Փիթեր Պեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Պեն
Peter pan 1911 pipes.jpg
Տեսակ Գեղարվեստական անձ և գրական հերոս
Հեղինակ Ջեյմս Բար
Ստեղծագործություն Փիթեր Պենը Կենսինգստոնյան այգիներում
Փիթեր Պեն
Փիթեր Պենը և Վենդին
Ներկայացված է Փիթրը և Վենդին և Peter Pan, or The Boy Who Wouldn't Grow Up
Սեռ արական
Ազգություն անգլիացի
Բնակության վայր Նեվերլենդ
Մականուն Տղա, ով չէր ուզում ծերանալ
Peter Pan Վիքիպահեստում

Փիթեր Պեն (անգլ.՝ Peter Pan), շոտլանդացի գրող Ջեյմս Բարի «Փիթեր Պենը Կենսինգստոնյան այգիներում» (անգլ.՝ Peter Pan in the Kensington Gardens), «Փիթեր Պեն» (անգլ.՝ Peter Pan, պիես, 1904) և «Փիթեր Պենը և Վենդին» (անգլ.՝ Peter Pan and Wendy, 1911) գրքերի հերոս, XX դարի մանկական գրականության հայտնի կերպատներից մեկը։ Տվյալ կերպարի նախատիպը Մայքլ Դևիսն է։

Փիթեր Պենը տղա է, ով չի ուզում ծերանալ։ Նա միշտ մնում է երիտասարդ, նրա մոտ պահպանվում են կաթնատամները։ Նա ծխնելույզով փախել էր տնից և գնացել Կենսինգստոնյան այգիներ, որտեղ և ծանոթացել էր փերիների հետ։ Ավելի ուշ նա ապրում էր Նեվերլենդում այն տղաների հետ միասին, ովքեր կորել էին Կենսինգստոնյան այգիներում, նրանց մեջ էր նաև Վենդի Դարլինգը։ Նա ուներ իր առանձին փերին՝ Դին Դինը (անգլ.՝ Tinker bell)։ Նրա ոխերիմ թշնամին էր Կապիտան Կրյուկը։

Փիթեր Պենի մասին պատմությունները բազմիցս էկրանավորվել են։ Հայտնի են 1953 թվականին Ուոլտ Դիսնեյի «Փիթեր Պեն» մուլտֆիլմը և 1991 թվականին նկարահանված «Կապիտան Կրյուկ» ֆիլմը։ 1987 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում նկարահանվեց «Փիթեր Պեն» 2 սերիանոց ֆիլմը, որի պրիմիերան կայացել է 1988 թվականի Ամանորին՝ ԽՍՀՄ համամիութենական հեռուստածրագրում։

1929 թվականին Ջեյմս Բարը «Փիթեր Պեն»-ի հրատարակության իրավունքը հանձնեց Քրեյթ Օրմոնդ սթրիթի վրա գտնվող մանկական հիվանդանոցին։ Այն ավելի ուշ ներառվեց նրա կտակում այն պայմանով, որ ստացված գումարները երբեք չպետք է հրապարակվեն։ 1937 թվականին նա մահացավ, որից հետո նրա հեղինակային իրավունքները պահպանվեցին հետագա 50 տարիների ընթացքում, իսկ հետո ստեղծագործությունը պետք է դառնար հանրային։ Սակայն 1988 թվականին ընդունվեց հատուկ օրենք, համաձայն որի հիվանդանոցն իրավունք ստացավ տնօրինել «Փիթեր Պեն» ստեղծագործության հրատարակություններից ու այլ օգտագործումից ստացված եկամուտները[1]:

Փիթեր Պենի քանդակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Պենը Կենսինգստոնյան այգիներում

Փիթեր Պենի առաջին քանդակը քանդակագործին պատվիրել է գրող Ջորջ Ֆրեմպտոնը (անգլ.՝ George Frampton), իսկ քանդակը՝ որպես լոնդոնցիներին մայիսմեկյան անակնկալ, տեղադրվել է 1912 թվականի ապրիլի 30-ի գիշերը։ Քանդակն անվանվել է «Փիթեր Պեն՝ տղա, ով չէր ուզում մեծանալ»: Չնայած սկանդալներին՝ այն մնաց թագավորական այգում։ Կան օրիգինալ ևս 6 քանդակներ, որոնք տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքներում՝ Լիվերպուլում (Անգլիա), Բրյուսելում (Բելգիա), Կամդենում (ԱՄՆ), Պերտում (Ավստրալիա), Տորոնտոում (Կանադա), Սենթ Ջոնս (անգլ.՝ St. John's) քաղաքի Բոուրինգ այգում (Կանադա

Դիսնեյան կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Պենը Պ. Հոգանի «Փիթեր Պեն» ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում Փիթեր Պենին մարմնավորել է Ջերեմի Սամթերը։ Այդ սյուժեում նա ցանկանում է երբեք չմեծանալ։ Նրա համար Վենդիի զգացմունքները ուղղակի խաղ էր։ Փիթերի պարտությունից հետո Վենդին համբուրում է նրան. դրանից հետո Պենը պարտության է մատնում Կրյուկին։ Շուտով Պենը Վենդիին և տղաներին տանում է ծովահենների նավով։ Ավելի ուշ նա և Դին Դինը հետ են վերադառնում Նեվերլենդ։

Փոթեր Պենը Նիկ Ուիլինգի «Նեվերլենդ» մինի սերիալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերը որբ է, ում Ջիմի Կրյուկը վերցրել էր աշխատանքային տնից։ Լոնդոնում Ջիմին երեխաներից կազմել էր գողերի խումբ։ Մի անգամ նա երեխաներին հրամայում է գողանալ կախարդական գանձը, որի շնորհիվ կարելի է հայտնվել այլ աշխարհում՝ Նեվերլենդում։ Դա աշխարհի կենտրոնում գտնվող փոքր մոլորակ է, որտեղ ժամանակը կանգ է առել։ Այստեղ են հայտնվում տարբեր ժամանակների մարդիկ։ Այնտեղ էին հայտնվել նաև XVIII դարի ծովահենները, որոնց գլխավորում էր Էլիզաբեթ Բոնին, ինչպես նաև հնդկացիների մի ցեղ։ Հնդկացիները նրանից փորձում են պաշտպանել հոգիների ծառը։ Նրանց միջև վաղուց պայքար էր ընթանում։ Նեվերլենդում են հայտնվում նաև գլխավոր հերոսները՝ Կրյուկը, Փիթերը և նրա ընկերները։ Փիթերը ընկերացել էր հնդկացիների առաջնորդի աղջկա՝ Լիլիայի հետ։ Հոգիները Փիթերին շնորհում են թռչելու ունակություն։ Դին Դինը դառնում է Փիթերի ընկերը։ Էլիզաբեթ Բոնին մահանում է։ Կրյուկը գլխավորում է ծովահեններին՝ խոստանալով նրանց այնտեղ ուղարկել ժամանակակից զենքեր և գերիներ։

Վերջնական պայքարում Փիթերը կտրում է Կրյուկի ձեռքը։ Նաև ընկնում է Փիթերի մորը պատկանող ժամացույցը, որը ժամանակին դուր էր եկել Կրյուկին։ Այդ ամենը ուտում է կոկորդիլոսը։ Ծովահեններից մեկը Ջիմին խորհուրդ է տալիս ձեռքի փոխարեն դնել մանգաղ։ Չնայած նրան, որ Փիթերը կարող էր ազատ տեղափոխվել մի աշխարհից մյուսը, նա իր ընկերների, հնդկացիների և ծովահենների հետ մնում է Նեվերլենդում, որպեսզի երբեք չծերանա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]