Մերի Մարթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Մերի Մարթին
Mary Martin.jpg
Ծնվել էդեկտեմբերի 1, 1913(1913-12-01)[1][2][2][…]
ԾննդավայրՓարկեր շրջան, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 3, 1990(1990-11-03)[3] (76 տարեկան) կամ նոյեմբերի 4, 1990(1990-11-04)[4] (76 տարեկան)
Մահվան վայրՌանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ժանրերմյուզիքլ
Երեխա(ներ)Լարի Հեգմեն
Պարգևներ և մրցանակներ

Մերի Մարթին կամ Մերի Վիրջինյա Մարթին (անգլ.՝ Mary Martin, Mary Virginia Martin, դեկտեմբերի 1, 1913(1913-12-01)[1][2][2][…], Փարկեր շրջան, Տեխաս, ԱՄՆ - նոյեմբերի 3, 1990(1990-11-03)[3] կամ նոյեմբերի 4, 1990(1990-11-04)[4], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, Թոնի թատերական մրցանակի քառակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Վիրջինյա Մարթինը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 1-ին Տեխասի Վիզերֆորդ (Weatherford)[5] փոքրիկ քաղաքում։ Նրա հայրը՝ Պրեսթոն Մարթինը, իրավաբան էր, մայրը՝ Խուանիտա Պրեսլին, ջութակի ուսուցիչ։ Չնայած նրան, որ բժիշկներն զգուշացրել էին Խուանիտային, որ կարող է վտանգել իր կյանքը, եթե որոշի երեխա ունենալ, այնուամենայնիվ նա ամեն տեսակի նախազգուշացումներն անտեսել է, քանի որ շատ է ցանկացել որդի ունենալ։ Բայց արդյունքում ծնվել է Մերին՝ տղայական բնավորությամբ, որին մանկուց իրավամբ անվանել են խենթուկ։ Մերին հայրիկի սիրելին է եղել, և նրա մանկությունն անցել է երջանիկ միջավայրում ավագ քրոջ՝ Ջերալդինի, կողքին։

Ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերին, դեռևս երիտասարդ տարիքից, շաբաթ երեկոներին ելույթ է ունեցել տեղական ակումբում, որտեղ երգում էր կանանց եռյակում։ Նա ունեցել է շատ լավ հիշողություն, որը հեշտացնում էր հիշել երգերի տեքստերը և օգնում էր սովորելուն։

Հայրենի քաղաքում դպրոցն ավարտելուց հետո ծնողները նրան ուղարկել են Նեշվիլ քաղաք՝ ուսումն ավարտելու, որի հետևանքով բաժանվել է իր սիրած երիտասարդից՝ Բենջիամին Ջեկսոն Հագմանից։ Նեշվիլում նա թեև մասնակցել է տեղական ժամանցային ծրագրերին՝ երբեմն նմանակելով Ֆաննի Բրայսի երգերը, այնուամենայնիվ թախիծը տան և սիրած տղայի նկատմամբ ավելի ուժեղ էր։ Արձակուրդներին տուն վերադառնալով՝ Մերին Բենջիամինի հետ միասին մորը համոզել են, որ իրար հետ ամուսնանալու իր համաձայնությունը տա։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնյոթամյա Մարթինն արդեն ամուսնացած և հղի կին էր[6]։ Նրանց որդին՝ Լարի Հեգմենը, լույս աշխարհ է եկել 1931 թվականի սեպտեմբերին, ով հետագայում դառնալու էր հայտնի դերասան։ Նոր կյանքը Մերիին դրդել է թողնել դպրոցը և նվիրվել ամուսնուն, որի հետ ապրում էր իր ծնողների ընտանիքում։ Սակայն Մերին, հավանաբար, այնքան էլ չէր հասկանում այդքան վաղ ամուսնանալու և երեխա ունենալու քայլի լրջությունը։ Ամենօրյա պարտականությունները ծանր բեռ էին դարձել նրա համար, և նա սկսել է զբաղվել պարով, իսկ հետո բացել է իր սեփական պարի դպրոցը։

Թատերական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Մարթինը, ցանկանալով ավելի հմտանալ իր արվեստում, ուղևորվել է Կալիֆոռնիա, որտեղ հաճախում էր երկու հայտնի պարի դպրոց, իսկ վերադառնալուց հետո հարևան Միներալ Ուելս փոքրիկ քաղաքում բացել է ևս մեկ պարային ստուդիա։ Նրա պարային ստուդիան տեղակայված էր խոշոր շենքում, որտեղ կային և ուրիշ ստուդիաներ, այդ թվում նաև՝ երաժշտական։ Մի անգամ, Մարթինը բոլորովին պատահական հայտնվել է դրանցից մեկում, որտեղ կատարել է այդ տարիներին հայտնի երգերից մեկը՝ իր վրա գրավելով Կալիֆոռնիայի երաժշտական գործակալների ուշադրությունը։ Մերիին աշխատանքի են ընդունել որպես երգչուհի և նա սկսել է երգել Սան Ֆրանցիսկոյի թատրոններից մեկում, ավելի ուշ նաև՝ Լոս Անջելեսում։

Բայց միևնույն ժամանակ Մերին ամբողջովին չէր կարող նվիրվել իր սիրած գործունեությանը, որովհետև հայրենի քաղաքում էին մնացել ամուսինն ու որդին։ 1936 թվականին Մերի Մարթինը հոր խորհրդով բաժանվել է ամուսնուց, թողել ամեն ինչ և հեռացել Հոլիվուդ։ Բազմաթիվ փորձերից հետո նրան, այնուամենայնիվ, հաջողվել է աշխատանք ստանալ ռադիոյում, որտեղ նա երգում էր երաժշտական հաղորդումներից մեկում։ Բայց նա դրանով չի բավարարվել։ Ցանկանալով ինքնահաստատվել շոու-բիզնեսի աշխարհում՝ նա շարունակել է հաճախել տարբեր փորձերի։ Ռադիոյում և գիշերային ակումբներում երկու տարվա ինտենսիվ աշխատանքից հետո, Մարթինին հաջողվել է գրավել հանրաճանաչ դերասան լիբրետո Օսկար Համմերշտեյն II-ի ուշադրությունը։ Նա մեծապես աջակցել է, որպեսզի Մերի Մարթինը հայտնվի Բրոդվեյում։

Բրոդվեյյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին տեղի է ունեցել Մերի Մարթենի դեբյուտը Բրոդվեյում՝ «Թող դա ինձ» մյուզիքլում, որտեղ Մերին ընդամենը մեկ երգ էր կատարում երկրորդ գործողությունում, և որը մեծ հաջողություն է բերել, նրան դարձնելով «աստղ ընդամենը մեկ օրում»[7]։ Նույն տարում մեկնարկել է նաև Մարթինի կինոգործունեությունը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա խաղացել է երաժշտական ֆիլմերում՝ «Փարիզի զայրույթը» (1938), «Մեծ Վիկտոր Հերբերտը» (1939), «Ռիթմը գետի վրա» (1940), «Քաղաք Նյու Յորք» (1941) և «Բլյուզի ծնունդը» (1941)[8]։

1940 թվականի մայիսին Մերի Մարթենը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա ամուսինն էր լրագրող և կինոքննադատ Ռիչարդ Հոլլիդեյը։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Հելլեր Հոլլիդեյ, և միասին ապրել են մինչև ամուսնու մահը՝ 1973 թվականի մարտ ամիսը[9]։

Թատերական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղ ձայնագրման համար Մերի Մարթին Հոլիվուդ Փառքի ծառուղի
Փիթեր Փենի արձանը Մերի Մարթենի հայրենի Վրզերֆորդում Պարկեր շրջան Տեխաս նահանգ

1943 թվականին Մերի Մարթինն արժանացել է Դոնալդսոն մրցանակի, նաև նյույորքյան կինոքննադատների մրցանակներին՝ բրոդվեյան «Մեկ հպում Վեներային» մյուզիքլում նկարահանվելու համար։

1948 թվականին Մարթինը ստացել է առաջին Թոնի մրցանակը՝ երկրում թատրոնի զարգացման համար նշումով, իսկ երկրորդը՝ 1950 թվականին՝ հանրահայտ «Խաղաղ օվկիանոսի հարավ» մյուզիքլում դերակատարման համար։

Մերի Մարթինի ամենահաջողված և հայտնի բրոդվեյան դերերից մեկը դարձել է Փիթր Փենը համանուն մյուզիքլում։ Տղայի դերը, որը չի ուզում մեծանալ, Մարթինը կատարել է 1954 թվականից մինչև 1960 թվականը, իսկ 1955 թվականին դրա համար ստացել է իր երրորդ Թոնի մրցանակը։

1955 թվականին համանուն հեռուստատեսային մյուզիքլը նրան բերել է նաև Էմմի մրցանակ։ Մերին ոչ պակաս հաջողություն է ունեցել նաև 1959 թվականին բեմադրված «Երաժշտության հնչյուններ» մյուզիքլում, որում նույնպես կատարել է գլխավոր դերը։ Այս դերակատարումը, ինչպես նաև նրա նախորդ բրոդվեյան ներկայացումները, աննկատ չմնացին և դերասանուհուն բերեցին չորրորդ Թոնի արձանիկը։

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Մերին Լոնդոնում կատարել է Դոլլի Լևի դերը հանրահայտ «Հելլո՛, Դոլլի» մյուզիքլում, այնուհետև մյուզիքլի հետ մեկնեց համաշխարհային շրջագայության։ Դա դարձել է Մարթին Մերիի վերջին խոշոր թատերական գործունեությունը, որից հետո նա շարունակել է երբեմն-երբեմն հայտնվել Բրոդվեյում, բայց արդեն ոչ նախկին թափով։

Մերի Մարթինը երկար տարիներ մտերիմ է եղել բրոդվեյան մեկ այլ աստղի՝ Էթել Մերմանի հետ, իսկ 1977 թվականին նրանք միասին հանդես են եկել «Միասին Բրոդվեյում․ Մերի Մարթին և Էթել Մերման» թատերական բեմադրության մեջ։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Մերի Մարթինը ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել Սան Ֆրանցիսկոյի կենտրոնական հիվանդանոց՝ երկու կողոսկրերի կոտրվածքով, կոնքի և թոքերի ուժեղ վնասվածքով[10]։ Բացի նրանից ավտոմեքենայում եղել էին նաև նրա մամուլի գործակալը, որը տեղում մահացել էր, և ընկերուհին՝ Ջանեթ Գեյնորը, որը մահացել է երկու տարի անց՝ այդպես էլ չապաքինվելով[11]։

1986 թվականին Մարթինը վերջին անգամ թատերական բեմում հայտնվել է Քերոլ Չենինգի հետ «Լեգենդներ» պիեսի գլխավոր դերում։ 1986 թվականի հունվարին, Դալասում սկսված մի տարվա շրջագայությունից հետո, ավարտվել է նրա դերասանական կարիերան[12]։

1989 թվականին, իր ողջ կյանքի ձեռքբերումների համար, դարձել է Ջոն Ֆ․ Քենեդիի անվան արվեստի կենտրոնի մրցանակի դափնեկիր։ Դրանից մեկ տարի հետո՝ 1990 թվականի նոյեմբերի 3-ին, նա մահացել է քաղցկեղից իր տանը՝ Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ փոքրիկ քաղաքում, 76 տարեկան հասակում։ Նրան թաղել են Տեխասում իր հայրենի Վիտերֆորդի գերեզմանատանը[13]։

Մրցանակներ լավագույն դերակատարումների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Դերակատարում Ֆիլմեր Անգլերեն անվանում
1948 թվական Թոնի Հատուկ մրցանակ - ԱՄՆ-ում թատրոնի զարգացման համար[14] Էննի հանիր ատրճանակդ Annie Get Your Gun (musical)
1950 թվական Թոնի մյուզիքլում լավագույն կանացի դերի համար «Խաղաղ օվկիանոսի հարավ» South Pacific (musical)
1955 թվական Թոնի մյուզիքլում լավագույն կանացի դերի համար «Փիթր Փեն» Peter Pan
1955 թվական Էմմի հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում II պլանի լավագույն դերասանուհի «Փիթր Փեն» Peter Pan
1960 թվական Թոնի մյուզիքլում լավագույն կանացի դերի համար «Երաժշտության հնչյուններ» The Sound of Music

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #134194233 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Weatherford. Dictionary.com կայքում
  6. Davis, p. 16
  7. Davis, p. 41
  8. «Mary Martin»։ IMDb։ Վերցված է 2020-08-04 
  9. Davis, pp.57, 60, 253
  10. «MIlestones»։ Time։ 1982-10-18։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-08-ին։ Վերցված է 2008-06-25 
  11. «Hospitalized»։ Time։ 1982-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-24-ին։ Վերցված է 2008-06-25 
  12. Davis, pp. 272—278
  13. Gussow Mel (1990-11-05)։ «Mary Martin, 76, First Lady of Musicals, Dies» (en-US)։ Վերցված է 2020-08-04 
  14. «1948 Tony Awards»։ www.infoplease.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-30 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martin, Mary, 1913-1990. (1976)։ My heart belongs։ New York: Morrow։ ISBN 0-688-03009-2։ OCLC 1975936 
  • Kirkwood, James, Jr. (1989). Diary of a Mad Playwright: Perilous Adventures on the Road with Mary Martin and Carol Channing, about production of the play «Legends» (Dutton)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]