Բնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բնագիր, տեքստ [լատ․ textus — հյուսվածք, կապ (բառերի)], երկի հեղինակի ստեղծած անմիջական օրինակը։ Բնագրի ոչնչանալու, անհայտանալու դեպքում գեղարվեստական երկի հետագա հրատարակություններում հիմք է ընդունվում տվյալ երկի առաջին կամ հեղինակային դիտողություններով ու լրացումներով որևէ հրատարակությունը։ Գրական բնագրերի գիտական հրատարակության խնդրով զբաղվում է գրականագիտության ճյուղերից մեկը՝ տեքստաբանությունը (բնագրագիտությունը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png