Մերլին (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերլին
Merlin
Изображение логотипа
Հեռուստասերիալի պատկերանիշ
Ժանրհումորային դրամա, ֆենթզի հեռուստասերիալ, հեռուստադրամա և արկածային
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմքպատմվածքներ Արթուր թագավորի մասին
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Քոլին Մորգան, Բրեդլի Ջեյմս, Angel Coulby?, Քեթի ՄաքԳրաթ, Ուիլսոն Ռիչարդ, Նաթանիել Փարքեր, Էնթոնի Հեդ, Ջոն Հըրթ, Սանտիագո Կաբրերա, Էյսա Բաթերֆիլդ, Alexander Vlahos?, Հոլիդեյ Գրեյնջեր, Միշել Ռայան, Ալեքսանդր Սիդիգ, Մայքլ Քրոնին, Rupert Young?, Էմիլիա Ֆոքս, Լորա Դոնելլի, Սառա Փերիշ, Eoin Macken?, Ադետոմիվա Էդուն, Թոմ Հոփեր, Ուորվիք Դևիս, ՄԻրանդա Ռեյսոն, Gary Oliver?, Alice Patten?, Ջոն Լինչ, Գարի Լյուիս, Լինդսի Դունկան, Ջանեթ Մոնտգոմերի, Ադամ Գոդլի, Ջեմմա Ջոնս, Բեն Դենիելս, Մայքլ Ջեն, Terence Maynard? և Barry Aird?
Պատմվածքի վայրՈւելս
Նկարահանման վայրՈւելս
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ65
Էկրաններին էսեպտեմբերի 20, 2008[1]-ից դեկտեմբերի 24, 2012
ՀեռուստաալիքBBC One
ԸնկերությունFremantle
ԴիստրիբյուտորFremantle, Նեթֆլիքս և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Մերլին (անգլ.՝ Merlin), բրիտանական ֆենտեզի ժանրի սերիալ, մշակված Ջուլիան Ջոնսի, Ջեյք Միչիի, Ջուլիան Մյորֆիի և Ջոննի Կապսի կողմից։

Ծրագիրը ստեղծվել է BBC հեռուստաալիքում և էկրաններին է դուրս եկել 2008 թվականի սեպտեմբերի 20-ին[2]։ Սերիալը մշակվել է Արթուր արքա լեգենդի հիման վրա և պատմում է առասպելական հրաշագործ Մերլինի և Արթուրի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Գլխավոր հերոսների կերպարները, ինչպես նաև սերիալի իրադարձությունները զգալիորեն տարբերվում են լեգենդի ավանդական տարբերակից։ Առաջին եթերաշրջանի հաջող մեկնարկից հետո սերիալը սկսվեց հեռարձակվել ամերիկական NBC հեռուստաալիքով։ 2010 թվականի ապրիլի 2-ին ԱՄՆ-ում և Կանադայում սկսվեց հեռարձակվել երկրորդ եթերաշրջանը։ Երրորդ, չորրորդ և հիգերորդ եթերաշրջանների պրեմիերան համապատասխանաբար տեղի ունեցավ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին, 2011 թվականի հոկտեմբերի 1-ին և 2012 թվականի հոկտեմբերի 6-ին։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին հայտարարվեց, որ հինգերորդ եթերաշրջանը կլինի վերջին։

Սերիալի ամփոփ նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից աջ՝ Գվինևր, Գայուս, Մորգանա, Մեռլին, Արթուր, Ուտեր և Մեծ վիշապը ետնաֆոնին

Մերլինը երիտասարդ կախարդ է, ում մայրը իրեն ուղարկեց Կամելոտի պալատական բժիշկ Գայուսի մոտ։ Ժամանելով թագավորական մայրաքաղաք, Մեռլինը հայտնաբերում է, որ թագավոր Ուտեր Պենտրագոնը արգելել է մոգությունը և դրա կիրառումը պատժվում է մահապատժով։ Երիտասարդ մոգը ծանոթանում է Մեծ վիշապ՝ Քիլգարրայի հետ, ով շղթայված էր պալատի ստորգետնյա բանտում, և նա Մերլինին պատմում է Արթուրին պաշտպանելու իր առաքելության մասին։ Եթե առաջին եթերաշրջանը կենտրոնացված է Մերլինի կերպարի զարգացման, իր և Արթուրի ընկերության վրա, ապա երկրորդը պատմում է մյուս կերպարների բնավորության մասին։ Որոշ կենտրոնական թեմաներ զարգանում են սյուժետի զարգացման սահմաններում։ Այստեղ է նկարագրվում Արթուրի և Գվենի միջև ծագած սիրավեպ և Մորգանայի գաղտնի պայքարը Ուտերի դեմ։ Երրորդ և չորրորդ եթերաշրջաններում շեշտադրումը դրվում է Մորգանայի պայքարը Կամելոտի գահի համար։

Սերիալում հայտնվում են ուրիշ լեգենդար հերոսներ Արթուր արքայի լեգենդից։ Լանսելոտը երազում էր ասպետ դառնալ, ինչը անհնար է իր ոչ ազնվական ծագման պատճառով (ամեն դեպքում այն անհնար էր միայն այն ժամանակ, երբ ղեկավարում է ՈւտերըՄորդրեդը առաջին անգամ հայտնվում է որպես տղա-դրուիդ։ Արդյունքում արդեն հասունացած Մորդրեդը կդառնա Կլոր սեղանի ասպետներից մեկը, սակայն Արթուրի վրա բարկացած լինելով՝ Կարայի մահապատժի դավաճանության համար, անցնում է Մորգանայի կողմը (լեգենդի համաձայն Մորդրեդը Մորգաուզայի և Արթուրի որդին է)։ Ըստ վիշապ Քիլգարրայի կանխագուշակման` հենց Մեծ վիշապ Մորդրեդը, կդառնա Արթուրի մահվան պատճառը (լեգենդի համաձայն նրանք սպանում են միմյանց Կամելոտի պայքարի ժամանակ)։ Մորդրեդը, երբեմն էլ Մեծ վիշապը, Մերլինին դիմում է դրուիդական Էմրիս անունով։ Արթուրի սուրը սովորական սուր է, որ Մեծ վիշապը Մերլինի ծառայության դիմաց թրծել էր իր շնչառությամբ։ Ավելի ուշ, Մերլինը այն թաքցնում է Ավալոն լճում (լեգենդի համաձայն այդ սուրը Արթուրին տալիս է Լճի Տիրուհին)։ Իսկ երրորդ եթերաշրջանի վերջում նա, այն խրում է քարի մեջ (ըստ լեգենդի, քարի սուրը բոլորովի էլ Էկսկալիբուր չէ)։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերլինը մոմե աշխատանք կատարելիս, Ուորիսքի ամրոցում
Սերիալի գլխավոր հերոսը։ Երիտասարդ, զարմանալի տաղանդավոր մոգ, ով փորձում է բոլորից գաղտնի պահել իր ուժը և ով հետագայում դառնում է աշխարհի մեծագույն կախարդը։ Նրան պատվիրվել էր պաշտպանել և հսկել Արթուրին։ Նա Արթուրի ծառան է, և չնայած որոշակի թշնամության և արքայազնի հպարտությանը, Մերլինը մասամբ կարեկցում է, բայց միշտ չէ, որ արդար է մարդկանց ծառայելու մասին իր դատողություններում։ Նա համառ է, չի լսում խորհուրդներ և սիրում է գործել իրավիճակի սեփական և բավական եսասիրական հասկացողությամբ։ Բայց վերջում նա և Արթուրը դառնում են լավ ընկերներներ։ Նա գիտի, որ արքայազն Արթուրը կդառնա մեծագույն արքա։ Վերջինս շատ է ազդում իր նկատմամբ վերաբերմունքի վրա, չնայած այն հանգամանքին, որ արքայազնը չգիտի, որ իր կողքին մեծագույն կախարդ է (Մերլինը նրան հենց այդպես է դուր գալիս՝ ըստ Բրեդլի Ջեյմսի
  • Բրեդլի Ջեյմս՝ Արթուր, հետո լեգենդար Արթուր արքա։ Կամելոտի արքա Ուտեր Պենտագոնի որդին, Մորգանայի կիսարյուն եղբայրը, երբեմն համառ և մի փոքր ինքնահավան տղա է, բայց միևնույն ժամանակ մնում է խիզախ և բարեսիրտ որդի, հավատարիմ ընկեր, Կամելոտի ապագա տիրակալը։ Նա հոգ է տանում իր ժողովրդի մասին և մտածում է նրանց մասին ավելի շատ, քան իր։ Չնայած Արթուրը «ծննդյան օրվանից սովորել է մարտական արվեստ» և հրաշալի տիրապետում էսրին, սակայն Մեռլինը պետք է պաշտպանի նրան (ներառյալ գաղտնի կիրառելով կախարդություն)՝ իր առաքելությունը կատարելու համար։ Արթուրը դառնում է Մերլինի ընկերը, չնայած, որ նրա պարոնն է։ Նրանք շատ անգամներ փրկել են միմյանց կյանքը, թեև Արթուրը երբեմն չիմանալով Մերլինի մասնակցությունը իր ճակատագրի մեջ։ Արթուրը առաջին հերթին կիսում է իր հոր նախազգուշացումը կախարդության դեմ, բայց ակնհայտ է, որ նա ավելի հանդուրժող և արդար է, քան Ուտերը։ Նա հաճախ օգնում է աքսորյալներին (օրինակ, Մորդրեդին)։
  • Քեթի Մակգրատ՝ Մորգան։ Թագավոր Ուտերի խնամակալը և նրա անօրինական դուստրը (ինչը հայտնի է դառնում երրորդ եթերաշրջանում), արքայազն Արթուրի կիսարյուն քույրը։ Մորգանը Գվենի լավագույն ընկերուհին է և Մերլինի լավ ընկերը (մինչև երկրորդ եթերաշրջանի ավարտը)։ Նա մարգար է, բայց դա թաքցնում է։ Թեև նա չի հասկանում, թե ինչ կարողություններ ունի, նա ինչպես Մերլինը ծնված մոգ են (չնայած Մերլինը ավելի հզոր է)։ Միևնույն ժամանակ Գայուսը Մեռլինի համար հանդես է գալիս որպես ուսուցիչ, և Մորգանին հավատացնում է, որ ինքը ոչ մի շնորհ չունի։ Լավ նպատակով և աղջկան պաշտպանելու ցանկությամբ, Գայուսը տալիս է քնելու համար խառնուրդ, որը կարող է դադարեցնել մարգաեական երազանքները։ Նա անընդհատ ստում է, ինչը նրան ստիպում է զգալ իրեն անհասկանալի և անհանգիստ։ Նա խիզախ և պարզ մարդ է, ով հոգ է տանում ուրիշների մասին և վճռական կերպով հակառակվում է Ուտերին՝ մոգության օգտագործման համար։ Հասկանալով, որ նա չի կարող համոզել Ուտերին չհետապնդել կախարդության մեջ մեղադրվող մարդկանց և իր կյանքի հանդեպ ունեցած վախը, այն դեպքում եթե Ուտերը իմանա իր ունակություների մասին, փորձում է նրան միացնել Մորգաուզայի՝ ուժեղ և չար կախարդի հետ, այսպիսով նա հայտնվում է ոչ միայն Ուտերի, այլ Մերլինի և Արթուրի դեմ։ Մորգանը և Մորգաուզան երկվորյակ քույրեր են։ Երրորդ եթերաշրջանում նա վերջնականորեն անցնում է չարի կողմը։
  • Էնթոնի Հենդ՝ Ուտոր Պենտրագոն։ Արթուրի և Մորգանի հայրը, Կամելոտի արքան։ Ուտերը անխիղճ և դաժան ղեկավար է, ոմանք նրանք անվանում են բռնակալ, բայց նրա գործողությունները ուղղված են Կամելոտի, Արթուրի և Մորգանի պաշտպանությանը։ Սակայն նա ատելությունից կուրացած էր մոգության բոլոր ձևերի հանդեպ։ Կնոջ՝ թագուհի Իգրեյնի, մահից հետո սկսած, որի մեղավորը համարում էր մոգական համայնքին, քանի որ կնոջ հղիությունը հնարավոր դարձավ միայն Նիմուե մոգությամբ (սակայն Նիմուեն չզուշացրեց Ուտերին, որ հղության և երջանանիկ որդու՝ Արթուրի, ծննդյան համար Իգրեյնը կվճարի իր կյանքով) ։ Ուտերը պայքար սկսեց ցանկացած մոգություն օգտագործողի մարդու դեմ, նրանց հասցնելով ոչնչացման։ Նա սպանում էր այն երեխաներին, ովքեր ծնվել էին կախարդության շնորհիվ, մահապատժի էր ենթարկում ցանկացած մարդու ով կասկածվում է մոգություն օգտագործելու համար (օրինակ նա մահապատժի է ենթարկել գրեթե բոլոր վիշապի տիրակալներին), այդպիսիով Մերլինը և Մորգանը պետք է շատ զգույշ լինեին։ Երրորդ եթերաշրջանի մի սերիայում Ուտերը Գայուսին պատմում է, որ Մորգանան նրա կենսաբանական աղջիկն է , ով ծնվել է նրա մոր հետ ունեցած կարճ սիրավեպից հետո վերջի կնոջ բացակայության ժամանակ։ Մահանում է 4֊րդ եթերաշրջանի 3֊րդ սերիայում։
  • Ռիչարդ Ուիլսոն՝ Գայուս։ Կամելոտի պալատական բժիշկը, Մերլինի ուսացիչը և խնամակալը ։ Գյուսը մի ժամանակ կիրառել էր մոգական արվեստ, բայց թագավորական արգելքից հետո միաժամանակ դարձավ գիտնական և ալքիմիկոս ։ Նա ունի աղքատ հումորի զգացում, և Մերլինին ընդունում է որպես իր որդի, որը երբեք չի ունեցել, բայց իրականում նա Մերլինի քեռին է (նրա մոր եղբայրը)։
  • Ջոն Հերթ ՝ Մեծ վիշապ Կիլգարրայի ձայնը։ Մերլինը հաճախակի է խորհուրդ հարցնում վիշապից, հատկապես, երբ նա գտնվում է դժվար իրավիճակում։ Կիլգարրան կանխատեսում է երիտասարդ մոգի ապագան։ Վիշապը գիտի շատ մարդկանց կախարդական ունակությունների մասին, այդ թվում Մերլինի և Մորգանայի։ Նա Մերլինին տալիս է իր գիտելիքները, կատարում նրա խնդրանքները և խորհուրդ չի տալիս Մորգանային պատմել իր ունակությունների մասին։ Երկրորդ եթերաշրջանի վերջում հայտնի է դառնում նրա անունը՝ Կիլգարրա։ Մերլինը դառնում է վերջին դրակոնի տիրակալը։ Արդյունքում Կիլգարրան պետք է հնազանդվի Մերլինին և կատարի նրա հրամանները, նույնիսկ եթե նա դրա հետ համաձայն չէ։
  • Էնջել Կոլբի ՝ Գվինեվր (Գվեն)։ Լեդի Մորգանայի համեստ սպասուհին, ժամանակին իր լավագույն ընկերը։ Նա ունի բաց, ընկերասեր և ներողամիտ բնույթ։ Սկզբում թվում էր թե նա սիրահարված է Մեռլինին։ Ավելի ուշ հայտնվում է Լանսելոտը։ Երկրորդ եթերաշրջանի վերջում ակնհայտ է դառնում, որ Արթուրը նրա «իրական» սերն է (սակայն հերուստադիտողները չեն հավատում դրան)։ Գվենի հայր՝ Թոմը, ով դարբին էր, Ուտերի կողմից մեղադրվել է մոգության մեջ և մահապատժի է ենթարկվել, նրան նույնիսկ չի օգնել Մորգանայի միջամտությունը։ Գվենը շատ բան է սովորել իր հորից այդ թվում՝ դարբնագործություն (երրորդ եթերաշրջանում կարողացավ բանալի ձուլել սըր Լեոնի բանտախցի համար)։ Բացի այդ, Գվենը ունի ավագ եղբայր ՝ Էլիանը, ով ընտանիքից առանձին էր ապրում (ավելի ուշ Էլիանը դառնում է Արթուրի ժամանակաշրջանի Կլոր սեղանի ասպտներից մեկը)։

Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանտիագո Կաբրերա ՝ Լանսելոտ։

Խիզախ ասպետ, ով ծնողների մահից հետո միշտ երազել է դառնալ Կամելոտի ասպետ, բայց նրան չեն ընդունել ոչ ազնիվ ծագման պատճառով, չնայած Մերլինի ջանքերին։ Միշտ հայտնվում է ճիշտ ժամանակին։ Սիրահարված է Գվինեվրային։

  • Էմիլիյա Ֆոքս ՝ Մորգաուզա։ Չար կախարդ, ով փորձում է ոչնչացնել Կամելոտը, Արթուրին և Ուտերին։ Մորգանայի երկվորյակ քույրը։
  • Օուեն Մակկեն ՝ Սերա Գավեյնա։ Կամելոտի խիզախ ասպետը, ով մի անգամ չէ, որ ցուցադրել է իր խիզախությունը մարտի ժամանակ։ Աքսորվել է թագավորությունից։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը մտածվել է Ջուլիան Մյորֆիի և Ջոննի Կապսի կողմից, ովքեր արդեն աշխատել են Hex հեռուստատեսային շարքի վրա։ BBC֊ն հետաքրքրված էր «Մերլին» լեգենդի վրա հիմնված հեռուստահաղորդումների հեռարձակումով , իսկ պրոդյուսեր Քրիս Չիբնելլը կիրակի օրը երեկոյան հեռուստաընկերությունում տեղ էր ամրագրել։ BBC հերուստաալիքի գիտական գեղարվեստական բաժնի ղեկավար Ջեյմս Թրենտերը ցանկանում էր հեռուստատեսային շոու թողարկել, որը էկրանների մոտ կմիավորել «երեք սերնդի հանդիսատեսի։ Շուո, որը կարող եք դիտել ձեր ծնողների և երեխաների հետ»[3]։ Սերիալի գաղափարը ոգեշնչեց ամերիկական «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստատեսային շոուն, որ պատմում է նրա պատանեկության և այն մասին, թե ինչպես է դարձել սուպերհերոս։ Ջուլիան Մյորիի և Ջոննի Կապեսի խոսքերով, «Մերլին»֊ը պետք է ցույց տար ՝

«Կամելոտը մինչ իր ոսկե դարը... Ճիշտ այնպես, ինչպես «Սմոլվիլ»֊ը մենք չցանակացանք արդարացնել սպասելիքները, մենք ուզում էինք մի նոր բան ստեղծել։ Կամելոտ՝ երկիր, որտեղ մոգությունը արգելված էր։ (ա) Մեռլին՝ մի երիտասարդ, ով ծառայում է Արթուրին և պետք է թաքցներ իր կարողությունները։»[4]

Սերիալը հեռարձակվել է Մեծ Բրիտանիայում 2008 թվականի մարտին։ Նկարահանումները մասամբ անցկացվել է Ուելսում և Ֆրանսիայում։ BBC֊ին 2008 թվականի դեկտեմբերի 13֊ին հայտարարեց, որ պատրաստվում են նկարահանել «Մերլին»֊ի երկրորդ եթերաշրջանը ։ Աշխատանքները սկսվեցին գարնանը և ավարտվեցին 2009 թվականի աշնանը[5]։ 2010 թվականի մարտին մեկնարկվեց երրորդ եթերաշրջանի նկարահանումները, որոնք տեղի ունեցան Քարդիֆում, իսկ 2010 թվականի ապրիլի 8֊ից Ֆրանսիայի Շատո դե Պիերրեֆոնտում։ Չորրորդ եթերաշրջանի հեռարձակման մեկնարկը հայտարարվեց 2011 թվականի հոկտեմբերի 25֊ին, 2011 թվականի հունիսին սերիալի ստեղծողները հայտարարեցին հինգերորդ եթերաշրջանի նկարահանումների մտադրության մասին։ Փաստացի հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի ցուցադրությունը սկսվեց 2011 թվականի հոկտեմբերի 1֊ից։

Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ապրիլին ցուցադրության իրավունքը գնեց ամերիկական NBS հեռուստաալիքը։ Ցուցադրությունը սկսվեց 2009 թվականի հունիսի 21֊ին։ «Մեռլին»֊ը դարձավ առաջին բրիտանական հեռուստասերիալը, որը ցուցադրվել է ամերիկական հերուստատեսությունում, ավելի քան երեսուն տարվա ընդմիջումից։ Առաջին եթերաշրջանի ավարտից հետո հեռարձակման իրավունքները վերավաճառվել են NBC-ին պատկանող SyFy մալուխային ալիքին։ Բացի Ռուսաստանից և Ամերիկայից, սերիալը հեռարձակվել է Բելառուսում, Ուկրաինայում,Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հարավային Աֆրիկայում, Հունաստանում, Թուրքիայում, Ճապոնիայում և Վիետնամում։ Նաև ստեղծվել և թողարկվել է «Մեռլին։ Առեղծվածներ և մոգություններ» վավերագրական շարք , որը պատմում է «Մեռլինի» ստեղծման պատմությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. «Мерлин» стал пятым по популярности из всех фантастических и фэнтази-сериалов, выпущенных BBC в 2008. До него были: Доктор Кто, Робин Гуд
  3. На поиски волшебства вместе с «Мерлином»
  4. «Мерлин» - теленовинка Би-би-си
  5. «Мерлин» на канале Би-би-си

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]