Քեռի Սեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեռի Սեմ

Քեռի Սեմ (անգլ.՝ Uncle Sam), Ամերիկայի միացյալ նահանգների անձնավորված կերպար է։ Քեռի Սեմին հաճախ պատկերում են ծերունու տեսքով, նուրբ դիմագծերով, մորուքով, ամերիկյան դրոշի գույներով գլանաձև գլխարկով, կապույտ վերարկուով և գծավոր տաբատով։ Այս կերպարի ոճը հայտնի դարձավ 19-րդ դարի կեսերին` նկարիչ Թոմաս Նաստի (անգլ.՝ Thomas Nast) աշխատանքի շնորհիվ։ Վերջին տարիներին սկսվել են հայտնվել Քեռի Սեմի ժամանակակից պատկերները՝ այլ սանրվածքով և հագուստով, սակայն հայտնի գլանաձև գլխարկը միշտ մնում է նրա անբաժանելի մասը։

Պատկերի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեռի Սեմը քաղաքական ծաղրանկարում, նկարիչ Թոմաս Նաստ, 1877

Քեռի Սեմը ստեղծվել է որպես ԱՄՆ-ի մարմնավորում 1812 թվականի ամերիկա-բրիտանական պատերազմի ժամանակ։ Ամերիկյան բանահյուսությունը պնդում է, որ «քեռի Սեմ» արտահայտության ի հայտ գալը կապված է մսագործ Սեմ Վիլսոնի հետ, որը սպասարկել է Նյու Յորքի Թրոյ ռազմակայանը (անգլ.՝ Troy): Վիլսոնը մսի տակառների վրա ստորագրում է «U.S.» տառերը` նկատի ունենալով Միացյալ Նահանգները (անգլ.՝ United States), իսկ զինվորները կատակով ասում էին, որ միսը եկել է Քեռի Սեմից (անգլ.՝ Uncle Sam): 1852 թվականի մարտի 13-ին Նյու Յորքի «NY Lantern Weekly» թերթը ենթադրաբար հրապարակել է Քեռի Սեմի առաջին պատկերը։ Ավանդական պատկերը հիմնականում ստեղծել է նկարիչ Թոմաս Նաստը մի շարք քաղաքական մուլտֆիլմերում, որոնք հրապարակվել են 19-րդ դարի երկրորդ կեսին։ 1961 թվականի սեպտեմբերի 15-ին Միացյալ Նահանգների կոնգրեսը 87-րդ համագումարի ժամանակ ընդունել է բանաձև, որը փառաբանել է «քեռի» Սեմ Վիլսոնին` որպես հորեղբայր Սեմի նախատիպ։ Արլինգտոն քաղաքում (Մասաչուսեթս նահանգ)` Վիլսոնի ծննդավայրում, նույնիսկ տեղադրված է հուշարձան։ Սեմ Վիլսոնի գերեզմանը գտնվում է Թրոյ քաղաքում (Նյու Յորք նահանգ)։ Հորեղբայր Սեմի պատկերի ծագման մասին բանավեճը չի հանդարտվում մինչև հիմա, երբեմն էլ հայտնվում են նոր վարկածներ։

Հավաքագրման պաստառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեռի Սեմը հայտնի պաստառի վրա, հավաքագրելով զինվորներին: Նկարիչ Ջ. Մ. Ֆլագգ, 1917թ.

Քեռի Սեմի պատկերը հատուկ կարևորություն է ստացել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ Հորեղբայրը պատկերված էր պաստառի վրա, որը հրավիրում է կամավորներին միանալ ԱՄՆ-ի բանակին և մասնակցել պատերազմին Եվրոպայի տարածքում։ Պաստառից Հորեղբայր Սեմը խստորեն նայում էր և մատնացույց անում ընթերցողին, իսկ նկարի տակ ստորագրության մեջ ասվում էր. «Դու ինձ պետք ես Միացյալ Նահանգների բանակում» (անգլ.՝ I want you for U.S. army): Նկարիչ Ջեյմս Մոնտգոմերի Ֆլագգը, որը նկարել է այս պաստառը 1917 թվականին, խոստովանեց, որ օգտագործել է իր սեփական դեմքը, որպես Քեռի Սեմի պատկեր։ Ընդհանուր առմամբ, գաղափարը այս պատկերից փոխառվեց համանման բրիտանական հավաքագրման պաստառից, որի վրա նույն դիրքում ներկայացված էր լորդ Կիտչեները։ Ֆլեգգը նաև նկարել է այլընտրանքային պաստառ, որի վրա Քեռի Սեմը նույնպես ուշադիր նայում է հանդիսատեսին։ Այս պաստառի վիզուալ ազդեցությունը, որի վրա բացակայել է թատերական ժեստը, այդքան ուժեղ չէր, և շուտով Առաջին համաշխարհային պատերազմից հետո երկրորդ տարբերակը մոռացության էր մատնվել։ Տարբերակը որտեղ Քեռի Սեմը «նշում է», հետագայում թարմացվել և արտատպվել է զինվորների հավաքագրմանը Երկրորդ համաշխարհային պատերազմի համար։ Խաղաղություն հաստատվելուց հետո, այս պաստառի հիման վրա ստեղծվեցին բազմաթիվ նմանակումներ և ծաղրանկարներ։ Հենց Ֆլագգի պաստառը «I want you for U.S. army» Դմիտրի Մոորին դրդեց ստեղծել հայտնի պաստառը, Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ «Դու գրանցվե՞լ ես որպես կամավոր» (1920): Ինչպես Ֆլագգը, որը նկարել է հորեղբոր Սեմի համար սեփական դեմքը, Մոորը, որպես վճռական բուդյոնովեց նկարել է ինքն իրեն։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում Մոորը թարմացրել է հին պաստառը՝ այժմ զինվորը եղել է հրացանով, սաղավարտով 1938 թվականի մոդելով և նոր պայուսակով։ Նկարիչ Իրակլի Թոիձեն փոխառեց պաստառի գաղափարը, ստեղծելով ամենահայտնի պաստառը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ «Մայր հայրենիքը կանչու՛մ է»։

Կերպարի սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Ջեյմս Մոնթգոմերի Ֆլագգ
Կ. Լատուֆֆի ծաղրանկարը

Քեռի Սեմի կերպարն ավանդաբար կապված է Միացյալ Նահանգների հետ և մասնավորապես ԱՄՆ-ի կառավարության հետ։ Երբ կենցաղում ասում են «Քեռի Սեմին պետք է...», կամ «Քեռի Սեմն ուզում է...», նրանք հաճախ ձգտում են ստեղծել ԱՄՆ-ի կառավարության հեգնական կամ կատակերգական պատկերը, որն ունի բավականին մարդկային կարիքներ և ցանկություններ։ Այնուամենայնիվ, Քեռու պատկերը հաճախ օգտագործվում է «ազգի խղճությունը» ցույց տալու համար՝ ռուսական Մայր հայրենիքի կերպարի նման։ Այն երկրներում, որտեղ ուժեղ են հակաամերիկյան տրամադրությունները (ինչպես նաև ցույցերի ընթացքում և հակագլոբալական հանրահավաքներում), Քեռի Սեմի կերպարը հաճախ օգտագործվում է ԱՄՆ ագրեսիվ կայսերական հավակնությունները ցույց տալու համար։ Այդ դեպքերում՝ քեռի Սեմին պատկերում է չար ծերուկի կերպարով ։

ԱՄՆ-ի այլ կերպարներ և ուրիշ երկրների համադրելի պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իհարկե, քեռի Սեմը ԱՄՆ-ի միակ մարմնավորումը չէ։ Ներկայումս գոյություն ունի ևս մեկ այլ կերպար, որը իր հայտնիությամբ կարող է համեմատվել քեռի Սեմի հետ՝ դա Ազատության արձանն է։ Հնում գոյություն ունեին այլ կերպարներ։ Օրինակ, քաղաքացիական պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ում հաճախ օգտագործվում էր եղբայր Ջոնաթոնը։ 1920-ական թվականներին ԱՄՆ-ում հազվադեպ կիրառվում էր կանացի կերպար (այժմ պատկերված է «Columbia Pictures» կինոընկերության լոգոյում։ 1920-ական թվականներին ԱՄՆ-ում և քեռի Սեմը և Կոլումբիան դարձել են շատ հայտնի քաղաքական մուլտֆիլմներում և կոմիքսներում:

Ծաղրանմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆուտուրամա» սերիալի «Fear of a Bot Planet» դրվագում, արմատական տրամադրված ռոբոտների մոլորակում կախված է պաստառ, որը ծաղրանմանեցնում է քեռի Սեմին՝ «Իսկ դու գրանցվե՞լ ես հակամարդկային պարեկը»։
  • «Սիմփսոնները» սերիալի «Special Edna» դրվագում Բարտը նայում է բռնցքամարտ, որի հաղթողը դառնում է քեռի Սեմը։
  • «ExMachina: Մերիդիան 113» խաղում, կերպարներից մեկը շատ նման է քեռի Սեմին (նրա անունը նույնպես Սեմ է)։
  • «League of Legends» խաղում Ryze չեմպիոնը ունի սքին, որը դասական Ryze փոխում է Ryze քեռի Սեմ։
  • Saints Row IV խաղում կա քեռի Սեմի հատուկ կոստյում։
  • Fallout համակարգչային խաղերի շարքում հաճախ հանդիպում է քեռի Սեմի փոփոխված պաստառը՝ քեռի Սեմը պառկած է, որպես գետին տապալված տիկնիկ, բայց նույն դեմքով և ցուցամատով, ոնց դասական պաստառի վրա, իսկ նրա կողքին կանգնած է ԱՄՆ-ի բանակի էլեկտրաէներգետիկական զրահով զինվոր։ Եվ ներքևի մակագրությունը՝ «Օգնեք քեռի Սեմին կանգնել»։
  • Կա Ուիլյամ Լուստիգի «Քեռի Սեմ» ֆիլմը։ Այնտեղ ծաղրում են չափից ավելի հայրենասիրությունը, հասնելով մինչև մոլեռանդություն, որը տանում է դեպի բռնությունը։ Նաև նկարում տեսանելի է hակապատերազմական հաղորդագրությունը։
  • «Տիեզերքով» ֆիլմում ՔԵռի Սեմը պաստառից կենդանանում է, կոչելով Մաքսվելլին ամերիկյան բանակի շարքերը։ Դրվագը լրանում The Beatles I Want You (She’s So Heavy) երգի տակ։
  • Far Cry 3 խաղում, կա մի կերպար, որը արտաքնապես շատ նման է քեռի Սեմին, նրա անունը նույնպես Սեմ է և նա ապրել է այնտեղ, որտեղ և Քեռի Սեմի նախատիպը։
  • Vs Ֆիլմում (բոլոր սուպերհերոսները պետք է զոհվեն) Ռիկշու անունով չարագործը, չորս սուպերհերոսներին ստիպում է լքված քաղաքում անցնել տարբեր փորձություններ։ Փորձություններից մեկում նրանք պետք է պայքարեն թշնամուն քեռու կերպարանքով։
  • Ռուս գրող Դմիտրի Եմեցը, իր ստեղծագործություններում, հատկապես «Տանյա Գրոտտերում» օգտագործում է Քեռի Սեմին, որպես բացասական կերպարներից մեկը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեռի Սեմ» հոդվածին։