Ասբյորնսեն ծնվել է 1812 թվականին Քրիստիանիայում (այժմ ՝ Օսլոյում), արհեստավորի ընտանիքում։ Լինելով ուսանող, նա հանդիպել է Իյորգեն Մուի հետ, որի հետ միասին ճամփորդելով Նորվեգիայում, սկսել է հավաքել ժողովրդական ավանդազրույցներ։ Նրանց աշխատանքի արդյունքը դարձավ 1841 թվականին հրատարակված «Նորվեգական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (նորվ.՝ Norske Folkeeventyr)։ Մի քանի տարի Ասբյորնսենը ինքնուրույն թողարկել է իր երկրորդ ժողովածուն՝ «Նորվեգական կախարդական հեքիաթները և ժողովրդական ավանդազրույցները» (նորվ.՝ Norske huldreeventyr og folkesagn, 1845—1847)[6]։ Հավաքված հեքիաթները նա փորձեց փոխանցել բնօրինակին ավելի մոտ, չավելացնելով լրացուցիչ ոչինչ, դրանով իսկ պահելով նրանց գեղեցկությունն ու ինքնությունը։ Հեղինակ է այնպիսի հեքիաթների, ինչպիսիք են՝ «Թագավորական նապաստակները», «Ուտ Ռյոստի ագռավները», «Բերտա Տուպենհաուկի պատմվածքները»։ 1856-1876 թվականներին նա աշխատել է որպես անտառագետ, նաև հրատարակել է բազմաթիվ գիտական աշխատանքներ։ Վախճանվել է 1885 թվականին Քրիստիանիայում։