Դին-Դին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Դին
Հեղինակներ՝ Ջ. Բարրի
Այլ անուն(ներ) Tinker Bell

Դին Դին (անգլ.՝ Tinker Bell, Tink), փերի Ջ. Բարրիի «Պիեռ Պեն» հեքիաթից։ Դին Դինը համարվում է ամենահայտնի հեքիաթային փերիներից մեկը։ Դին Դինի հասակը 13 սմ է։

Դին Դին փերիի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին Դինը այն փերիների հեղինակն է, ովքեր սիրում են նորոգել տարբեր իրեր, և դրանից էլ բխում է իր անունը՝ Tinker Bell։ Դին Դինի բնավորությունը երբեմն այսպիսին էր՝ հիշաչար, բայց Պիտեր Պենի համար նա առաջին ընկերուհին էր և օգնականը։ Ինչպես բոլոր փերիները, Դինը նույնպես կարող էր մահանալ այն ժամանակ, երբ բոլորը դադարեն հավատալ փերիների գոյությանը։

Դին Դինի դերը էկրանավորել են՝ Վիրջինյա Բրաուն Ֆեյրը (Գերբերա Բրենոնայի ֆիլմ, «Պիտեր Պեն», 1924), Եկատերինա Չերչենկո (խորհրդային ֆիլմ «Պիտեր Պեն», 1987), Ջուլիա Ռոբերտս (Ստիվեն Սպիլբերգի «Կապիտան Կրյուկ» ֆիլմը, 1991) և Լյուդիվան Սանյե («Պիտեր Պեն» ֆիլմ, 2003), Ռուզ ՄակԻվեր («Մի անգամ հեքիաթում», 2013

1953 թվականին հեռարձակվել է Ուոլթ Դիսնեյի «Պիտեր Պեն» մուլտֆիլմը։ Շատերը համոզված են, որ Դիսնեյը Դին Դինին կերպարանավորել է Մերիլին Մոնրոյի նմանությամբ։ Սակայն մի անգամ Դիսնեյը խոստովանել է, որ Դին Դինի նախատիպը Մարգարեթ Քերրին էր, քանի որ այն ժամանակ երբ ստեղծվում էր «Պիտեր Պեն» մուլտֆիլմը, Մերիլին Մոնրոյին գրեթե ոչ ոք չէր ճանաչում։

Դին Դինի բրոնզե արձանը գտնվում է Լոնդոնում։ Արձանի հեղինակը Դայերմունդ Բայրուն ՕԿոնորն է, ով այն ստեղծել է Գրեյթ Օրմոնդ Սթրիթ մանկական հիվանդանոցի խնդրանքով։ Դին Դինի արձանիկը կանգնեցվել է ավելի ուշ, քան Պիտեր Պենինը։ Այդ քանդակի չափերն են՝ 24 սմ (թևերի չափսեր) և 18 սմ (բարձրություն)։ Այն Լոնդոնում գտնվող ամենափոքր արձանիկն է։ Մինի արձանիկի բացումը կայացել է 2005 թվականի սեպտեմբերի 29-ին։

Դին Դինը Դիսնեյի մուլտֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիտեր Պեն
  • Պիտեր Պեն 2
  • Փերիները
  • Փերիները։ Կորած գանձը
  • Փերիները։ Կախարդական փրկությունը
  • Փերիները։ Հրեշի առասպելը