր ներգաղթյալների զուգորդությամբ, ամերիկյան խոհանոցը խառնվելով ամբողջ աշխարհի խոհանոցների հետ այն դարձավ համաշխարհային խոհանոց: Ամերիկյան ուտեստներ են դարձել գերմանական համբուրգերները և նրբերշիկները, իտալական պիցցան և պաստան, ճապոնական սուշին, չինական ռոլերը և այլն:

Հիմնականում արդի ամերիկացիք ուտում են արագ սպասարկման ռեստորաններում` ֆասթֆուդներում (արագ սնունդ):

Այժմ ամերիկացիները հազվադեպ են տանը պատրաստում ճաշ, այդ պատճառով սնունդը բնութագրվում է կիսաֆաբրիկատների խիստ լայն տարածմամբ, արագ սննդի սպասարկման ռեստորաններով (այսինքն ֆասթֆուդներով) և ազգային խոհանոցի ռեստորաններով: Ամենատարածված մեկն է կիսաֆաբրիկատների պիցցան[14][15][16]:

Նախաճաշին ամերիկացինները հաճախ ուտում են այդպես կոչված cereal ` եգիպտացորենի, բրնձի կամ ցորենի չոր փաթիլներ յուղազերծված կաթով (անգլ.՝ skim-milk): Կամ նույն հացահատիկից պատրաստած ալյուրի վրա լցնում են եռած ջուր: Առավոտ նույնպես հաճելի է խմել մի բաժակ նարնջի կամ թուրինջի հյութ, իսկ երեխանների համար` խնձորի հյութ: Երբեմն փոքր բլիթների հետ խմում են մի բաժակ սուրճ: Առավոտները ամերիկացիները անց են կացնում նախաճաշ պատրաստելով՝ վաֆլի թխկի օշարակի հետ կամ ձվածեղ:

Ժամը 12:00 -ին սկսվում է լանչը, թարգմանաբար «երկրորդ նախաճաշ»: Այդ ժամանակ նրան հիմնականում ուտում են պիցցա, աղցան, մակարոնեղեն: Սակայն ամենատարածված ուտելիքը սենդվիչն է կոկա-կոլայի հետ[17]:

Ճաշը Ամերիկայում սկսվում է ժամը 5-6, ժամը յոթից ոչ ուշ և ժամանակով մոտենում է հայկական ընթրիքին: Ճաշին հաճելի է ուտել տաք ուտեստներ մսից, ձկից, թռչնիցմ բանջարենեղային աղցան կամ շոգեխաշած բանջարեղենից գարնիր[17]:

Ալկահոլային խմիչքներից հայտնի են կալիֆոռնիական գինիները, ռոմը, վիսկինները և բուրբոնները և տեղական գարեջրերը` Budweiser, Miller, Philadelphia’s Yuengling, Lone Star, Anchor Steam, Purple Haze, Fat Tire, Turbo Dog, Coors և այլն[18]:

Ամերիկացինները նախընտրում են թեյին սուրճ, ընդ որում, ավելի քան բնակչության մեծամասնությունը օրական մեկ բաժակ սուրճ է խմում[19]:

Շնորհիվ ընկերությունների լայն մարքեթինգի ԱՄՆ-ում հայտնի է դարձել նախաճաշին խմել նարնջի հյութ և կաթ[20]: 1980-ական և 1990-ական թվականների ժամանակահատվածում ամերիկյան սննդի կալորիականությունը աճել է 24% - ով[21]; հաճախակի սնվելը ֆասթֆուդներում հանգեցրել է, այսպես կոչված, "ճարպակալման համաճարակին", որն ընդգրկել է ամբողջ բնակչության 68 %[22][23]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայում հաստատվել է փոքր նուկլեարական ընտանիք, որի կենտրոնում կանգնած են երեխաները: Մեծ ընտանիք, որը ներառում է մարդկանց մի քանի սերունդներ և հեռավոր բարեկամներ, հազվադեպ է նույնիսկ ֆերմաներում և ներգաղթյալ միջավայրում: Ընտանիքների թիվը կազմում է ընդհանուր տնային տնտեսությունների թվի մոտ 70 % -ը[24]:

Ընտանեկան արժեքները հսկայական դերը են խաղում ամերիկացիների համար։ Բարի ընտանիքի գաղափարի վրա ստեղծվում է գովազդ, հեռուստաշոուներ, սերիալներ և այլն: Նույնիսկ մանկական շոուներում պատմում են ընտանիքի մասին, որպես մեծագույն բարեկեցության: Հոլիվուդյան ֆիլմերում մշակել են գաղափար` տուն, որը պետք է պաշտպանել, ընտանիք, որտեղ ուրախությունն ու ցավը բոլորի համար է[17]:

Բոլոր ժողովրդագրական ցուցանիշներով ԱՄՆ-ն առաջատարն է արևմտյան երկրներում, ինչը մեծապես բացատրվում է բարձր կենսամակարդակի, երկրի գերիշխող դիրքի և գաղթողների ներգրավման համար։ 1995 թվականից երկրում նկատվում է ամենաբարձր զարգացած ծնելիության մակարդակը: Սա խոսում է այն մասին, որ 15-20 տարի անց ԱՄՆ-ը կարող է բավարարել կարիքները, ներքին ռեսուրսների հաշվին, իսկ Արևմտյան Եվրոպա պետք է ներմուծել շուրջ 40 միլիոն էմիգրանտներ մինչև 2025-ը[25][26]:

Թվաքանակը և տեսակարար կշիռը տարբեր տեսակի տնային տնտեսություններում
1970 1980 1990 2000 2004 Աճ, %
միլիոն % միլիոն % միլիոն % միլիոն % միլիոն % 1970-1980 1980-1990 1990-2000 2000-2004
Տնային տնտեսության 63,4 100,0 80,8 100 93,3 100,0 104,7 100,0 112,0 100,0 27 16 12 7
Ընտանիքյին Տնային տնտեսության 51,4 81,2 59,5 73,7 66,1 70,8 72,0 68,8 76,2 68,0 16 11 9 6
Լիարժեք ընտանիքներ 44,7 (70,5) 49,1 (60,8) 52,3 (56,0) 55,3 (52,8) 57,7 (51,5) 10 7 6 4
Ոչ լիարժեք ընտանիքներ 6,7 (10,6) 10,4 (12,9) 13,8 (14,8) 16,7 (16,0) 18,5 (16,5) 55 32 21 11
Ոչ ընտանիքային Տնային տնտեսության 11,9 18,8 21,2 26,3 27,2 29,2 32,7 31,2 35,8 31,9 78 28 20 9
Միայնակ 10,8 (17,1) 18,3 (22,6) 23,0 (24,6) 26,7 (25,5) 29,6 (26,4) 69 26 16 11
Այլ 1,1 (17,1) 2,9 (3,7) 4,2 (4,6) 5,9 (5,7) 6,2 (5,5) 167 45 39 4

Փոխվել են նաև սոցիալական դերերը ընտանիքում։ կանանց և տղամարդկանց իրավունքներն ու պարտականությունները ավելի միատարր է։ Երեխաների դաստիարակությունը ավելի շատ շեշտ է դրվում ինքնավարության վրա, քան հնազանդությունը ավագին[26]:

2010-ի տվյալներով, ամուսնության մեջ չգտնվող ամերիկացիների թիվը հասել է պատմական նվազագույնին: Pew Research Center -ի հարցումների համաձայն ամերիկացիների 39% -ը 2010 թվականին հավատում էին, որ ամուսնությունը դառնում է հնացած համալսարան[27]:

Տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակ, ամերիկացիների մեծ մասը այժմ ապրում արվարձաններում` այսպես կոչված սուբուրբիայում (անգլ.՝ suburbia)[10]: Միտումը դարձել է առավել բացահայտ քսաներորդ դարի 50-ական թվականներին և կապված էր ավտոմոբիլային տրանսպորտի, ճանապարհների կամ հեռախոսակապի զարգացման հետ: Մեծ դեր են խաղացել նաև դրամական մեծ գումարները, որոնք ամերիկյան կառավարությունը տվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորներին[10]:

Ամերիկյան չորսհարկանի տուն

Այսօր միջինում ամերիկյան շենքերն ունեն երկու, ավելի հազվադեպ` երեք, չորս կամ մեկ (առանց նկուղը հաշվի առնելու)[10]: Տների յուրաքանչյուր բնակիչ ունի իր սեփական ննջարանը: Կան նաև մի շարք ընդհանուր սենյակներ` հյուրասենյակ, խոհանոց, ճաշասենյակ, ավտոտնակ և երբեմն ստորինծ ցոկոլային հարկ` նկուղ (անգլ.՝ basement): Նկուղը հաճախ վերափոխում են (անգլ.՝ finished basement) -ի, վերածելով այն հյուրերի համար սենյակ, գրասենյակ, մարզադահլիճ, գրադարան կամ երեկույթների համար տեղ, այն բարձրացնում է շենքի գինը վաճառքի դեպքում: Հաճախ բակում, բաց երկնքի տակ ունեն փոքրիկ լողավազան:

Փոքր քաղաքներում կյանքի պայմանները հաճախ ավելի բարձր է, իսկ դպրոցները, ճանապարհները և հիվանդանոցները, ավելի լավ են, քան մեծ քաղաքներում[10]: Կարևոր նշանակություն ունի բնակության վայրը, վայրը համարվում է "լավ", եթե կողքին կան լավ հանրային դպրոց: Ամենահեղինակավոր շրջաններում ապրում են բժիշկները, համալսարանի դասախոսները և բիզնեսմենները[10]: Բայց ամենից շատ (մինչև 85 %) ամերիկացիները նախընտրում են ապրել փակուղիներում, ինչպես հանգիստ վայրերում, որտեղ քիչ են ճանապարհային երթևեկության տեղերը և հանցագործությունների հավանականությունը ցածր է[10]:

Ընդհանուր առմամբ ամերիկյան տները արվարձաններում զրկված են ճարտարապետական ավելորդություններից[10]: Արտաքին պատերը շատ բարակ, ներքին պատրաստված են գիպասակարտոնից( անգլ.՝ drywall): Պատուհաններ միաշերտ են: Պատճառներից մեկը՝ համեմատաբար մեղմ կլիման է:


Շատ ամերիկացինները տանը ունեն զենք[10]: Հաճախ հարուստ շրջաններում խլացրած է հեռախոսային կապը, որը կարող է խանգարել հանցագործներին իրար հետ կապնվելու համար: Ունևոր մարդիկ կարող են թույլ տալ իրենց գնել կոճակ` ոստիկանություն կանչելու համար կամ վարձել պահակ[10]:

Քաղաքներում սկսել են բնակվել անապահով ընտանիքներից երեխաններ, երիտասարդ մասնագետներ, թոշակառուներ, բանվորներ և անգործներ, ուսանողներ, ինչպես նաև նրանք ովքեր ուզում են ապրել միայն քաղաքում[10]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ ԱՄՆ-ի երաժշտություն


2000-ական թվականներում ստեղծվեց մի նոր երաժշտության ժանրեր` R&B և Փոփ :R&B-ի ներկայացուցիչներից են` Rihanna, Beyonce, Բրունո Մարս, Akon, Chris Brown: Փոփ երաժշտության ներկայացուցիչներից են` Ջասթին Թիմբերլեյք, Թեյլոր Սվիֆտ, Բրիթնի Սփիրս , Քրիստինա Ագիլերա:

ԱՄՆ հիմն
Հայտնի ամերիկյան ազգագրական երաժշտություն
Հայրենասիրական ամերիկյան երթը Stars stripes forever

'

ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ամերիկյան ԶԼՄ

Թերթեր և Ամսագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթեր` «The Washington Post», «The New York Times», «USA Today», «Christian Science Monitor», «The Wall Street Journal», «Los Angeles Times», «The Boston Globe», «New York Post», «The Philadelphia Inquirer», «The Baltimore Sun».

Ամսագրեր` «Newsweek», «Time» - ամենօրյա քաղաքական լուրեր[28]:

Ռադիո

National Public Radio, «Ամերիկայի ձայնը», ռադիո «Ազատություն», «Ազատ Եվրոպա»

Լուրեր

United Press International, Bloomberg.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Mr. Jefferson and the giant moose: natural history in early America", Lee Alan Dugatkin. University of Chicago Press, 2009. ISBN 0-226-16914-6, ISBN 978-0-226-16914-9. University of Chicago Press, 2009. Chapter x.
  2. ԲիԲիՍի | 2002 05 | ԱՄՆ: կարճ տեղեկություններ
  3. Kirschbaum, Erik (1986). The eradication of German culture in the United States, 1917-1918. H.-D. Heinz. էջ 155. ISBN 3-88099-617-2. https://books.google.am/books/about/The_eradication_of_German_culture_in_the.html?id=JvUMAQAAMAAJ. 
  4. «Selected Social Characteristics in the United States: 2007»։ United States Census Bureau։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-08-ին։ Վերցված է 2008-10-09 
  5. «U.S. Stands Alone in its Embrace of Religion»։ Pew Global Attitudes Project։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-08-ին։ Վերցված է January 1, 2007 
  6. Clifton E.Olmstead, History of Religion, pp. 74-75, 99, 104-105, 114-115
  7. Hans Fantel (1974), William Penn: Apostle of Dissent, William Morrow and Co., New York, N.Y.
  8. Edwin S. Gaustad (1999), Liberty of Conscience: Roger Williams in America, Judson Press, Valley Forge
  9. «American Religious Identification Survey»։ www.gc.cuny.edu։ Արխիվացված օրիգինալից-ից July 9, 2011-ին 
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 Николай Злобин Америка... Живут же люди!. — Москва: Эксмо, 2012. — 416 с. — (Где русскому жить хорошо?). — 5000 экз. — ISBN 978-5-699-55833-9
  11. «US High school census data»։ Վերցված է 18 September 2014 
  12. Школы в США
  13. Lenta.ru: Америка: Министр образования США рассказал о стагнации школьной системы
  14. http://www.hoover.org/publications/hoover-digest/article/132541
  15. Clack, George (September 1997). «Chapter 1». One from Many, Portrait of the USA. United States Information Agency. http://usinfo.state.gov/usa/infousa/facts/factover/ch1.htm. 
  16. Adams, J.Q.; Pearlie Strother-Adams (2001). Dealing with Diversity. Chicago, IL: Kendall/Hunt Publishing Company. ISBN 0-7872-8145-X. 
  17. 17,0 17,1 17,2 Баскина Ада. Повседневная жизнь американской семьи, Молодая гвардия, 2003 г.
  18. В США уровень потребления алкоголя достиг наивысшей отметки за 25 лет " Новости здоровья, лечение и профилактика болезней — Корреспондент
  19. «Coffee Today»։ Coffee Country։ PBS։ May 2003։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-08-ին։ Վերցված է 2007-06-19 
  20. Smith, Andrew F. (2004). The Oxford Encyclopedia of Food and Drink in America. New York: Oxford University Press, pp. 131-32. ISBN 0-19-515437-1. Levenstein, Harvey (2003). Revolution at the Table: The Transformation of the American Diet. Berkeley, Los Angeles, and London: University of California Press, pp. 154-55. ISBN 0-520-23439-1. Pirovano, Tom (2007)։ «Health & Wellness Trends—The Speculation Is Over»։ AC Nielsen։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-06-21-ին։ Վերցված է 2007-06-12 
  21. Klapthor, James N. (2003-08-23)։ «What, When, and Where Americans Eat in 2003»։ Institute of Food Technologists։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-08-ին։ Վերցված է 2007-06-19 
  22. Американцы жиреют стабильно — Ожирение, США, Здоровая жизнь — Росбалт
  23. «Fast Food, Central Nervous System Insulin Resistance, and Obesity»։ Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology։ American Heart Association։ 2005։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-08-ին։ Վերցված է 2007-06-09  «Let's Eat Out: Americans Weigh Taste, Convenience, and Nutrition» (PDF)։ U.S. Dept. of Agriculture։ Վերցված է 2007-06-09 
  24. Williams, Brian (2005). Marriages, Families & Intimate Relationships. Boston, MA: Pearson. ISBN 0-205-36674-0. 
  25. Семья в условиях постиндустриального общества (на примере США)
  26. 26,0 26,1 Эволюция семьи в США
  27. Lenta.ru: Америка: Число состоящих в браке американцев достигло исторического минимума
  28. United States, CIA World Facebook.