Մեծ աղի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մեծ Աղի լիճ
անգլ./Great Salt Lake

Մեծ Աղի լճի արբանյակային նկարը
Կոորդինատներ
Հայելու բացարձակ բարձրությունը 1280 մ
Երկարություն 120 կմ
Լայնություն 45 կմ
Ավազանի մակերեսը 2500—6000 կմ²
Ամենամեծ խորությունը 15 մ
Միջին խորությունը 4,5-7,5 մ
Ջրահավաքի մակերեսը 55685 կմ²
Թափվող գետերը Բեր (գետ)/Վեբեր (գետ)/Ջորդան (գետ)

Մեծ Աղի լիճ (անգլ.՝ Great Salt Lake), աղի լիճ ԱՄՆի արևմուտքում, Յուտա նահանգի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր անհոսք ավազանում՝ Մեծ ավազան սարահարթում։ ԱՄՆ-ի ամենախոշոր լճերի շարքում զբաղեցնում է 6-րդ տեղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի հին նախնին համարվել է Բոնևիլ խոշոր քաղցրահամ լիճը, որը երբեք հոսք չի ունեցել օվկիանոս։ Մեծ Աղի լճի չափերը տեսնելիվ կարելի է դատել պատկերացնելով նախորդ լճի չափը, ժամանակակից լճի տարածքում առկա նստվածքներից։ Մինչև 1848 թվական մորմոնների ժամանելը, լճի ափերը ամայի անապատներ էին։ Արհեստական ոռոգման օգնությամբ լճի շրջակայքը պիտանի գյուղատնտեսության համար։ Ջորդան լճի ափին մորմոնները հիմնեցին Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքը, որը ներկայումս Յուտայի մայրաքաղաքն է և լճի խոշորագույն բնակավայրը։ Լճափի մյուս ամենախոշոր քաղաքը Օգդենն է։ Լիճը հատվում է արհեստական հողաթմբի վրա կառուցված Հարավխաղաղօվկիանոսյան (Սաութ Փսիֆիք) երկաթուղով։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի մակարդակը Մեծ Աղի լճում մեծապես պայմանավորված է մթնոլորտային տեղումների քանակից։ Տարեցտարի այն փոփոխվում է, և համապատասխանաբար, լճի տարածքը ենթարկվում է փոփոխությունների։ Այսպիսով, 1850 թվականին լճի տարածքը 4.6 հազար կմ² էր, ընդամենը մի քանի տարի հետո, 1873 թվականին՝ 5.7 հազար կմ²։ 20-րդ դարի սկզբին Մեծ Աղի լիճը գրեթե չորացավ,իսկ 1925 թվականին նրա տարածքը նույնիսկ մոտեցավ 5 հազար կմ²։

Աղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի աղիությունը լճում պայմանավորված է լճի մակերեսից։ Առանձին տարիներ այն հասնում է 300 : Արձանագրված ամենացածր աղիությունը 137 ‰ է։ Լճի միջին խորությունը 4,5-7,5 մ է, ամենամեծը `15 մ։ Դարի ընթացքում լճի մակարդակի տատանումները կազմում մոտ 5 մ է։ Բարձրությունը ծովի մակարդակից `1280 մ։ Արտահոսք չունի, լիճ են հոսում փոքր գետեր Բերը (խոշորագույնը), Վեբերը, Ջորդանը և այլ։ Վերջինս սկսվում է Յուտա լճի հոսքերից՝ Մեծ Աղի լճի հարավում։ Ամռանը լիճի ծավալը մեծանում է նշված գետերի բերած հսկայական ջրի քանակությունից՝ պայմանավորված Ուոստաչ լեռների ձյան հալոցքային ջրերից։ Այս ժամանակահատվածում ջրի մակարդակը բարձրանում է միջինը 40 սմ։ Կղզիները քիչ են, նրանցից ամենամեծը Անտիլոպն կղզին է։ Լիճը ծառայում է գլաուբերյան աղի և կերակրի աղի աղբյուր։ 20-րդ դարի երկրորդ կեսին լճում աղի ընդհանուր պաշարը գնահատվել է 6 մլրդ տոննա։ Լճի արևելյան ափն ավելի խիտ է բնակեցված, քան արևմտյանը։ Ամբարտակը, որով անգնում է Յունիոն Փսիֆիք Ռեյլռոդ երկաթուղին, լիճը բաժանում է երկու մասի:Արևմուտքում է գտնվում Մեծ Աղի Լճի անապատը։ 1970 թվականից լճի հյուսիսարևելյան մասում է գտնվում Պարույրաձև ամբարտակը», որը ամերակացի նկարիչ Ռոբերտ Սմիթսոնի արվեստի գլուխգործոցներից է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Talmage J. Е. The great Salt lake present and past. — Salt Lake City-(Utah), 1900.(անգլ.)
  • Morgan D. L. The Great Salt Lake. — N. Y., 1947.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]