Ջեյմս Մեթյու Բարրի
Ջեյմս Մեթյու Բարրի անգլ.՝ James Matthew Barrie | |
|---|---|
| Ծննդյան անուն |
բրիտանական անգլերեն՝ James Matthew Barrie
|
| Ծնվել է | մայիսի 9, 1860[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կիռիմյուր, Kirriemuir, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4] |
| Վախճանվել է | հունիսի 19, 1937[1][5][6][…] (77 տարեկան) |
| Վախճանի վայր | Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Գերեզման | Կիռիմյուր[5] |
| Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ, լրագրող, մանկագիր, լիբրետիստ, սցենարիստ, հեռուստասցենարիստ, կինոսցենարիստ և բանաստեղծ |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Էդինբուրգի համալսարան, Գլազգոյի ակադեմիա, Dumfries Academy? և Forfar Academy? |
| Ուշագրավ աշխատանքներ | Փոքր սպիտակ թռչուն, Փիթրը և Վենդին, Փոքրիկ ծառայող, Սքանչելի Քրայթոն և The Old Lady Shows Her Medal? |
| Աշխատավայր | Սենթ Էնդրյու համալսարան |
| Պարգևներ | |
| Ամուսին | Մերի Էնսել[5] |
Ներշնչվել է
| |
| Կայք | jmbarrie.co.uk |
Ջեյմս Մեթյու Բարրի (անգլ.՝ James Matthew Barrie, մայիսի 9, 1860[1][2][3][…], Կիռիմյուր, Kirriemuir, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4] - հունիսի 19, 1937[1][5][6][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի արձակագիր, դրամատուրգ, լրագրող։ «Փիթր Փեն» հայտնի հեքիաթի հեղինակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Դամֆրիսի ակադեմիայում, ապա՝ Էդինբուրգի համալսարանում, որն ավարտելուց հետո աշխատել է «Նոթինգեմ Ջորնըլ» թերթի խմբագրությունում։ Գրական գործունեությունը սկսել է 1885 թվականին։ 1889 թվականին հրատարակել է վիպակների շարք՝ նվիրված գյուղական կյանքին («Auld Licht Idylls») և «Երբ մարդը մենակ է» (When a Man's Single (1888) վեպը, որը ներկայացնում է լրագրողի կյանքը։ Այնուհետև գրել է մի անհաջող մելոդրամա՝ «Ավելի լավ է մեռնել» (Better Dead, 1888), սիրա-հոգեբանական վեպեր՝ «Փոքրիկ ծառայողը» (The Little Minister, 1891), «Սենտիմենտալ Թոմին» (Sentimental Tommy, 1896), վերջինի շարունակությունը՝«Թոմի և Գրիզել» (Tommy and Grizel, 1900), մոր մասին «Մարգրեթ Օգիլվի» (Margaret Ogilvy, 1896) վեպը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1894 թվականին Բարրին ամուսնանում է երիտասարդ դերասանուհի Մերի Էնսելի հետ, որը խաղացել է նրա պիեսներից մեկում։ Ամուսնալուծվել են 1909 թվականին։ Նրանք երեխաներ չեն ունենում։ Սիլվիա և Արթուր Դեվիսների մահվանից հետո Բարրի դառնում է նրանց հինգ տղաների խնամակալը։ Մահացել է՝ չթողնելով անմիջական ժառանգներ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարրին արժանացել է բազմաթիվ պարգևների. 1913 թվականին արժանացել է բարոնեթի տիտղոսի, 1922 թվականին «Վաստակի համար» շքանշանի։ 1919-1922 թվականներին եղել է Սենտ-Էնդրյուսի համալսարանի ռեկտոր, 1930-1937 թվականներին Էդինբուրգի համալսարանի կանցլեր։ 1928 թվականից եղել է «Գրական ընկերության» նախագահը։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Մարկ Ֆորսթերը նկարահանել է Բարրիի կյանքի մասին «Կախարդական երկիր» ֆիլմը, որտեղ Բարրիի կերպարը մարմնավորում է Ջոնի Դեփը։ Ֆիլմը շատ կողմերով հեռու է իրականությունից։ Այստեղ Բարրին Սիլվիային հանդիպում է այն ժամանակ, երբ նա արդեն այրի է և ունի ոչ թե հինգ, այլ չորս զավակ, իսկ զավակների խնամակալությունը կիսում է մոր հետ։
Փիթր Փեն
[խմբագրել | խմբագրել կոդը]1904 թվականին բեմադրվում է «Փիթր Փենը»։ 201 թվականին հրատարակվել է «Փիթրը և Վենդին» «Զանգակ» հրատարակչության կողմից : Թարգմանությունը անգլերենից՝ Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները՝ Ֆրենսիս Դոնկին Բեդֆորդի, 240 էջ։ Սա Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Ո՞վ է Փիթր Փենը. Բարետես, շնորհալի պատանի՝ հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ։ Մի խոսքով՝ տղաներից լավագույնը։ 2014 թվականին հրատարակվել է նաև «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» աշխատությունը «Զանգակ» հրատարակչության կողմից Արխիվացված 2018-09-12 Wayback Machine: Թարգմանությունը անգլերենից՝ Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները՝ Արթուր Ռեքհեմի, 136 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 3 4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 Internet Movie Database — 1990.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մեթյու Բարրի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 9 ծնունդներ
- 1860 ծնունդներ
- Հունիսի 19 մահեր
- 1937 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Շոտլանդացի գրողներ
- Թոքաբորբից մահացածներ
- Շոտլանդացի արձակագիրներ
- Դրամատուրգներ
- Լրագրողներ այբբենական կարգով
- Մանկագիրներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անգլալեզու դրամատուրգներ
- Բրիտանացի դրամատուրգներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի լրագրողներ
- Բրիտանացի մանկագիրներ