Jump to content

Դրվագ (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միջադեպից)

Դրվագ (էպիզոդ) (հուն.` έπεσόδιος - առանձին դեպք, միջադեպ, դիպված, երևումն, ներդրվածք), թատերագրության, ներկայացման, վեպի, կինոնկարի մեջ` գեղարվեստական ամբողջ հյուսվածքի առավել կամ պակաս չափով ավարտված, համեմատաբար ինքնուրույն բաղկացուցիչ մասը։ Հանդիսանում է գեղարվեստական երկի մեջ պատկերված համեմատաբար ավարտուն որևէ իրադարձություն։ Լինելով սյուժեի օղակներից մեկը՝ կապվում է երկի մյուս բաղադրամասերի հետ, ստեղծում գեղարվեստական միաձույլ ամբողջություն (Թագուհուն փրկելու պատմությունը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում)։

Դրվագը կապված է ստեղծագործության հիմնական թեմայի հետ, սակայն ավարտված է ինքն իր մեջ և կարող է առանձնացվել որպես ինքնուրույն պատմվածք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 568