Պիքսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիքսի

Պիքսի (անգլ.՝ Pixie), անգլիական դիցաբանության ոչ մեծ արարածներ, համարվում են էլֆերի և փերիների տարատեսակ։

Դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներում հիշատակվող հիմնական ընդհանուր գիծը համարվում է պիքսիների պահվածքը՝ անմեղ չարաճճիություներից մինչը մահացու արարքներ։ Նրանց սիրած զբաղմունքն է՝ ճամփորդներին շեղել ճանապարհից։ Բացի այդ պիքսիները գողանում են ձիեր, մասնավորապես քուռակներ։

Պիքսիներից ազատվելու ամենահուսալի ձևն է՝ բաճկոնը շրջոնք դարձնել կամ ցույց տալ երկաթե խաչ։ Թեև պիքսիները բավականին ընկերասեր են։ Նրանք խնամում են լքված գերեզմանները, այնտեղ ծաղիկներ են թողնում, օգնում են տան աշխատանքներին, անելով նույն աշխատանքը ինչը և բրաունիները։ Ճիշտ է աշխատանքը նրանց արագ հոգնեցնում է և նրանք թողնում են այն առաջին իսկ հնարավորության դեպքում։

Ըստ որոշ աղբյուրների, պիքսիները մինչև մկրտություն մահացաց երեխաների ոգիներ են, իսկ ըստ այլ վարկածի դա դժոխք կամ դրախտ չընկած դրուիդների կամ կռապաշտների ոգիներ են։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարի Փոթերի կախարդական աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարի Փոթերի կախարդական աշխարհում պիքսիները էլեկտրիկ գույնի արարածներ են[1]։ Նրանք կենդանածին[1] են և կարողանում են թռչել։ « Ֆանտաստիկ արարածները և նրանց բնակության վայրը» գրքում նշված է, որ նրանք չունեն թևեր, սակայն խաղի մեջ և ֆիլմերում պիքսիները պատկերվում են մեջքի ետևում փոքրիկ թևերով։ Կարող են հասնել ութ մատնաչափի և հայտնի են իրենց չարաճճիություններով, նրանք կարող են, օրինակ բռնել մարդկանց և կախել նրանց մի որևէ բարձր տեղ։ Պիքսիները շատ արագ են թոթովում, այնպես որ կարող են հասկանալ միայն իրենք։

Մոգության նախարարության դասակարգումը՝ XXX, թեև « Ֆանտաստիկ արարածները և նրանց բնակության վայրը» գրքում կա հավելում՝ « Եվ ХХХХХХХ եթե ձեր ազգանունը Լոքհարթ է»։ Այն կապված հետևյալ միջադեպի հետ՝ միակ հանդիպումը նրա հետ տեղի է ունենում « Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գրքում ( ֆիլմում), որտեղ պրոֆեսոր Գիլդերոյ Լոքհարթը դասի ժամանակ չի կարողանում նրանց իրեն ենթարկել և նրանք ավերում են ամեն բան չնայած նրա դիմադրությանը։

Nå, hur är det med aptiten fortsatte trollmor.jpg

«Արտեմիս Ֆաուլի» մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոն Կոլֆերը, Արտեմիս Ֆաուլի մասին գրքերի հեղինակը, պիքսիներին նկարագրում է իբրև անչափ գեղեցիկ արարածների, որոնք նման են մարդկանց։

Տարբերակիչ արտաքին հատկանիշներն են[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասակը՝ մոտ մեկ մետր և սրածայր ականջները։ Եթե ուշադրություն չդարձնենք հասակին և ականջներին, ապա պիքսիները շատ նման են մարդկանց։

Բնորոշ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառիկ խելացի էակներ են, բարոյազուրկ, հնարամիտ, ինքնասեր և ագահ են։

Նախասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փող և իշխանություն։ Շոկոլադ։

«Ստվերաշատ անտառի» մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթ Հեյգի «Ստվերաշատ անտառ» գրքում տարբերիչ գիծ է հանդիսանում ստելու անընդունակությունը։ Նույնիսկ իր հյուրին ապուրով թունավորելու ցանկության դեպքում, պիքսին չի կարող ստել, եթե նրան հարցնեն՝այս ապուրը թունավորվա՞ծ է։ Նա ամբողջովին կկծոտի իր ձեռքը, բայց մեկ է կասի ճշմարտությունը։ Արտաքուստ պիքսին պստլիկ, անմեղ դեմքով և սրածայր ականջներով արարած է, որը թվում է անմեղ և մաքուր, ինչպես ձյան փաթիլը։ Նա ունի ամենաբարի աչքերը և ժպիտը։ Իրականում «Ստվերաշատ անտառ» գրքում պիքսին նույնպես բարի է, իսկ ճամփորդներին թունավորում է, քանի որ նրանից, ինչպես և Ստվերաշատ անտառի մնացած բնակիչներից վերցրել են ստվերը, այդ իսկ պատճառով նա, ինչպես և մնացածը չարացել է։

«Հարթ աշխարհի» մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերրի Պրատչետտայի «Հարթ աշխարհ» գրքերի ժողովածուում, պիքսիները փերիների տարատեսակ են։ Երբեմն նրանք համարվում են թզուկների տարատեսակ, քանի որ նման են նրանց։

Winx Club-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Winx Club մուլտֆիլմում պիքսիները բարի արարածներ են, որոնք մոգական կապով կապված են փերիների հետ։ Նրանք ապրում են փոքրիկ քաղաք Պիքսիվիլլայում։ Մուլտֆիլմում հայտնի պիքսիներն են ՝ Լոքեթը՝ կայանների, Չատտան՝ լսողության, Ամորեն՝ սիրո, Տյունը՝ գեղեցիկ վարվելակերպի, Պիֆֆը՝ քաղցր երազների, Գլիմը՝ լուսամփոփների, Լիվին՝ արագության ( փոստի), Զինգը՝ միջատների ( կարող է կերպարանափոխվել) և Կարամելկան՝ ուժի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 « Ֆանտաստիկ արարածները և նրանց բնակության վայրը»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիքսի Դիցաբանական հանրագիտարան։
  • Պիքսի Նկարագրությունը և տեսակները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]