Բաց աշխարհ (համակարգչային խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաց աշխարհ (անգլ.՝ Open World), համակարգչային խաղերի տեսքի կազմության մակարդակ, որը համակարգչային խաղը խաղացողին թույլ է տալիս ազատ տեղաշարժվել խաղի աշխարհով և ցանկացած պահի ինքնուրույն ընտրել, թե երբ և որտեղ է նա ցանկանում գնալ[1][2][3]։ Խաղացողի համար խաղում նպատակներից մեկը կամ հենց գլխավոր նպատակն է համարվում համակարգչային խաղի աշխարհի ուսումնասիրումը՝ նոր և հետաքրքիր վայրերի բացահայտումը[4][5]։

Բաց աշխարհն մակարդակ կամ խաղի ամբողջ աշխարհ է, որը մշակողների կողմից տրված է որպես բաց տարածություն, որտեղ մի կետից մյուսը կարելի է հասնել բազմաթիվ տարբեր ճանապարհներով, այլ ոչ թե մեկ առանձին ճանապարհով, ինչպես տրվում է սահմանափակված աշխարհով խաղերում[6][7][8]։ Որոշ խաղեր կարող են իրենց մեջ ներառել ինչպես սահմանափակված խաղերի ավանդական մակարդակներ, այնպես էլ մակարդակներ, որոնք բնորոշ են բաց աշխարհով օժտված աշխարհներին[9][10]։ Բաց աշխարհային խաղը մեծ մասամբ տանում է խաղացողին դեպի խաղային աշխարհի ուսումմասիրման[4]։ Որոշ խաղերում բաց աշխարհն ստեղծված է իրականում գոյություն ունեցող քաղաքի կամ թաղամասի հիման վրա. օրինակ Grand Theft Auto V խաղի Լոս-Սանտոս հորինված քաղաքի աշխարհագրությունը հիմնված է Լոս Անջելես քաղաքի աշխարհագրության վրա[11][12][13]։

Ինչպես սահմանափակված խաղային աշխարհները, այնպես էլ բաց աշխարհային խաղերի մակարդակները ստեղծվում է մեխանիկորեն՝ խաղի դիզայներների կողմից[14][15][16][17]։ Գոյություն ունի նաև մեկ այլ պրոցեդուրային գեներացիայի տեսակը, որը ստեղծում է խաղային աշխարհը ոչ թե մեխանիկորեն, այլ ավտոմատ կերպով, որը հիմնված է ավելի վաղ սահմանված ալգորիթմների վրա[18][19]։ Այս մոտեցումը թույլ է տալիս ստեղծել պոտենցիալ կերպով չսահմանափակված չափերով բաց աշխարհներ[20][21][22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Szczepaniak (February 2011)։ «Portopia Renzoku Satsujin Jiken»։ Retro Gamer (85)։ Վերցված է 2011-03-16  (Reprinted at John Szczepaniak։ «Retro Gamer 85»։ Hardcore Gaming 101։ Վերցված է 2011-03-16 )
  2. Sefton Jamie (23 июня 2012)։ «The roots of open-world games» (անգլերեն)։ GamesRadar։ Վերցված է 2014-03-25 
  3. Brian Gazza։ «Outrun»։ Hardcore Gaming 101։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-26-ին։ Վերցված է 2011-03-17 
  4. 4,0 4,1 Harris John (26 сентября 2007)։ «Game Design Essentials: 20 Open World Games» (անգլերեն)։ Gamasutra։ Արխիվացված օրիգինալից 2013-03-22-ին։ Վերցված է 2013-03-19 
  5. Shoemaker Richie (օգոստոսի 14, 2002)։ «Games that changed the world: Elite»։ Computer and Video Games։ Վերցված է 2008-06-20 
  6. Chris Kohler (2008-01-04)։ «Assassin's Creed And The Future Of Sandbox Games»։ Wired։ Վերցված է 2015-05-16 
  7. Kosak Dave (2004-03-07)։ «The Future of Games from a Design Perspective»։ gamespy.com։ Արխիվացված է օրիգինալից 2005-03-07-ին։ Վերցված է 2016-01-11 
  8. Rowan Kaiser։ «Ultima: Most. Important. Game Series. Ever.»։ Engadget։ AOL։ Վերցված է սեպտեմբերի 25, 2015 
  9. Harris John (սեպտեմբերի 26, 2007)։ «Game Design Essentials: 20 Open World Games - Air Fortress»։ Gamasutra։ Վերցված է 2008-08-02 
  10. Super Mario 64 VC Review Archived 2012-03-12 at the Wayback Machine., IGN
  11. Bramwell Tom (2014-11-18)։ «Grand Theft Auto 5 review» (անգլերեն)։ Eurogamer։ Վերցված է 2015-05-16 
  12. «10 Biggest Open-World Video Games - Hexapolis»։ HEXAPOLIS։ Վերցված է սեպտեմբերի 25, 2015 
  13. Makuch Eddie։ «Grand Theft Auto series shipments reach 125 million»։ Gamespot։ Վերցված է օգոստոսի 5, 2013 
  14. Sefton Jamie (հուլիսի 11, 2007)։ «The roots of open-world games»։ GamesRadar։ Վերցված է 2008-07-25 
  15. Barton Matt, Bill Loguidice (ապրիլի 7, 2009)։ «The History of Elite: Space, the Endless Frontier»։ Gamasutra։ Վերցված է 2009-12-27 
  16. Whitehead Dan (փետրվարի 4, 2008)։ «Born Free: the History of the Openworld Game»։ Eurogamer։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-10-ին։ Վերցված է 2008-07-25 
  17. «The complete history of open-world games (part 1)»։ Computer and Video Games։ մայիսի 24, 2008։ Վերցված է 2008-07-25 
  18. Kelly Andy (2014-11-17)։ «What Makes Open Worlds Work?» (անգլերեն)։ Kotaku։ Վերցված է 2015-05-16 
  19. Miller, Chuck (January 1993)։ «King's Quest VI: Heir Today, Gone Tomorrow»։ Computer Gaming World։ էջ 12։ Վերցված է հուլիսի 5, 2014 
  20. Norton Alex (2012-05-02)։ «Opinion: The difficulties of an infinite video game world» (անգլերեն)։ Gamasutra։ Վերցված է 2015-05-16 
  21. Fahs, Travis (2008-03-24). The Leif Ericson Awards Archived 2012-03-08 at the Wayback Machine., IGN, Retrieved on 2009-07-16
  22. Crigger Lara (2008)։ «Chasing D&D: A History of RPGs»։ 1UP.com։ Վերցված է 2010-11-09