Էթել Մերման
![]() անգլ.՝ Ethel Merman | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1908[1][1][2][…] |
Ծննդավայր | Աստորիա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 15, 1984[3][1][1][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | William Cullen Bryant High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, գրող, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ժանրեր | փոփ |
Ամուսին(ներ) | Էռնեստ Բորգնայն և Robert Six? |
Պարգևներ և մրցանակներ | |
Էթել Մերման (անգլ.՝ Ethel Merman, հունվարի 16, 1908[1][1][2][…], Աստորիա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 15, 1984[3][1][1][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, 20-րդ դարի Բրոդվեյի ամենահայտնի կատարողներից մեկը[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էթել Ագնես Ցիմերմանը (անգլ.՝ Ethel Agnes Zimmermann) ծնվել է 1908 թվականին Աստորիա նահանգի Նյու Յորքի Քուինս վարչական շրջանի հյուսիս արևելյան մասում[5]։ Նրա հայրը՝ Էդվարդ Ցիմերմանը, եղել է հաշվապահ, իսկ մայրը՝ Ագնես Գարդները՝ դպրոցում ուսուցչուհի է եղել։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էթել Մերմանը իր կարիերան սկսել է որպես երգչուհի վոդվիլում 1930-ականների վերջերին, իր հզոր մեցցո-սոպրանոյից հետ նա դարձել է Բրոդվեյի մյուզիքլների առաջատար կատարողը[6]։ Նրա դեբյուտը տեղի է ունեցել 1930 թվականին, և հաջորդ տարիներին նա նկարահանվել է բազմաթիվ երաժշտական ֆիլմերում և կատակերգություններում, որոնցից ամենահայտնիներն էին 1934 թվական Առանց հագնվելու, 1934 թվական Րեգտայմ Բեյմ Ալեքսանդր, 1938 թվական Անվանեք ինձ տիկին, 1954 թվական Դա գործ չէ, 1963 թվական Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է, 1976 թվական Ահա Տո Տոն շունը, որը փրկեց Հոլիվուդը, և 1980 թվական Ինքնաթիռը։ Կինոյում ունեցած իր ավանդի համար Մերմանին Հոլիվուդյան Փառքի ծառուղում աստղ է շնորհվել։ Բրոդվեյի արտադրություններից ամենահայտնին իր մասնակցությամբ եղել է Անվանեք ինձ տիկին ֆիլմը 1951 թվական, դերի համար, որում նա արժանացել է Թոնի մրցանակի և և Գնչուհին 1959 թվականի, որտեղ Էտելը մարմնավորել է գնչու հերոսուհի Ջիփսի Ռոուզ Լիի մորը։ Էտելը շարունակել է շատ ելույթներ ունենալ Բրոդվեյում մինչև 1970 թվականը, երբ որոշել է ընդմիշտ հեռանալ թատրոնի բեմից։ Նրա վերջին դերը Դոլի Լևին էր Բարև, Դոլլի մյուզիքլում, որն ի սկզբանե գրված էր հատուկ նրա համար[7][8][9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերմանը չորս անգամ ամուսնացած է եղել։ Երկրորդ ամուսնուց՝ Ռոբերտ Լեվիտայից, նա երկու երեխա է ունեցել։ Նրա վերջին ամուսինը դերասան է եղել՝ Էռնեստ Բորգնայնը, ում հետ նա ամուսնացել է 1964 թվականին և մեկ ամիս անց բաժանվել։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերմանի մոտ 1983 թվականի ապրիլի 3-ին ախտորոշվել է գլիոբլաստոմա հիվանդությունը։ Նրա վիրահատել են, որպեսզի հեռացնեն ուռուցքը։ Բայց մի քանի ամիս անց նրա գլխում մետաստազներ են առաջացել։ Մերմանը մահացել է 1984 թվականի փետրվարի 15-ին։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1951 թվական, Թոնի մրցանակ՝ Մյուզիքլի ամենահայտնի դերասանուհի (Անվանեք ինձ տիկին)
- 1954 թվական, Ոսկե գլոբուս՝ Երաժշտական կինոյի կամ կատակերգության ամենահայտնի դերասանուհին (Անվանեք ինձ տիկին)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Merman 101: Ethel Merman Biography - Part I»։ www.musicals101.com։ Վերցված է 2021-09-17
- ↑ Kellow Brian (2007)։ «Ethel Merman : a life»։ Viking։ Վերցված է 2021-09-17
- ↑ Kellow Brian (2008)։ «Ethel Merman : a life»։ Penguin Books։ Վերցված է 2021-09-17
- ↑ League The Broadway։ «Girl Crazy – Broadway Musical – Original»։ www.ibdb.com (անգլերեն)։ Վերցված է 2021-09-17
- ↑ «Broadway pay rises -- Hollywood style»։ UPI (անգլերեն)։ Վերցված է 2021-09-17
- ↑ «Ethel Geary Obituary»։ 1967-08-25։ էջ 36։ Վերցված է 2021-09-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ethel Merman – Broadway Cast & Staff»։ www.ibdb.com։ Վերցված է 2021-09-17
- «Vault»։ Playbill (անգլերեն)։ Վերցված է 2021-09-17
- «Ethel Merman»։ IMDb։ Վերցված է 2021-09-17
- «Ethel Merman Songs, Albums, Reviews, Bio & More»։ AllMusic (անգլերեն)։ Վերցված է 2021-09-17
- Thompson N. P.։ «They Say She Was Wonderful: Ethel Merman at 100»։ www.slantmagazine.com (en-US)։ Վերցված է 2021-09-17
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էթել Մերման կատեգորիայում։ |
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 15 մահեր
- 1984 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մեցցո-սոպրանոներ
- Մեցցո-սոպրանոներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ