Բրիտանական խոհանոց
Բրիտանական խոհանոց, ուտեստների պատրաստման սովորույթներ և ավանդույթներ Մեծ Բրիտանիայում[1]։ Բրիտանական խոհանոցը ոչ այնքան վատ համբավ ունի, հիմնականում ուշադրություն են դարձնում սննդի այն բաղադրիչների որակի վրա, որոնք սովորաբար տեղական արտադրություն ունեն[2]։ Բրիտանական ավանդական խոհանոցի սոուսներն ու համեմունքները համեմատաբար հեշտ են պատրաստվում, և դրանք օգտագործում են, որպեսզի ընդգծեն սննդի բնական համը, այլ ոչ թե փոխեն այն։ Մեծ Բրիտանիայի ծաղկման ժամանակաշրջանում բրիտանական խոհանոցը ենթարկվել է մի շարք երկրների` առաջին հերթին Հնդկաստանի խոհանոցի ազդեցությանը[3]։ Այսպես, օրինակ անգլո-հնդկական ուտեստը՝ պատրաստված հավից` տիկա մասալան, համարվում է բրիտանական ազգային ուտեստ։ Բրիտանական խոհանոցի հետևում ստեղծվեց «երևակայությունից զուրկ և ծանր» խոհանոցի համբավ։ Բրիտանական խոհանոցը միջազգային ճանաչում է ստացել լավագույն նախաճաշով և ավանդական Ծննդյան տոների ընթրիքով։ Այս հեղինակությունը հատկապես ամրապնդվեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակահատվածներում, երբ կառավարությունը Մեծ Բրիտանիայում ներդրեց սննդի ռացիոնալացումը։ Բրիտանական ավանդական ուտեստներն են՝ ձուկ ու ֆրի, կարտոֆիլի թխվածքաճաշ մսով և կարտոֆիլի պյուրե։
Բրիտանական խոհանոցն ունի մի շարք ազգային և տարածաշրջանային տարբերակներ, ինչպիսիք են օրինակ՝ անգլիական, շոտլանդական, Ուելսի, ջիբրալթարյան և անգլո-հնդկական խոհանոցները, որոնցից յուրաքանչյուրը մշակել է իր տարածաշրջանային կամ տեղական ուտեստները,և դրանցից շատերը ստացել են սննդի ծագման տեղի անունը, ինչպես օրինակ Չեշիր պանիրը, Մանչեսթերյան տտիպը, Յորքշիրյան պուդինգը և ուելսյան բովված հացը պանրով[4][5].
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ խոհարարական տերմինների և ապրանքների անուններ անգլերեն և հայերեն լեզուներով կարող են համահունչ լինել, բայց նշանակությամբ չհամապատասխանեն։ Այս առումով, հաճախ խառնաշփոթություն է առաջանում անգլերեն-հայերեն մենյուն կազմողների համար կամ խոհարարական գրքերի բաղադրատոմսերի թարգմանությունների մեջ (այսպես կոչված լեզվական խնդիր)։ Խոհարարական տերմինների և ապրանքների ճիշտ և սխալ ուղղագրության մի քանի օրինակներ [6]։
Խոհարարական տերմիններ հայերենով | Համապատասխան խոհարարական տերմիններ անգլերենով | Անգլերեն և հայերեն համահունչ տերմիններ՝ տարբեր նշանակությամբ |
Բատոն (հացաբուլկեղեն) |
(Long) Loaf of bread | Baton [´bætɒn] («դիրիժորի փայտիկ», «ոստիկանի մահակ») |
Բիֆշտեքս (սովորաբար կոտլետ աղացած մսով[К. 1]) |
Burger[К. 2] | Beefsteak [bi:f´steik] («տապակած սթեյք») |
Բիսկվիթ (հրուշակեղենի խմոր և թխվածք) |
Sponge cake Cake |
Biscuit [´biskit] (Չոր, քաղցր / ոչ քաղցր բլիթներ թխվածքաբլիթների նման) |
Բուլյոն (հեղուկ եփաթուրմ մսից, ձկից կամ բանջարեղենից) |
Broth Clear soup |
Bullion [´buljən] («ոսկու ձուլակտոր», «արծաթի ձուլակտոր») |
Կակաո (փոշի) |
Cocoa | Cacao [kæ´kau] («կակաոյի բույս»,«կակաոյի լոբի») |
Կակաո ( խմիչք) |
Hot chocolate Chocolate Cocoа |
Սնման ավանդույթներ և յուրահատուկ ուտեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիայում առավոտն սկսվում է անգլիական ավանդական նախաճաշով, որն իր մեջ ներառում է ձվածեղ, նրբերշիկ, հաց կամ բեկոն, լոլիկ, սունկ, լոբի` լոլիկի սոուսով, օմլետ, վարսակի փաթիլներ, խաշած ձու[9]։ Ուտելու ժամանակ մատուցվում է թունդ սև թեյ` կաթով կամ սուրճով։
Ճաշին ուտում են սենդվիչ լցոնով, օրինակ՝ ձկով, եգիպտացորենով և մայոնեզով, խոզապուխտով, պանրով, հավ սոուսով կամ ձու մայոնեզով։
Հայտնի անգլիական ավանդույթ է երեկոյան ժամը հինգին թեյ խմելը, որի հետ մատուցվում են չամիչով թխվածքաբլիթներ (նման է զատկական կարկանդակի), ինչպես նաև ջեմ և կարագ։ Ճաշին Միացյալ Թագավորությունում նախընտրում են բանջարեղենային սուպ-պյուրեներ (օրինակ լոլիկի), որի հետ տրվում է նաև մի կտոր հաց կարագով։ Երկրորդական ուտեստներից բրիտանացիները նախընտրում են են տավարի մսից սթեյքներ, խոհարարության տարբեր գլուխգործոցներ՝ զարդարված կարտոֆիլով կամ բանջարեղենով։ Անգլիական խոհանոցում սոուսներ գրեթե չեն օգտագործում։ Աշխարհում հայտնի է «անգլիական մանանեխ»-ը։
Բացի դրանից՝ բրիտանացիների մոտ գոյություն ունի նաև «կիրակնօրյա ճաշի» ավանդույթը, որը տարածվել է նաև Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Սովորաբար որպես այդպիսի կերակրի մաս մատուցվում է հնդկահավի տապակած միս, տավարի միս, հավի միս, խոզի միս, գառան միս, բանջարեղեն, կարտոֆիլ կամ ավանդական պուդինգ, որը մատուցվել է հիմնական ուտեստից առաջ։
Հայտնի անգլիական ճաշատեսակներն են ձուկը (հաճախ ձողաձուկ) և ֆրի, որոնք վաճառվում են ձկների և չիպսերի խանութներում։
- Քորնի մածուկ - ոչ փոքր ձվաձև թխված բլիթ, որը հաճախ շերտավորվում է բոլոր տեսակի լցոններով։ Դասական տարբերակը համարվում է կարտոֆիլով, սոխով և տավարի կտորներով։ Պանրի, հավի և խոզի կարկանդակները նույնպես հայտնի են։
- Շոտլանդական ձու - խաշած ձվեր, որոնք պատված են աղացած մսով, իսկ այնուհետև տապակած պաքսիմատով։
- Հովիվի կարկանդակ - կարտոֆիլի թխվածքաճաշ` լցոնված աղացած տավարի մսով
- Պանրով կրեկետներ
- Տապակած միս - տավարի մսի մեծ կտոր, որը պատրաստվում է ջեռոցում։
- Սենդվիչ վարունգով - պատրաստում է նաև ինքը` անգլիական թագուհին
- Ջեմ բանջարեղենից
- Խնձորով կարկանդակներ
Սրան զուգահեռ Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններ ունեն իրենց նրբահամ ուտեստները։
- Ուելս - գառ` պատրաստված անանուխի սոուսով
- Շոտլանդիա - վարսակի ապուր՝ մսով և համեմունքներով
- Անգլիա - սթեյքներ
- Հյուսիսային Իռլանդիա - կարմրախայտ
Ժամանակագրական տվյալներ Մեծ Բրիտանիայի սննդամթերքի և խոհարարության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն (մինչև 43 թվականը)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաց սերմերի խառնուրդից - մոտավորապես մ.թ.ա. 3700 տարի առաջ
- Վարսակ - մ.թ.ա. 1000 տարի առաջ
- Ցորեն- մոտավորապես մ.թ.ա. 500 տարի առաջ
- Ճագար- երկաթի դարի վերջ / հռոմեական դարաշրջանի սկիզբը
Հռոմեական դարաշրջան (43 - 410թվականները)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խնձորներ
- Ծնեփակ
- Նեխուր
- Սոխ
- Գինձ
- Վարունգ
- Սուսամբար
- Գլուխ սոխ
- Վայրի գազար
- Ոլոռ
- Փասիան
- Հազրեվարդ
- Անանուխ
- Շաղգամ
- Գինի
Միջնադար։ Նոր աշխարհը հայտնաբերելուց առաջ (410-1492 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապխտած ձուկ - սկսած 9-րդ դարից (ներմուծվում է Դանիայից և Նորվեգիայից)
- Տարեկանի հաց - վիկինգների դարաշրջան,շուրջ 500 տարի
- Դեղձ - անգլո-սաքսոնական ժամանակարջան
- Նարինջ - 1290 թվական
- Շաքարեղեգ - XIV դար
- Գազար - XV դար
1492-1914թվականներն ընկած ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հնդկահավ - 1524 թվական
- Կարմիր պղպեղ և մաղադանոս- 1548 թվական
- Ռաֆինացված շաքար - 1540-ական թվականներ
- Լիմոն - 1577 թվական
- Դեղձ - XVI դար
- Կարտոֆիլ - 1586 թվական
- Ծովաբողկ - XVI դար
- Թեյ - շուրջ 1610 թվական կամ ավելի ուշ
- Բանան - 1633 թվական
- Սուրճ - 1650 թվական
- Շոկոլադ - 1650-ական թվականներ
- Պաղպաղակ - առաջին գրավոր տեղեկությունը 1672 թվականին
- Բրոկոլի - սկսել է օգտագործվել 1724 թվականից
- Լոլիկ - սկսել են գործածել 1750-ական թվականներին
- Սենդվիչ - ստացել է իր անգլերեն անվանումը (անգլ.՝ sandwich) XVIII դարում
- Կարրի (ուտեստ) - առաջին անգամ հայտնվել է մենյույի մեջ 1773 թվականին
- Խավարծիլ - սկսել է օգտագործվել սննդի մեջ XIX դարի սկզբից
- Առաջին հնդկական ռեստորանը բացվել է 1809 թվականին
- Ձուկ և ֆրի («Ֆաստֆուդ») - 1858 կամ 1863 թվականին
- Marmite (համեմունք`պատրաստված գարեջրի խմորիչներից - 1902 թվական
1914 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շաքարեղեգ - 1914-1918 թվականներ
- Կտրտած հաց - 1930 թվական
- Առաջին չինական ռեստորանը բացվել է 1937 թվականին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Рецепты британской кухни BBC food webpage(անգլ.)
- ↑ Орлинкова М. Британские изобретения(չաշխատող հղում) журнал «Гастрономъ», #04(63), 2007
- ↑ Володарский О. В. (2009) Английский мир т. 2., с. 322
- ↑ Рецепты британской кухни Արխիվացված 2014-03-27 Wayback Machine(անգլ.)
- ↑ Древняя британская кухня: жареная ежатина
- ↑ Պախոտին, 2006
- ↑ Пахотин, 2006, էջ 25, 168
- ↑ Пахотин, 2006, էջ 193, 249
- ↑ Кухня Великобритании: enjoy your meal
- Մեկնաբանություններ
- ↑ В наши дни, в некоторых заведениях общепита это блюдо начинают подавать в соответствии с английской коннотацией термина — в виде стейка[7].
- ↑ Кроме значения «котлета из рубленного мяса или фарша», Бургер/Гамбургер — так же означает сэндвич (булочка с котлетой, англ. Hamburger) и др. значения. Не следует путать с Burgher [Bɜːgə] — «бюргер», «горожанин»[8].
- Աղբյուրներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пахотин, Александр Иосифович. Большой англо-русский, русско-английский словарь мнимых друзей переводчика : справ. пособие. — М. : Изд. А. К. Карева, 2006. — 304 с. — (Новая серия учебных пособий). — 5000 экз. — ISBN 5-98035-012-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիտանական խոհանոց» հոդվածին։ |