Far Cry 3
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Far Cry 3, բաց խաղային աշխարհով և Action ժանրի մուլտիպլատֆորմային վիդեոխաղ, RPG[8] էլեմենտներով, մշակված է Ubisoft Montreal-ի՝ Ubisoft Shanghai-ի և Ubisoft Massive-ի համատեղ ջանքերով, ինչպես նաև Ubisoft ընկերության կողմից։ Հանդիսանում է համանուն խաղի երրորդ թողարկումը։ Պաշտոնական անոնսը կայացել է 2011 թվականի հունիսի 6-ին Ubisoft-ի պրեսս-կոնվերցիայի ժամանակ E3-ի շրջանակներում։ Խաղի թողարկումը կայացել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին Ավստրալիայում[9], նախատեսված՝ ԱՀ, Xbox 360 և PlayStation 3 խաղային բարձակների համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսը՝ Ջեյսոն Բրոդին, ուղևորվում է իր ընկերների հետ հանգստի դեպի գեղեցիկ տրոպիկական կղզի՝ Ռուկ Այլենդ։ Պարաշյուտային թռիչքից հետո, վայրէջք կատարելով կղզեխմբներից մեկում, նրանք ընկնում են տեղի ծովահենների ձեռքը որոնց ղեկավարում էր՝ Վաասա Մոնտենեգրոն։ Ով խելագար, թմրամոլ և սադիստ էր։
Գիշերը Գրանտը, Ջեյսոնի ավագ եղբայրը, փախուստ է նախաձեռնում նրանց հետ, օգտագործելով իր ամերիկյան ունակությունները, և դրա հետ մեկ տեղ սովորեցնում անձայն շարժվել թշնամական տարածքում։ Սակայն փախուստը ավարտվում է ողբերգությամբ, և Հրանտը մահանում է Վաասայի ձեռքով, իսկ Ջեյսոնին ծաղրանքի վորակում տալիս են երեսուն վրկեան փախչելու համար, ըստ որում ասում են. «Եթե ոչ մենք, ապա ջունգլին կսպանի քեզ»։ Պարանե կամրջի վրայով անցնելու ժամանակ գլխավոր հերոսի վրա է հարձակվում ծովահենների ռազմական ուղղաթիռը։ Գնդացրային կրակոցները կտրում են կամրջի պարանները, և Ջեյսոնը ընկնելով գետը՝ կորցնում է գիտակցությունը։ Նրան փրկում է տեղի ընդիմուդթյան գլխավոր՝ Դեննիս Ռոջերսը, ով Ջեյսոնին ռազմիկ է համարում, ով միակն էր որ կարողացավ փախչել ծովահենների ճամբարից և ողջ մնալ։ Դաջելով նրա ձեռքին իր առաջին դաջվածքը (տեղի ավանդական, ռազմիկի դաջվածքը) և արագ բացատրելով իրադրությունը, Դեննիսը ներգրավվում է շարունակվող կռվի մեջ, խոստանալով նրան օգնել իր ընկերներին ազատելու մեջ։
Կատարելով Դեննիսի հանձնարարությունները, Ջեյսոնը ազատում է կղզին ծովահեններից, փրկում իր ընկերներին և ուղեկցում նրանց ապահով տեղ՝ բժիշկ Ալեք Էրնհարդտի խնամակալության տակ։ Հերոսի ունակությունների աճման և փորձությունների անցման հաշվին, Ռակյաների ցեղը և նրանց առաջնորդ Ցիտրա Տալուգմայը ճանաչում են նրան որպես ընդունակ ռազմիկ։ Իմանալով իր կրտսեր եղբոր՝ Ռայլիի մահի մասին, Ջեյսոնը հրաժարվում է լքել կղզին իր փրկված ընկերների հետ, և մասնակցելով ծովահենների վրա եղած գրոհին սպանում Վաասա Մոնտենեգրոյին։ Գործողությունները տեղափոխվում են Հարավային կղզի, Որտեղ Ջեյսոնը ԿՀՎ գործակալ Հանթլիի օգնությամբ մասնակցում է ծովահենների և վարձկան զինվորականների առաջնորդ՝ Հոյտի, սպանության օպերացիային, մուտք գործելով նրա տարածք վարձու զինվորականի հանդերձանքով։ Այստեղ պարզվում է որ Ջեյսոնի եղբայրը ողջ է, Ջեյսոնը սպանումէ Հոյտին և Ռայլիի հետ դուրս գալիս կղզուց Ռիխարդ Վագների «Վալկիրիայի թռիչքը» օպերայի ձայնի ներքո։
Վերադառնալով բժիշկ Էրնհարդտի առանձնատուն, Ջեյսոնը պարզում է որ, առանձնատունը այրվել է Ռակյաների հարձկաման արդյունքում։ Ինքը՝ բժիշկը, մահամերձ վիճակում է իսկ ընկերները՝ գողացված։ Գալով Ռակյաների տաճար, Ջեյսոնը կանգնում է երկու ընտրությունների առջև. կամ անցնել Ցիտրայի կողմը և դառնալ Ռակյաների ռազմիկը, կամ ազատել ընկերներին։ Կախված լինելով խաղացողի ընտրությունից, հասանելի են երկու ալտերնատիվ խաղի ավարտներ, ինչից հետո հասանելի է մնում կղզու ազատ հետախուզումը.
- Ջեյսոնը սպանում է իր ընկերներին, և ունենում է ծիսական սեռական կապ Ցիտրայի հետ, ինչից հետո Ցիտրան սպանում է Ջեյսոնին, անվանելով նրան մեծ ռազմիկ և խոստանալով, որ նրանց երեխան կդառնա Ռակյաների առաջնորդը։
- Ջեյսոնը ազատում է իր ընկերներին, բարկացած Դեննիսը վրա է ըկնկնում մաչետեյով Ջեյսոնի վրա, բայց պատահբար մահացու հարված է հասցնում Ցիտրային, ով կանգնած էր նրա ճանապարհին։
Մահցող Ցիտրան Ջեյսոնին խոստովանում է, որ սիրում է իրեն։ Ինչից հետո ընկերները լքում են կղզին։
Կորածների նամակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի ընթացքում Ջեյսոնը գտնում է չինացի զինվորների տեղ չհասցրած նամակները («Կորածների նամակները», անգլ.՝ Letters of the Lost), որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Նամակների բովանդակությունը Ռուկ Այլենդում տեղի ունեցող օկուպացիաներն ու զինվորների անձնական զգացմունքներն են։
Անձնավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյսոն Բրոդի - գլխավոր հերոս։ Բրոդի եղբայրներից միջնեկը։ Խաղի սկզբում հոգով թույլ էր և իր վրա՝ անվստահ, բայց խաղի իրադարձությունները արմատապես փոխում են նրան, մի քանի անձնավորությունների կարծիքով, վեր հանելով իր էությունը։ Կարող է լքել կղզին իր ընկերների հետ, կամ սպանել նրանց։
- Վաաս Մոնտենեգրո - հակամարտիկ, ծովահենների խմբի ղեկավար։ Դաժան, անկանխատեսելի և խորամանկ անձնավարություն։ Վաասայի կերպարը, որը մարմնավորում է դերասան Մայքլ Մենդոն, հանդիսանում է խաղի գլխավոր սիմվոլներից մեկը։ Սպանվել է Ջեյսոնի ձեռքով։
- Ցիտրա Տալուգմայ - Ռակայների ցեղի առաջնորդը, Վաասայի քույրը։ Ավարտներից մեկում մահանում է Դեննիսի ձեռքով, փրկելով Ջեյսոնին։
- Բակ Հյուզ - բացասական անձնավորություն։ Համասեռամոլ, Հոյտ Կիտի գնորդներից։ Սպանվել է Ջեյսոնի կողմից։
- Հոյտ Վոլքեր - գլխավոր հակամարտիկը։ Դաժան ստրկատեր, նարկոբարոն, Հարավային կղզու ձեռնարկատերը, Վաասայի պարագլուխը։ Ծնվել է հանքափորի տանը, բայց փաստեր չկան, «Շնագայլ» միսիայի մեջ նա հաստատում է դա։ Չնայած նրան որ գլխավոր հակամարտիկը Հոյտն է, Վաասային տրված է ավելի նշանակալից դեր։ Դանակահարվել և սպանվել է Ջեյսոնի կողմից։
- Բժիշկ Ալեք Էրնհարդտ - Հոգեբանության հետ խնդիր ունեցող բժիշկ։ Շահագործում է պատրաստուկներ, որոնք հենց ինքն է պատրաստում կղզում աճող սնկերից։ Հաճախ հալյուցինացիաներ է տեսնում, Դեյզիին ընդնում է Ագնեսսայի համար (բժշկի երկու տարեկանում մահացած աղջիկը)։ Վախճանվում է խաղի վերջում Ռակյաների ցեղի հարցակման արդյունքում։
- Հրանտ Բրոդի - Ջեյսոնի ավագ եղբայրը, ամերիկյան զինվորականա, սպանվել է Վաասայի արձակաց փամփուշտից, գերությունից փախուստի ժամանակ։
- Դեննիս Ռոջերս - ապստամբության լիդերը։ Սևամոր մեխանիկ, փախստական Ամերիկայից։ Ռակյաների ցեղի կարևոր անդամ, Ջեյսոնի ընկերը։ Սպանում է Ցիտրային (պատահականորեն), ինչը կախված է ավարտից։
- Ուիլիս Հանթլի - ամերիկյան գաղտնի գործակալ։ Աշխատում է ԿՀՎ-ում։ ՕՏԽ-ի խմբի անդամ (հնարավոր է սա հղում է «Modern Warfare» կամ «Call of Duty» խաղերից)։ Խաղի ընթացքում թռչում է Սինգապուր, որպեսզի մասնակցի Ռուսաստանում կայացող գաղտնի գործակալական ժողովին։ Ինչպես նաև հանդես է գալիս Far Cry 4 խաղում։
- Լիզա Սնոու - Ջեյսոնի ընկերուհին, մասնագիտությամբ արտիստուհի։ Կարող է սպանվել լինել Ջեյսոնի կողմից, ինչը կախված է խաղի ավարտից։
- Օլիվեր Կարսվելլ - Ջեյսոնի ընկերը, շատ հարուստ ծնողների որդին։ Կարող է սպանվել լինել Ջեյսոնի կողմից, ինչը կախված է խաղի ավարտից։
- Կիտ Րասմի - Ջեյսոնի ընկերը։ Կարող է սպանվել լինել Ջեյսոնի կողմից, ինչը կախված է խաղի ավարտից։
- Դեյզի Լի - Հրանտի ընկերուհին։ Կարող է սպանվել լինել Ջեյսոնի կողմից, ինչը կախված է խաղի ավարտից։
- Ռայլի Բրոդի - Ջեյսոնի կրտսեր եղբայրը։ Կարող է սպանվել լինել Ջեյսոնի կողմից։
- Սեմ Բեկեր - Ուիլիսի ծանոթներից, Ջեյսոնի ընկերը։ Հոյտի ԿՀՎ-ի կազմակերպության նախկին նախագահ։ Խոսում է գերմանական շեշտադրությամբ, Սակայն ըստ նրա հաստատման ինքը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում։ Չնայած նրան որ Սեմը աշխատում է Հոյտի մոտ, նա այդքան էլ չի սիրում Հոյտին, և օգնում է Ջեյսոնին իր քայլերի մեջ։ Սպանվել է Հոյտի կողմից պոկեռ խաղալու ժամանակ։
Նորամուծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավելացված են RPG Էլեմենտներ[8]. անձի զարգացման, խոտաբույսեր և տարբեր առարկաներ հավաքելու և առարկաներ ստեղծելու հնավորություններ։
- Հնարավոր է հարձակվել թաքնված վիճակում, ինչպես Crysis 2 խաղում։
- Հասանելի են մինի-խաղեր (պոկեռ, դանակների նետում, ավտոմեքենաների մրցավազք, թռչունների որս)։
- Կա քարտեզի վրա արագ տեղափոխման հնարավորություն։
- Սպանված թշնամիները մնում են մեռած, այսինքն սպանվելուց հետ մնում են նույն տեղում։
- Զենքը չի խթարվում։
- Մալարիայի դեմ դեղեր պետք չեն գալիս, խաղում բացակայում են տարբեր տեսակի հիվանդությունները։
- Ավելացված է վայրի կենդանիների որսը, ինչպես նաև հնարավոր է վերցնել սպանված կենդանու կաշին կամ մորթին։ Որոնք օգտագործվում են՝ պայուսակ, դրամապանակ, գոտի զենքերի կամ այլ իրերի կրման համար։
- Խաղում առկա են գաղտնի քարանձավներ, դրանք հարակավոր է փնտրել, քանի որ ներսում առկա են արձանիկների մասունքներ, որոնք պարտադիր են խաղի ամբողջական ավարտի համար։
- Գրավելով թշնամու պահակակետերը խաղացողին հասանելի են դառնում արագ տեղափոխման կետերը, բջջային զենք գնելու խանութները։ Ինչպես նաև պահակակետերում կարելի է քտնել փամփուշտներ, դեղատուփեր և հիշողության քրտեր, որոնք պետք է հավաքել խաղի ամբողջական ավարտի համար։
- Խաղում գոյոթյուն ունեն նաև չինական բունկերներ, որոնք մնացել են Երկրորդ Համաշխարհային պատերազմից։ Այնտեղ հնարավոր է գտնել դեղատուփեր և փամփուշտներ, ինչպես նաև չինացի զինվորների նամակներ, որոնք օգնում են բացահայտել Ռուկ Այլենդի գաղտնիքը։
- Խաղում առկա են նաև լրացուցիչ հանձնարարություններ, որոնք օգնում ն ավելի հզորացնել գլխավոր հերոսին։
Հակառակորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի առաջին մասում հակարակորդները հանդիսանում են ծովահենները, նրանք կրում են կարմիր հագուստ։ Երկրորդ կղզու բացումից հետո Ջեյսոնին սկսում են հակառակվել ավելի լավ զինված վարձու զիվորները, կրելով դեղնասև գույն ունեցող համազգեստ։
- Գրոհային - ստանդարտ հակարակորդ զինված ինքնաձիգով (Ծովահեններ - AK47; Վարձու զինվոր - P416), ունենում են թույլ կամ միջին զրահապատություն։
- Սուսերամարտիկ - թեթևազեն, չզրահապատված հակարակորդ (Ծովահեններ - М133; Վարձու զինվոր - BZ19), ծովահեն սուսերամարտիկները հանդես են գալիս մաչետեով կամ մոլոտովներով։
- Ծանրաքաշ - (Ջագհերնաութ) հակարակորդ ծանր զրահապատությամբ և զինամթերքով, հիմնականում ԿԳ կոչվող զենքով։ Ծանրաքաշ վարձու զինվորները հաճախ հանդես են գալիս հրանետով։
- Դիպուկահար/ՁՀԳ - դիպուկահար, որին հնարավոր է գտնել լազերային լուսավորությամբ, ՌՊԳ-7 զենքի առկայությամբ։ Զինված է (Ծովահեն - ՍՎԴ; Վարձու զինվոր - Z93), ինչպես նաև գնդացիր-ատրճանակ А2000:
- Գիշատիչ - խաղի ամբողջ ագրեսիվ կեդնական աշխարհը, սկսած կինճերից և շներից և վերջացած արջերից և վագռերից։ Գիշատիչների խմբին է պատկանում նաև գոմեշները, որոնք կատարում են շատ դավադիր հարձակում, չնայած նրան որ գոմեշները խոտակեր են։
Կոպերատիվ խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Sony-ի E3 պրեսս-կոնվերցիայի ժամանակ հայտարարվել է որ, Far Cry 3-ը պետք է միացնի միայն միայնակ ընկերությամբ, բայց նաև մուլտիփլեյեր։ Խաղում գոյություն ունի նաև ընկերություն կոպերատիվ ռեժիմում, որի ժամանակ հնարավոր է խաղալ երեք ընկերների հետ։
Կոպերատիվը թույլ է տալիս տեսնել կղզին մեկ այլ անձնավորության աչքերով, անելով այն ամենը որպեսզի ողջ մնա։ Գնդապետը դավաճանում է իր թիմին, վաճառելով նավը ծովահեններին։ Ողջ մնացածները փորձում են ամբողջ ուժերով փրկել իրենց կյանքը և ձգտում են խառնմանը։
Խմբի անդամները.
- Կալլում, շոտլադական գանգստեր
- Լեոնարդ, նախկին ոստիկան
- Միքայել, ռուս վարձու մարդասպան
- Տրիշա, նախկին ծառայողուհի
Կոպերատիվ խաղի գործող անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքայել
Միքաելը որբ էր դարձել շատ վաղուց, մանկությունն անցկացրել է պետբուրգյան փողոցներում որպես անտուն թափառաշրջիկ։ Պատանի հասակում նա գտավ իր ճանապարհը և ներգրավվեց մի քրեական խումբ, որը հայտնի էր իր խիստ օրնենքներով։ Ընկնելով բանտ, ի տարբերություն մնացածի Միքաելը մնաց ամենանվիրվածը իր խմբի անդամններին։ Այդպիսով նա դարձավ խմբի լիդերներից մեկը և իր ուսուցչի աջ ձեռքը։ Բայց սիրելով իր ընկերուհուն և խախտելով խմբի օրենքները, Միքաելը ստիպված եղավ փախչել իր կնոջ և անչափահաս աղջկա հետ։ Հիմա նա աշխատում է «SS Astrid»-ում, փորձելով աշխատել բավականաչափ գումար որպեսզի սկսի նոր կյանք Ռուսաստանի սահմաններում։ Միշտ գերազանցելով իր հակառակորդներին, նա կարողանում է պատերազմում հանգստություն պահպանել։ Գթասրտությունը նրան ծանոթ չէ։
- Թրիշա
Լաս Վեգասի արվարձաններից մեկում գտնվող իր տանը նա մի անգամ իմացավ թե ինչ են պատասխանատվությունն ու պարտավորությունը։ Նրա, մշտապես ալկոհոլը չարաշահող մայրը և միշտ բացակայող հայրը, ստիպել են նրան դառնալ ընտանիքի գլխավորը վաղ հասակում։ Տրիշան կամավոր գնաց բանակ անմիջապես ուսումը ավարտելուց հետո։ Նրան հարգում էին ագրեսիվության պատճառով։ Տրիշան աշխատել է արտասահմանում և հիմա չի կարողանում ետ վերադառնալ տուն։ Նա իրեն աշխատանք է գտել «SS Astrid»-ում։ Վերադառնալով պատերազմ վերջապես նա գտնում է իր տեղը։ Առանց ինչ որ ֆիզիկական տատանման, Տրիշան պատրաստ է կռվել հակարարկորդի հետ։
- Լեոնարդ
Լեոնարդը սկսել է, ինչպես յուրաքանչյուր ոստիկան Ֆիլադելֆիայում։ Հետեևելով հոր քայլերին, բարի կաթոլիկական տղա։ Բայց հենց բարձրացավ նրա պաշտոնը, նրա բարոյականությունը պղտորվեց։ Նա անտեսում է հանցանշանները։ Լեոնարդը հասնում է իր նշանակետին, և կարևոր չէ թե ինչպես։ Բայց վերջիվերջո, նրա կանոնների ազատ որոշումնները դարնում են նրա զենքն ու նշանը։ Ոստիկանի ընկերը մի քանի թելեր քաշեց, որպեսզի դառնա «SS Astrid» անվտանգության տախտակամածի առաջնորդ։ Կռվի ժամանակ նա գտնվում է գլխավոր կետում։
- Կալլում
Մեծանալով «Գլազգո» ծրագրի շրջանակներում, նա սովորել է լավ տիրապետել դանակին։ Վեց տարեկանում նա հաղթել է իր առաջին դանակներով կռիվը։ Տասներկու տարեկանում նա արդեն իր փողոցային խմբի ղեկավարն էր։ Մի քանի անգամ խույս տալով որոշ լուրջ տհաճություններից, վերջապես Կալլումի անողոք ոգին վերձրեց իրենը։ Նա կռվեց մեկ այլ մարդու հետ, և վիրավորեց մահացու հարվածով։ Խմբի անդամների և ոստիկանների կողմից որոնելի դառնալով, նա փախավ Շոտլանադիայից և սկսեց աշխատել «SS Astrid»-ում։ Կալլումը կարողանում է ուշադրության կենտրոնում լինել սև երանգի հումորներով, բավական է նրան մի քիչ հրահրել և նա արդեն դառնում է ագրեսիվ, անգութ և հոգեկան անհավասարակշիռ մարդ։
Բազմաօգտատերային խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաօգտատերային խաղի հնարավորությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Reviving (հայ.՝ վերածնունդ) Յուրաքանչյուր խաղացող օգտագործելով այս ունակությունը կարող է վերակենդանացնել խմբի անդամներից յուրաքանչյուրին։ «Reviving»-ի օգտագործման դեպքում դուք ստանում եք նույն քան միավոր խմբային օգնության համարա, ինչքան «Battlecry»-ի դեպքում։ Իհարկե եթե ձեզ սպանում են, ապա դուք պետքե սպասեք այնքան, մինչև ձեր ընկերը կվերակենդանացնի ձեզ։
Battlecry (հայ.՝ Մարտական կանչ) Ակտիվանում է "T" ստեղնը սեղմելուց հետո (ստանդարտ դեպքում)։ Խաղացողը, ով ակտիվացրել է «Battlecry»-ը և խմբի անդամները, ովքեր գտնվում են լսողական զոնայում ստանում են հավելյալ էֆեկտներ։ Հավելյալ էֆեկտները կարող են տարբերվել ըստ գտնվելու կետի բարձրության կամ առողջական վիճակի։ Եթե դուք դարձել եք խմբի համար օգտակար անձ, դուք կարող եք ձեր հավաքած միավորները օգտագործել խմբային օգնության համար։ Եթե դուք հավաքել եք բավականաչափ միավորներ ապա դուք կարող եք ակտիվացնել.
Scouting (հայ.՝ Հետախուզություն) Որոշ ժամանակ մինիքարտեզի վրա ցուցադրվում է թշնամիների վայրը։
Battle Bomb (հայ.՝ Մարտական ռումբ) Դուք կարողանում եք կանչել ավիահարված քարտեզի վրա նշված յուրաքանչյուր տեղում, որտեղ ձեր կարծիքով ավելի շատ հակարակորդներ կան։
Psyche Gas (հայ.՝ Հոգեկան գազ) Եթե խաղացողները հայտնվում են այս հնարքի ակտիվացման տարածք, բոլորը դառնում են սև անձ և միացվում է ընկերական կրակի ռեժիմը։ Թշնամիները հարձակվում և սպանում են իրենց հակարակորդներին։ Եթե դուք հայտնվում եք այս տարածքում, ապա պարզ է դառնում, թե ով ով է։ Բայց եթե դուք մենակ եք լինում այդ դեպքում ավելի դժվար է դառնում հասկանալ թե ով է հարազտ, իսկ ով թշնամի։
End of Match Scenes (հայ.՝ Խաղի ավարտը կուլսների հետևից) Խմբի միավորները հավաքելու դեպքում, դուք կարող եք ակտիվացնել պատմության հատուկ ավարտը, խաղի վերջում։ Խաղի վերջում, հաղթող թիմի լավագույն խաղացողը որոշում է լավագույն խաղացողի ճակատագիրը։ Դուք կարող եք դրսեվորել գթասրտություն կամ տանջել հակարակորդին։
Զենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղում հանդես են գալիս զենքերի 39 տեսակ։
- Ատրճանակներ
- Գնդացիր Ատրճանակներ
- Պոմպավոր հրացաններ
- Գրոհային հրացաններ
- АК-103 (խաղում ԱԿ-47)
- SIG-553 (խաղում STG-90 )
- FAMAS (խաղում F1)
- М14 (խաղում MS16)
- HK416 (խաղում P416)
- Կաղապար:Դրոշավորում/Իսրաել Galil ACE (խաղում ACE)
- Դիպուկահար հրացաններ
- СВД
- Remington 700 (խաղում M700)
- Զաստավա M93 (խաղում Z93)
- Remington 700 արդիացված (խաղում М700 Predator, հասանելի է միայն «Գիշատիչ» հանձնարարության ժամանակ)
- Գնդացիրներ
- Հատուկ զենքեր
- Բաղկացուցիչ աղեղ (կրակային, պյթունային)
- ЛПО-50 (Flamethrower-ի արդիացված ձևը)
- Ազդանշանային ատրճանակ
- Սառը զենքեր
- Մաչետե (հասանելի է խաղի սկզբից)
- Տանտո (հասանելի է կորածների վեց նամակները գտնելուց հետո)
- Տուզեմցիների դանակ (հասանելի է DLC զենքի գնումից հետո)
- «Սիրելի զենք» (անգլ.՝ Signature weapons), հատուկ կերպով արդիականցված կրակային զենքերի տեսակներ, ավելացված հավելումներ և արտաքին տեսքի փոփոխություններ։
- AMR (М93 արդիականացված ձևը), դիպուկահար հրացան զրապատյան ճեղքող փամփուշտներով, ամենահզոր կրակային զենքը խաղի մեջ, հասանելի է քսան մանունքները գտնելուց հետո։
- Bull (հայ.՝ ցուլ) (МР-133), պոմպավոր հրացան, հասանելի է տասը մասունքները գտնելուց հետո։
- Bushman (հայ.՝ բուշմեն), գրոհային խլացուցիչով հրացան, հասանելի է տասնութ ռադիո աշտարակների դեակտիվացումից հետո։
- Cannon (հայ.՝ ձեռքի թնդանոթ) (Colt Python), ատրճանակ որը հասանելի է դառնում Uplay ծրագրով։
- Ripper (հայ.՝ ոչնչացնող) (M249), ձեռքի գնդացիր, հասանելի է ռակյաների վեց փորձությունները անցնելուղ հետո։
- Shadow (հայ.՝ ստվեր) (Colt 1911), խլացուցիչով ատրճանակ, հասանելի է 17 բլոկ-գծերի ազատումից հետո։
- Shredder (հայ.՝ դեզինտեգրատոր) (TDI Vector), խլացուցիչով գնդացիր ատրճանակ, հասանելի է տասը հիշողության քարտերը գտնելուց հետո։
Խաղում կան նաև C4, ականներ, նռնակներ, մոլոտովներ, ՌՊԳ-7, ԴՇԿ։
Քարտեզների խմբագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ubisoft-ը ընդունել է, որ Far Cry 3-ը լինելու է քարտեզների խմբագիր։ Այդ մասին խմբագիրներն ասում են.
Դա կլինի նոր, գեղեցիկ և բարելավված քարտեզների խմբագիր, հիմա դուք կարող եք կառուցելա մի ամբողջ կղզիներ և խմբագրի հնարավորությունները սահմանափակված չեն։ |
Խմբագրիչը հասանելի է ոչ միայն ԱՀ-ի այլև այլ խաղահարթակների համար։ Ներկայիս պահին խմբագրիչով հնարավոր է ստեղծել բազմաօգտատերային խաղի բոլոր դաշտերը, ինչպես նաև կա հնարավորություն ստեղծել սեփական դաշտերը միայնակ խաղի համար։ Խմբագրիչը թույլ է տալիս օգտագործել համարյա բոլոր խաղային NPC որակի թշնամիներին (բացի քաղաքային բնակչությունից և որոշ սյուժետային հերոսներից), ինչպես նաև վայրի աշխարհը, ցուցադրված խաղի մեջ։ Այսպիսի ստեղծված դաշտերը չեն կարող հրապարակվել Ubisoft բրաուզերի քարտեզում։
Թողարկման տարբերակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Standard Edition | The Lost Expedition Edition | Deluxe Edition | Insane Edition | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | ||||||||
Էքսկլյուզիվ փաթեթավորում | ||||||||
Գոյատեվման ընկերություն | ||||||||
Վաասայի 12 սանտիմետռանոց ֆիգուրը | ||||||||
The Lost Expeditions | ||||||||
The Hurk Pack | ||||||||
The Monkey Business | ||||||||
DLC բոնուս «Գիշատիչ» (գիշատիչ կենդանիների հինգ ձև, M700 Predator հրացան, Predator աղեղ) | ||||||||
DLC բոնուս «Որսորդ» | ||||||||
DLC բունուս «Ռազմիկ» (Ռակյաների ցեղի էքսկլյուզիվ դանակ) |
Մշակման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի օգոստոս ամսին Far cry 2 խաղի դիզայներ Պատրիկ Րիդդինգը (անգլ.՝ Patrick Redding) «Games Convention 2008» ցուցահանդեսի ժամանակ VG247 հարցազրույցի ժամանակ հայտարարեց Far cry 3 խաղի մշակման մասին, ինչպես նաև հյտնելե խաղի մի քանի դետալների մասին։ Մասնավորապես, որ խաղի մշակումը գտնվում է նախնական ստադիայում և տարվում է Ubisoft Montreal-ի, երկրորդ մասի խմբագրի կողմից։ Ինչպես նաև Րիդդինգը պատմել է խաղի մի քանի սեթթինգների մասին.[10][11]
2009 թվականի նոյեմբերի վերջին «Official PlayStation Magazine» ամսագրի հարցազրույցի ժամանակ Ubisoft-ի սցենարիստ Քևին Շորթթը (անգլ.` Kevin Shortt) ներկայացրեց, որ Far cry 3 խաղը գտնվում է մշակման մեջ և ունի «բավականին հետաքրքիր» տեսք։ Հարցազրույցի ժամանակ լրագրողները Քևինին հարցրի, թե արդյոք այն աշխատում է Far cry 3-ի վրա։ Նա պատասխանեց բացասկան կերպով բայց ասաց, որ «նա գիտի մի խումբ որն աշխատում է խաղերի վրա, և այն ինչ տեսել է ինքը, շատ հետաքրքիր է երևում»[12][13][14]։
2010 թվականի օգոստոս ամսի կեսերին «PC Gamer» խաղային ամսագրի շրջանակներում եղել է մի փոքրիկ հոդված, որում հայտարարվել է, որ Far cry 3 խաղի մշակումները ընդանում են «լիովին քայլերով»։ Համաձայն հոդվածի, խաղը մշակվում է Ubisoft Montreal ստուդիայում Ջոշ Մոսկեյրի (անգլ.՝ Josh Mosqueira) ընկերությունում, ով վաղ շրջանում աշխատել է Relic Entertainment-ում և եղել Company of Heroes ընկերության գլխավոր դիզայները[15][16][17]։
2010 թվականի օգոստոսի 29-ին շվեդական երկու «GAME» և «Webhallen» օնլայն խանութները՝ իրենց ապագա արտադրանքների ցանկում ավելացրին Far cry 3 խաղը։ Խաղի էջում առկա էր Far cry 3 խաղի շապիկը, և նպատակային հարթակներ՝ IBM PC - ժամանակակից համակարգիչներ (Windows), Xbox 360, PlayStation 3։ Բացի դրանից, նշված է եղել, որ խաղի ԱՀ-տարբերակը կօգտաագործի DRM, որի համար անպայման պետք է լինի ինտերնետային միացում[18][19][20]։
2011 թվականի հունվարի 1-ին «Game Informer» կայքի ամսագրում հայտարարվել է խաղերի ցուցակը, որոնց թողարկումը պլանավորված է եղել 2011 թվականին։ Այս ցուցակում ներկա է եղել նաև Far cry 3-ը, իսկ դուրս գալու ամսաթիվը նշված էր 2011 թվականի օգոստոս ամիսը։ Որոշ կողմնակի ռեսուրսներ, որոնցից է, VG247 բլոգը, դրսեվորել էին անվստահություն Far cry 3 խաղի թողարկման նշված ամսաթվի հանդեպ։ Հունվարի 11-ին VG247 հրապարակեց ոչմեծ հոդված որում նշել էր, թե Ubisoft-ի ներկայացուցիչները տեղեկացրել են բլոգի խմբագրերին, որ ընկերությունը չի մեկնաբանելու «Game Informer» ամսագրի ոչ մի լուրերն ու ենթադրությունները թարգամանման մասին։
2011 թվականի փետրվարի կեսերին «Official PlayStation Magazine UK» տպագրված ամսագրի մեջ բացակայում էր նորությունն այն մասին որ, Far Cry 3 խաղը կարող է տողարկվել 2011 թվականին։ Այս նորությունը, ոչ մի ձև հաստատված չէր և այդ լուրերին ավելացվեց հետևյալ տողերը.[21][22]
Հավաքվեք և վերցրեք դեղորայք մալարիայի դեմ՝ Far Cry 3 խաղը կարող է թողարկվել արդեն այս տարվա վերջում։ |
2011 թվականի մայիսի 4-ին արդյունաբերական հետաղույզ-կայք «Superannuation»-ը առաջ բերեց տեղեկություններ Far Cry 3 խաղի մասին։ ՏԵղեկությունների մեծ մասը վերցված էր մշակողների հարցաթերթիկներից և աշխատանքային ինքնակենսագրություններից։ Այսպես, Ubisoft Montreal-ի նախկին գլխավոր ծրագրավորողը իր աշխատանքային ինքնակենսագրությունում նշել էր «շութերի մասին չանոնսավորված աշխատանքների մասին»։ Մեկ ուրիշ աշխատակից գրել էր չբացահայտված առաջին դեմքից շութերի մասին։ Եվս երեք աշխատակից գրել են հենց Far Cry-ի մասին։ Որոշ խաղային խմաբագիրներ հայտարարել են, որ Ubisoft-ը պատրաստում է մի մեծ անոնս Far Cry 3 խաղի մասին, E3 2011 խաղային հաթակի վրա[23]։
2011 թվականի հունիսի 6-ին կայացած Ubisofti պրեսս-կոնվերցիայի Electronic Entertainment Expo 2011 արարողության ժամանակ ներակայցվեց Far Cry 3 խաղի պաշտոնական անոնսը։ Անոնսում ցուցադրվեց 7-րոպեանոց գեյմփլեյային տեսանյութ, նշված թողարկման մոտավոր ժամանակ՝ 2012 թվականը։ Ի շնորհիվ այս տեսանյութի հայտնի դարձավ խաղի որոշ առանձնահատկություններ՝ տրոպիկական կղզի, ինչպես նաև խաղային պատմության որոշ սյուժետային էլեմենտներ։
Մայիսի 23-ին Ubisoft-ը անոնսավորեց Far Cry 3 Insane Edition (խաղի կազմավորված հրատարակչությունը), որի մեջ մտնում են՝ M700 գնդացիրը դիզայնի տարբեր ձևերով, ինքնաշեն դաշույն, երկու դաջվածք, աղեղ նախատեսված մուլտիպլեյերի համար, եզակի գործող անձ և վեց հավելյալ հանձնարարություններ որոնք հաղթահարելու համար հարկավոր է երկու ժամ[24]։
2012 թվականի սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ խաղը մշակվում է «AMD Gaming Evolved» հովանու ներքո, առկա կլինի՝ կոպերատիվ ռեժիմ (չորս խաղացող), մուլտիփլեյեր (մինչև տասնչորս խաղացող), և ինչպես միշտ քարտեզի խմաբագիր[25]։
2012 թվականի հոկտեմբերի 26-ին Ubisoft-ը հայտնեց Far Cry Experience-ի թողարկման որոշման մասին՝ մինի-սերիալ կազմված չորս էպիզոդներից։ Սյուժեն նվիրված էր լինելու վիդեոխաղի հերոսին ով հայտնվում է Far Cry-ի աշխարհում և երես երես բախվում արնախում ավազակների հետ[26]։
ՀԵնց այդ օրը խաղի գլպխավոր կայքում հայտնվեցի Far Cry 3-ի քարտեզը Minecraft խաղի համար։
Նոյեմբերի 29-ին խաղը հանվեց վաճառքի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Humble Store
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Steam — 2003.
- ↑ «Madness – Far Cry 3 delayed until November 30». VG247. 2012 թ․ հունիսի 25. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Matulef, Jeffrey (2012 թ․ հունիսի 25). «Far Cry 3 pushed back to November». Eurogamer.net. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Far Cry 3 Preview: Territoriality, Crafting and Early Tech Analysis». Eurogamer.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ Wyniki wyszukiwania – Far Cry® 3
- ↑ Gra Far Cry 3 w systemie klasyfikacji gier ESRB
- ↑ 8,0 8,1 Shaun McInnis (2012 թ․ հոկտեմբերի 10). «The Thin Line Between Far Cry 3 and Skyrim». www.gamespot.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Updated Release Date». Ubisoft. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Earnest Cavalli (27 августа 2008 года). «Far Cry 3 Confirmed, Still in Africa» (անգլերեն). Wired. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 25 ноября 2009-ին.
- ↑ Patrick Garratt (27 августа 2008 года). «Third Far Cry game confirmed, dev team has "commitment to the African setting"» (անգլերեն). VG247. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 25 ноября 2009-ին.
- ↑ Andy Robinson (24 ноября 2009 года). «Far Cry 3 looking "pretty exciting" Scriptwriter confirms third game is in development» (անգլերեն). Computer and Video Games. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 25 ноября 2009-ին.
- ↑ Andrew Burnes (25 ноября 2009 года). «Far Cry 3 Confirmed» (անգլերեն). Voodoo Extreme 3D. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 25 ноября 2009-ին.
- ↑ «Разработка Far Cry 3 идет полным ходом (Обновлено)». GameTech. 26 ноября 2009 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 26 ноября 2009-ին.
- ↑ John Callaham (19 августа 2010 года). «Rumor: Far Cry 3 in full development?» (անգլերեն). Big Download. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 24 августа 2010-ին.
- ↑ «Слух: Far Cry 3 в разработке». GameTech. 20 августа 2010 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 24 августа 2010-ին.
- ↑ Петр Петров (21 августа 2010 года). «Far Cry 3 находится в разработке». 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 24 августа 2010-ին.
- ↑ Sam Naylor (29 августа 2010 года). «Far Cry 3 Listed by Swedish Retailers» (անգլերեն). Ripten.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 25 сентября 2010-ին.
- ↑ Jason Evangelho (29 августа 2010 года). «Is Far Cry 3 set to release in 2010?» (անգլերեն). Examiner. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 25 сентября 2010-ին.
- ↑ Harry Monogenis (29 августа 2010 года). «Farcry 3 Confirmed By Swedish Retailers» (անգլերեն). maxconsole.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 25 сентября 2010-ին.
- ↑ Tom Ivan (16 февраля 2011 года). «Far Cry 3 by the end of 2011? OPM suggests new game in Ubisoft's FPS series isn't far off» (անգլերեն). Computer and Video Games. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 17 февраля 2011-ին.
- ↑ «Слух: Far Cry 3 может выйти в этом году». GameTech. 15 февраля 2011 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 17 февраля 2011-ին.
- ↑ Петр Петров (7 мая 2011 года). «Far Cry 3 покажут на Е3 2011». 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 7 мая 2011-ին.
- ↑ Иван Лобанов (23 мая 2012 года). «Издатели рассказали о Far Cry 3: Insane Edition» (ռուսերեն). Игры@Mail.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Far Cry 3: Optimized for AMD Radeon». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Ubisoft выпустит сериал Far Cry Experience - "Игры@Mail.Ru"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.