Jump to content

Ամերիկյան խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի մշակույթին
վերաբերող հոդվածների շարք

Ամերիկյան մշակույթ
ԳրականությունԼեզուներ
ԱրվեստԿինոմատեգրաֆՀեռուստատեսություն
ԽոհանոցԿրթությունԿրոնՓիլիսոփայություն
ԵրաժշտությունՏոներԳիտություն

Ամերիկյան խոհանոց, բազմազան ոճերով պատրաստած ուտելիք ԱՄՆ-ում։ Սկսելով բրիտանական խոհանոցի 17 - 18-րդ դարերի ավանդույթներով, խառնվելով բուն ամերիկյան հնդկացինների խոհանոցային ավանդույթների հետ (ուտեստներ եգիպտացորենից, բատատից, թխկու մրգահյութից և այլն) ստեղծվեց ամերիկյան խոհանոցը։ Այն նշանակալից չափով փոփոխվել է վերջին երեք հարյուրամյակներում, տարբեր ներգաղթյալների զուգորդությամբ, ամերիկյան խոհանոցը խառնվելով ամբողջ աշխարհի խոհանոցների հետ այն դարձավ համաշխարհային խոհանոց։ Ամերիկյան ուտեստներ են դարձել գերմանական համբուրգերները և նրբերշիկները, իտալական պիցցան և պաստան, ճապոնական սուշին, չինական ռոլերը և այլն։

Հիմնականում արդի ամերիկացիք ուտում են արագ սպասարկման ռեստորաններում` ֆասթֆուդներում (արագ սնունդ)։

Ամերիկյան խոհանոցի ավանդական ուտեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան խոհանոցի բաղադրատոմսը ձևավորվել է տեղական բնակիչների ավանդական խոհանոցից, հնդկական (տեղական), անգլիական, իսպանական, գերմանական, ֆրանսիական, իտալական, չինական, աֆրիկյան, ճապոնական և այլն[1]։

Ամենուրեք տարածված են հասարակից (թարբ վարունգից կամ լոլիկից) մինչև բանջարեղենային հիմքից բազմաբաղադրիչ ֆիրմային խառնուրդով աղցանները։

Հարավային նահանգների համար բնորոշ են համարվում ֆրիտյուրում տապակած հավկիթը (fried chicken), տավարի մսից շնիցել (country-fried steak), ապխտած խոզի միս, եգիպտացորենի ալյուրից ձիթաբլիթ ու հաց, խեցգետիներ, խեցգետնից ապուրներ (she-crab soup) խեցգետնից կոտլետներ (Maryland crab cakes)[2]։

Նոր Բրիտանիայի նահանգներում ավանդական են աղ դրած միս բանջարեղենի հետ եփած (boiled dinner), ձկնային ուտեստներ, օմարներ, քլեմ-չաուդեր։

Միջին Արևմուտքում սեղանի զարդեր են համարվում տավարի մսից բիֆշտեքսը, պատրաստված ածխի վրա, խաշած կարտոֆիլը, շոկոլադե տորթը։ Իտալական խոհանոցը մեծ ազդեցություն է ունեցել Միջին Արևմուտքի քաղաքային խոհանոցի վրա (պիցցա)[3]։

Հարավ - արևմուտքում գերակշռում է մեքսիկական ու ամերիկյան խոհանոցների սինթեզը, այսպես կոչված տեքս-մեքս, որին բնորոշ ուտեստներ են համարվում ֆախիտասը, տակոսը, բուրիտոսը, չիլի կոն կառնեն, աղացրած քաղցր պղպեղները և ուրիշ տեխասա-մեքսիկական ուտեստներ։

Ամերիացիների սննդի մեջ լայն օգտագործվում է սառույցը։ Սառույցով սափորը ռեստորանում մատուցման համար հասարակ է։ Տարածված է սառույցով թեյը (iced teaԳարեջուրը հիմնականում մատուցվում է սառեցված բաժակում։

Ամերիկյան խոհանոցում, որպես խավարտներ օգտագործում են երկար, շագանակագույն և վայրի բրինձ։ Ուտեստի պատրաստման համար օգտագործվում է ծատ համ,եմունքներ` չոր սխտորի փոշի, մի քանի տեսակի աղած պղպեղ, մեխակենու չորացրած բողբոջներ, մշկընկույզներ, խնկածաղիկներ, թարխուն, դարչին, կոճապղպեղ, դափնու տերև, քիմիոն, սամիթ, վանիլ, գետնանուշի կարագ, սոխի փոշի և այլն։

Ամերկայի նահանգներում տարածված են ծովամթերքները։

Հանրախանութներում և պարենային խանութներում վաճառում են բազմազան կիսաֆաբրիկատներ։ Աշխատանքային օրերին շատ ամերիկացիններ ճաշին օգտագործում են կիսաֆաբրիկատներ կամ օրնակի համար պատրաստում են տավարի միս խավարտներ (խաշած կարտոֆիլ և սպանախ կամ լոբի)։ Աղցանի համար օգտագործվում են թարմ բանջարեղեն` հազար, լոլիկ, ավոկադո, ամսաբողկ։

Սկզբում առաջին գաղութաբնակիչները սնվել են ելակով, մրտենական հապալասով, կապույտ հապալասով, բալով, հաղարջով, սալորով, գետնաելակով, ազնվամորով, աղտորի, գիհու, փռշնու, կտտկենու, ալոճենու և ընկուզենու պտուղներով։ Սննդի մեջ օգտագործվել է նապաստանկի, ջրարջի, պարկամկի, առնետի, բուրունդուկի, խոզի, կուղխի, փորսուղի և ալյլ տեսակի մսեր։ Իսկ թռչուններից` հնդկահավ, կաքավ, լոր, աղավնի, դաշտակտցար, արտույտ։ Լողացող թռչուններից` բադեր, սագեր, կարապներ։ Նաև խխունջների և կրիանների մսերը և գորտերի ոտերը մատուցվել են սեղանին։

Բնորոշ ուտեստներ և մթերքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղցր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hamburgers & Hot Dogs - All-American Food!». Bellaonline.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  2. Stephen Fried, Appetite for America: How Visionary Businessman Fred Harvey Built a Railroad Hospitality Empire That Civilized the Wild West (Bantam; 2010)
  3. «Eddie & Sam's Pizza». Eddieandsamspizza.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]