Կրոնն ԱՄՆ-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաշինգտոնի մայր տաճար
ԱՄՆ-ի մշակույթին
վերաբերող հոդվածների շարք
Great Seal of the United States (obverse).svg

Ամերիկյան մշակույթ
ԳրականությունԼեզուներ
ԱրվեստԿինոմատեգրաֆՀեռուստատեսություն
ԽոհանոցԿրթությունԿրոնՓիլիսոփայություն
ԵրաժշտությունՏոներԳիտություն

ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխություն, ընդունվել է 1791 թվականի դեկտեմբերի 15-ին։ Հռչակում է եկեղեցու առանձնացումը պետությունից, որը հիմնադիրների կողմից ընկալվում էր որպես պետական դավանանքի հաստատման արգելք, ինչպես որ տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում[1]: ԱՄՆ բնակչության մեծ մասը կազմում են հավատացյալները, որոնց թվում մեծամասնությունը քրիստոնյաներ են:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Pew Global Attitudes Project-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ը միակն է զարգացած երկրներից, որտեղ հարցված մարդկանց մեծ մասն իր հավատարմությունն է հայտնել դավանանքին՝ նշելով, որ «կրոնը շատ կարևոր դեր» է խաղում իրենց կյանքում[2]:

Ամերիկյան կառավարությունը կրոնի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չի վարում։ ԱՄՆ-ի բնակչության 46,5 %-ը բողոքականներ են, 20,8 %ը՝ կաթոլիկներ, 1,6 %-ը՝ մորմոններ, 0,9 %-ը՝ այլ քրիստոնեական դավանանքների անդամներ, 1,9 %-ը՝ հրեաներ, 0,9 %-ը՝ մահմեդականներ, 0,8 %-ը՝ Եհովայի վկաներ, 0,7 %-ը՝ բուդդայականներ, 0,7 %-ը՝ հինդուիստներ, 1,8 %-ը՝ այլ, 22,8 %-ը՝ ոչ մի կրոնական խմբի[3]:

Կրոնական կազմակերպությունների պետական աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում պետությունը անուղղակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կրոնական կազմակերպություններին։ Օրինակ՝ 2006 թվականին ԱՄՆ բանակում ծառայել է 2,5 հազար կապելլան սպաներ (ավելի քան 120 դավանանքից), որոնք պետական միջոցներից ստացել են վարձատրություն[4]: Դրանք ղեկավարել է կապելլանների գործերի խորհուրդը[4]: ԱՄՆ զինծառայողի երդման տեքստն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Աստված ինձ օգնական[4]:

Բողոքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում բողոքականությունը ներկայացված է բազմաթիվ ուղղություններով՝ անգլիկանություն, պրեսբիտերականություն, լյութերականություն, միաբանություն, քվակերություն, բապտիզմ, մեթոդիզմ և այլն:

ԱՄՆ-ի պատմությունն ամուր կապված է բողոքականության հետ: 1630-1643 թվականների ընթացքում շուրջ 20 հազար պուրիտաններ բնակություն են հաստատել Նոր Անգլիայի գաղութներում՝ փրկվելով Անգլիայի և Շոտլանդիայի կրոնական հալածանքներից։ Բողոքական էթիկան և առաջին վերաբնակների ասկետիզմը ազդել են ամերիկացիների ազգային ինքնագիտակցության ձևավորման վրա։

Ամերիկյան հասարակությունը բնութագրվել է կրոնական բազմակարծությամբ։ Հենց Ամերիկայում է առաջացել «դենոմինացիա» հասկացությունը, քանի որ այնտեղ իշխողներ, պետական եկեղեցիներ չեն եղել։ Յուրաքանչյուր բողոքական անվանում ձգտել է իր կողմը գրավել հնարավորինս շատ հավատացյալների։ Յուրաքանչյուր դենոմինացիայի անդամները բնակություն են հաստատել առանձին, փորձելով կառուցել եկեղեցու և պետության իրենց իդեալը: Այսպես, օրինակ՝ Ռոդ Այլենդ գաղութը հիմնադրվել է բապտիստների կողմից, իսկ Փենսիլվանիայում բնակվել են քվակերներ։ Փոքրաթիվ խմբերի հետևորդները, ինչպիսիք են սոցինիան, մենոնիտները, պիետիստները, գերնգուտերները, ձևավորել են շրջաններ և քաղաքներ[5][6][7][8]:

Մեթոդիստների ժողով ԱՄՆ-ում, 1839 թվական

WASP հապավումը (անգլոսաքսոնական սպիտակ բողոքականներ) նման էր «հարյուր տոկոսանոց ամերիկացի» հասկացությանը, այսինքն՝ ԱՄՆ-ի հասարակության ավելի լավ խավերի ներկայացուցիչները, որոնք նախկինում գերիշխող դեր են խաղացել ամերիկյան քաղաքական և տնտեսական կյանքի էլիտայի ձևավորման գործում:

Ըստ Pew Research Center-ի 2007 թվականի խոշոր հետազոտության՝ Ամն-ի ամբողջ բնակչության մասնաբաժինը կազմել է Ավետարանական քրիստոնյաները՝ 26,3 %, մեյստրիմ-բողոքականները՝ 18,1 %, սևամորթ եկեղեցիների ծխականները՝ 6,9 %[9][10]: 2007 թվականի մեկ այլ Pew Research Center հետազոտությունը մի փոքր այլ վիճակագրություն է ներկայացրել. ավետարանականները՝ 21 %, մեյնսթրիմ բողոքականները՝ 18 %, սևամորթ եկեղեցիների անդամները՝ 8 %, սակայն այս հետազոտություն ներկայացրել է նաև բողոքական փոքրամասնությունների չորրորդ խումբը, որտեղ ընդգրկված է 6 %-ը:

Մեյնսթրիմ բողոքականները միջինում ավելի քիչ են պահպանում կրոնական կյանքի ավանդական պրակտիկան, քիչ են այցելում պատարագներ, աղոթում և կարդում Աստվածաշունչ[11]:

Հեռուստահաղորդավար Ջոել Օսթինը Lakewood Church մեգաեկեղեցում, Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում

Սակայն 2012 թվականին ԱՄՆ չափահաս բնակչության ներկայացուցիչների թիվը, որը բողոքականություն է դավանել, հասել է 48 %-ի, ամենացածր մակարդակին՝ առաջին անգամ ընկնելով 50 %-ից ցածր: Տեղի ունեցածի պատճառներից մեկը այն է, որ վերջին շրջանում աճել է ամերիկացիների թիվը, որոնք չեն որոշել իրենց կրոնական պատկանելությունը: Ինչպես ցույց է տվել The Pew Forum on Religion & Public Life-ի հետազոտությունը, այդ մասին հայտարարել Է ամերիկացիների մոտ 20 %-ը: 2007 թվականին նրանց թիվը կազմել է 15 %[12]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первая поправка: CRS Annotated Constitition (անգլ.)
  2. «U.S. Stands Alone in its Embrace of Religion»։ Pew Global Attitudes Project։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2009-10-31  (անգլ.)
  3. United States — People — Religions (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 Мартышин О. В. Государство и религия в постсоветской России (статья вторая) // Государство и право. — 2015. — № 8. — С. 13.
  5. «Е.В. Галкина.АМЕРИКАНСКИЙ ПРОТЕСТАНТИЗМ:ТРАДИЦИИ И СОВРЕМЕННОСТЬ»։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-21-ին։ Վերցված է 2013-08-17 
  6. А.А. Опарин. Религии мира и Библия
  7. Протестантизм в Америке
  8. Западное христианство в XVII веке. Английский протестантизм
  9. Religious Affiliation // The Pew Forum on Religion & Public Life, февраль 2008
  10. U.S.Religious Landscape Survey. Religious Affiliation: Diverse and Dynamic. February 2008
  11. U. S. Religious Landscape Survey: Religious Beliefs and Practices, Diverse and Politically Relevant. Washington D. C.: Pew Forum on Religion and Public Life. June 2008 // Pew Research Center
  12. Протестанты в США перестали составлять большинство(չաշխատող հղում)