Միրաբիլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրաբիլիտ
Thenardite-Mirabilite-210778.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ[1]
Բանաձև
(կրկնվող միավորը)
Na₂SO₄·10H₂O
Նիկել-Շտրունցի դասակարգում7.CD.10[2]
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիասուլֆատների կարգ և նատրիումի սուլֆատ

Միրաբիլիտ, Գլաուբերի աղ (լատ.՝ mirabilis-զարմանահրաշ, անվանումը տվել է գերմանացի քիմիկոս Ի․ Ռ․ Գլաուբերը), գլաուբերյան աղ, միներալ սուլֆատների դասից։ Քիմական բաղադրությունը՝ ։ Պարունակում է ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է կարճ պրիզմատիկ կամ ասեղնաձև բյուրեղներ, նաև հատիկավոր, փոշենման ագրեգատներ և մանրաբյուրեղ կեղևիկներ։ Հեշտությամբ լուծվում է ջրում, լուծույթն ունի դառնաղի համ։ Անգույն է, սպիտակ։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 1,5-2, խտությունը՝ 1490 կգ/մ3։ Միրաբիլիտն աղային լճերի, ծանծաղ ծոցերի և տաք աղբյուրների տիպիկ քեմոգեն արգասիք է։ Օգտագործվում է հիմնականում քիմական արդյունաբերության բնագավառում սոդայի և կծու նատրիումի ստացման համար, ինչպես նաև բժշկության մեջ՝ որպես լուծողական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 614 CC-BY-SA-icon-80x15.png