Jump to content

3D-կրակոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

3D-կրակոց (անգլ.՝ shooter՝ կրակոց), համակարգչային խաղերի ժանր։ Ժանրի առաջացման ժամանակ ամրապնդվել է «շութեր» բառը՝ որպես խաղի այլընտրանքային նկարագրություն և shooter բառի թարգմանություն։

Բարոյական ասպեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շութերներ խաղացողներին առաջարկում են ներքին խաղային կերպարներին սպանելու հնարավորություն։ Այդ կերպարները նման են մարդկանց, երբեմն նաև չափից ավելի։ Նման իրավիճակը հասարակությունում առաջացնում է ուժեղ արձագանք[1]։ Հատկապես սուր էին այն քաղաքացիների և մարդու իրավունքների պաշտպանների ելույթները հրազենի միջոցով ուսումնական հաստատություններում սովորող աշակերտների և ուսանողների զանգվայածային սպանությունների վերաբերյալ։ Շատերը հակված են մեղադրելու խաղը այդ անտեղի դաժանության համար։

Միևնույն ժամանակ վիրտուալ զվարճանքի պաշտպանները ներկայացնում են գիտական հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ համակարգչային խաղի միջոցով չի կարելի մարդուն ագրեսիվ դարձնել, չի կարելի նրան ստիպել, որ սպանություն գործի։ Բացի այդ, պաշտպանության համար լուրջ փաստարկ են խաղերի վարկանիշները։ Ներկայումս, վարկանշային կազմակերպությունները, ինչպիսիք են ESRB-ը կամ PEGI-ն, մանրախնդրորեն են մոտենում գրախոսությանը և խաղերի նկատմամբ սահմանափակումներ մտցնելուն։ Եվ որոշ մեղադրվող նախագծեր և դրանց մշակողներին հաճախ հնարավոր չէ դատապարտել, քանի որ մարդասպանը կամ հասարակական կարգը խախտողը նվազագույն տարիքային վարկանիշից ցածր է լինում։

Շութերները լինում են մեկ խաղացողի (խաղային գործընթացում մասնակցում է մեկ մարդ, խաղի մյուս կերպարները կառավարվում են համակարգչի կողմից) և բազմաթիվ խաղացողների համար (խաղացողները միասին են անցնում խաղը, ինչպես մեկ խաղացողի համար նախատեսված խաղում, կամ մրցակցում են միմյանց դեմ հատուկ մակարդակներում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «German Past Haunts Gamers' Future». Wired. 2007 թ․ փետրվարի 5.