Փիթեր Փեն (ֆիլմ, 1924)
Փիթեր Փեն անգլ.՝ Peter Pan | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, համր կինո, ծովահենային ֆիլմ և վեպի էկրանավորում |
Թեմա | ծովահենություն |
Հիմք | Փիթրը և Վենդին |
Թվական | 1924 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Herbert Brenon? |
Պրոդյուսեր | Ֆրեդ Նիբլո և Herbert Brenon? |
Սցենարի հեղինակ | Willis Goldbeck? և Ջեյմս Մեթյու Բարրի |
Դերակատարներ | Mary Brian?, Էռնեստ Թորրանս, Esther Ralston?, Աննա Մեյ Վոնգ, Բեթի Բրոնսոն, Cyril Chadwick? և Virginia Brown Faire? |
Օպերատոր | Ջեյմս Վոնգ Հոու և Ռոյ Պամերոյ |
Կինոընկերություն | Famous Players-Lasky Corporation? |
Տևողություն | 105 րոպե |
Peter Pan (1924 film) Վիքիպահեստում |
«Փիթեր Փեն» (անգլ.՝ Peter Pan)՝ 1924 թվականի ամերիկական համր սև-սպիտակ ֆիլմ։ Նկարահանում Ջեյմս Բարրի «Փիթեր Պենը և Վենդին» (Peter and Wendy) վիպակի հիման վրա։ 1929-ից մինչև 1995 թվականը ֆիլմը անհասանելի էր դիտելու համար (բոլոր կրկնօրինակները վնասված էին), 2000-ին ֆիլմը վերականգնվեց և ընդգրկվեց ֆիլմերի ազգային գրանցամատյանում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Պենը մի տղա է, ով երբեք չի ծերանում, Վենդիին, Ջոնին և Մայքլ Դարլինգներին տեղափոխում է Նևերլենդ։ Այնտեղ իրենց սպասում էին նոր ընկերներ՝ անհայտ կորած տղաներ և փերի Դին Դինը, և բազում զարմանալի և վտանգավր արկածներ, հատկապես նավապետ Հուկի և նրա ծովահենների հետ պայքարը։
Սակայն Դառլինգը սկում է կարոտել տունը և ընտանիքը և Վենդին առաջարկում է բոլոր անհայտ կորած տղաներին և Փիթերին հետ վերադառնալ իրենց հետ, խոստանալով, որ իրենց անպայման կորդեգրեն։ Տղաները համաձայնվում են, բայց ոչ Փիթերը։ Նա մերժում է հայտարարելով՝ որ չի պատրաստվում մեծանալ։ Վերջինս Վենդիից խոստում է վերցնում, որ նա գարնանը ետ կվերադառնա Նևերլենդ, որպեսզի օգնի իրան ախտահանման հարձում։
Սյուժեի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեն շատ չի տարբերվում 1904 թվականի բնօրինակ պիեսից, նույնիսկ շատ երկխոսություններ բառ առ բառ կրկնվում են։ Ֆիլմի մեջ նաև ավելացրել են Նանա անունոց նյուֆաունդլենդ-դայակի հետ։ Ինչպես բնօրինակ պիեսում այնպես էլ հետագա ֆիլմերում (բացառությամբ 1953-ի դասական մուլտֆիլմի) բացահայտվում են Վենդիի և Փիթերի ձգացմունքները՝ աղջիկը սիրահարվում է տղայի վրա, իսկ նա իր հերթին ընդունում է բացառապես ինչպես «մայր»։ Բայց ֆիլմում բացակայում է մի տեսարան, որը Բարրին ավելացրել է պիեսի բեմադրությունից հետո, որտեղ միքանի տարի հետո Փիթերը վերադառնում է Վենդիի մոտ և նա իր հետ Նևերլենդ է տանում նրա աղջկան։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեթի Բրոնսոն՝ Փիթեր Պեն
- Էռնեստ Տորենս՝ Նավապետ Հուկ
- Մերի Բրայան՝ Վենդի Դարլինգ
- Վիրջինիյա Բրաուն Ֆէյեր՝ Դին Դին
- Ջեկ Մյորֆի՝ Ջոն Դարլինգ
- Ֆիլիպ Դե Լեսի՝ Մայքլ Դարլինգ
- Ջորջ Ալի՝ Նանա, նյուֆաունդլենդ
- Էսթեր Ռելսթոն՝ Միսիս Դարլինգ
- Սիրիլ Չեդուիկ՝ Միստեր Դարլինգ
- Աննա Մեյ Վոնգ՝ Վագռաշուշան
- Լուիս Մորիսոն՝ Ջենթլմեն Սթարքի, ծովահեն
- Էդվարդ Քիփլինգ՝ Սմի, ծովահեն
Անհետ կորած տղաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մորիս Մյորֆի՝ Չարաճճի (Շատախոս)
- Միքի Մեքբեն՝ Պուճուր
- Ջորջ Քրեյն կր.՝ Խուճուճ
- Ուինսթոն և Ուեսթոն Դոտի՝ Զույգեր
- Տերենս Մաքմիլան՝ Զադավակա
Պրեմիերային ցուցադրում տարբեր երկրներում[1]
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ՝ 1924 թվականի դեկտեմբերի 29; 2001 թվականի ապրիլի 8 (Հոլիվուդում գտնվում է վերականգնած տարբերակը)
- Ճապոնիա՝ 1925 թվականի նոյեմբերի 8
- Գերմանիա՝ 1925 թվականի դեկտեմբեր
- Ֆինլանդիա՝ 1925 թվականի դեկտեմբերի 26
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Բարին մասնակցել է դերասանների ընտրության ժամանակ։ Փիթեր Պենի դերը նա վստահել է Բեթի Բրոնսոնին և այդ ժամանակվանից սկսվեց Փիտերի ՝ աղջիկների կերպարներ կերտելու ավանդույթը, որը բավականին երկար ժամանակ է տևում։ Բարին նաև պլանավորում էր ֆիլմը հագեցնել հատուկ էֆեկտներով և թռիչքներով, սակայն այդպիսի նկարահանումները այդ ժամանակ բավականին թանկ էին և այդ պատճառով էլ հերոսները շատ քիչ են թռչում ֆիլմի ընդացքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Փեն (ֆիլմ, 1924)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1924 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր
- Փիթեր Պեն
- Ֆիլմեր ծովահենների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- 1920-ականների ամերիկյան ֆիլմեր