Մարտին Լյութեր Քինգի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Լյութեր Քինգի օր

ՏեսակԱՄՆ դաշնային տոներ և official birthday?
Ամսաթիվthird Monday in January?
Տոնվում է ԱՄՆ
Հաստատվածնոյեմբերի 2, 1983 և հունվարի 20, 1986
Անվանված էՄարտին Լյութեր Քինգ
Ի հիշատակՄարտին Լյութեր Քինգ

Մարտին Լյութեր Քինգի օր (անգլ.՝ Martin Luther King, Jr. Day), տոն ԱՄՆ-ում, պետականորեն սահմանված է որպես ոչ աշխատանքային օր։ Տոնը նվիրված է Նոբելյան մրցանակի դափնեկիր, աֆրոամերիկացիների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգին։ Տոնը նշվում է ամեն տարի՝ հունվարի երրորդ երկուշաբթի օրը, զուգադիպում է Քինգի ծննդյան օրվան՝ հունվարի 15-ին։

Երկար ժամանակ մի շարք նահանգներ չեն ընդունել Մարտին Լյութեր Քինգի օրը որպես ազգային տոն և այն միավորել են այլ միջոցառումների հետ և Մարտին Լյութեր Քինգի անունը չէր նշվում։ Միացյալ Նահանգների ողջ տարածքում տոնը վերջնականապես ընդունվել է 2000 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Լյութեր Քինգը սպանվել է 1968 թվականի ապրիլի 4-ին և 4 օր անց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ժողովրդավար Ջոն Կոներսը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում էր Քինգի ծննդյան օրը դարձնել ազգային տոն։ Օրինագիծը մի քանի տարի քննության չի առնվել[1]։ Այդ ամբողջ ընթացքում տեղի են ունեցել արհեստակցական միությունների ակցիաներ՝ ի պաշտպանություն օրինագծի։ 1971 թվականին ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվել է հանրագիր, որը ստորագրել են 3 000 000 մարդ, սակայն Կոնգրեսը չի վերանայել օրինագիծը[2]։ 1970-ական թվականներին Կոնգրես են ներկայացվել մի քանի տասնյակ օրենքի նախագծեր, որոնցից շատերի հեղինակը եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Կոներսը։ Առաջին անգամ Մարտին Լյութեր Քինգի օրինագիծը քվեարկության է դրվել 1979 թվականին։ Հավատարիմ մնալով իր նախընտրական խոստումին՝ օրինագիծը սատարել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը։ Արդյունքում՝ նախագիծը մերժվել է, պակասել է 5 ձայն[2]։ Ընդդիմադիրները նախագիծը քննադատում էին մեծ ծախսերի, ինչպես նաև պետական պաշտոն չզբաղեցրած քաղաքացու պատվին ազգային տոն ունենալու նախադեպի համար[2]։

1980 թվականին սոուլ ժանրի հայտնի սևամորթ երգիչ, աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության շարժման հայտնի անդամ Սթիվի Ուանդերը գրել է «Happy Birthday» երգը, որը նվիրված էր այդ տոնին[3]։ 1982 թվականին Քինգի այրի Կորետա Սքոթ Քինգի կողմից հիմնադրված կենտրոնը «Կոկա-Կոլա», «Miller Brewing» և այլ ընկերությունների կողմից խոշոր նվիրատվություն է ստացել[1]։ 1983 թվականին օրինագիծը հաջողությամբ անցել է Կոնգրեսի երկու պալատները և 1983 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրվել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Առաջին անգամ Մարտին Լյութեր Քինգի օրը նշվել է 1986 թվականի հունվարի 20-ին։

Այլ անվանումներ նահանգներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ նահանգներում տոնն այլ անունով է գոյություն ունեցել։ Յուտայում մինչև 2000 թվականը տոնն անվանվել է Մարդու իրավունքների օր (անգլ.՝ Human Rights Day), մինչև նահանգի օրենսդիր մարմինը ընդունել է օրենք՝ տոնը համընդհանուր անվանումով անվանելու համար[4]։ Վիրջինիա նահանգում տոնն անվանել են բանակի գեներալ Լի Ջեքսոն Քինգի օր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 William P. Jones (11 января 2006). «Working-Class Hero». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 20 октября 2008-ին.
  2. 2,0 2,1 2,2 Don Wolfensberger (14 января 2008). «The Martin Luther King, Jr. Holiday: The Long Struggle in Congress» (PDF). Woodrow Wilson International Center for Scholars. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 20 октября 2008-ին.
  3. Who authorized Martin Luther King Day?
  4. «Закон штата Юта S.B. 121» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Լյութեր Քինգի օր» հոդվածին։