Jump to content

Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է
անգլ.՝ It's a Mad, Mad, Mad, Mad World
ԵրկիրԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, գանձերի փնտրման ֆիլմ, էքսցենտրիկ կատակերգություն և արկածային մարտաֆիլմ
Թվականնոյեմբերի 7, 1963[1] և դեկտեմբերի 19, 1963[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթենլի Կրամեր[3][4][5][…]
ՊրոդյուսերՍթենլի Կրամեր
Սցենարի հեղինակՎիլյամ Ռոուզ
ԴերակատարներՍփենսեր Թրեյսի[3][4][6][…], Միլթոն Բերլ[3][6][7], Սիդ Սիզար[3][6][7], Բադի Հեքեթ[3][6][7], Դորոթի Պրովայն[6][7], Էտել Մերման[6][7], Միկի Ռունի[6][7], Ֆիլ Սիլվեր[6][7], Թերի-Թոմաս[6][7], Ջոնաթան Ուինթերս[6][7], Էդի Ադամս[6][7], Ջիմի Դյուրանտե[6], Փիթեր Ֆալք[6], Բաստեր Քիթոն[6], Դիք Շոուն[6][7], Էդի Անդրեսոն, Ջիմ Բակուս[6], Ջո Է. Բրաուն[6], Ուիլյամ Դեմարեստ[6], Էնդի Դիվայն[6], Սելմա Դայեմոնդ[6], Նորման Ֆել[6], Պոլ Ֆորդ[6], Ստերլինգ Հոլոուեյ[6], Էդվարդ Էվերեթ Հորթոն[6], Դոն Նոթզ[6], Չարլզ Լեյն[6], Ջերի Լյուիս[6], Մայկ Մազուրկի[6], Չարլզ ՄաքԳրոու[6], Զեյսու Փիթս[6], Քառլ Ռեյներ[6], Մեդլին Ռու[6], երեք հիմար[6], Առնոլդ Ստենգ[6], Բեն Բլու[6], Ջեյմս Ֆլավին[6], Ջեսի Ուայթ[6], Լարի Ֆային[6], Լեո Գորսի[6], Լլոյդ Քորիգան[6], Մարվին Կապլան[6], Մինթա Դերֆի[6], Մո Հովարդ[6], Նիկոլաս Գեորգիադե[6], Նիք Ստյուարտ[6], Ռոյ Ռոբերտս[6], Ստեն Ֆրեբերգ[6], Ջեք Բենի[8], Ջոն Կլարկ[8], Ալեն Ջենքինս[8], Գարի Լոութեր[8], Չիք Չենդլեր[8], Էդդի Ռայդեր[8], Թոմ Կեննեդի[8], Ֆիլ Առնոլդ[8], Ռոյ Էնջել[8], Չառլզ Լեյն[8], Քինգ Դոնովան[8], Բարբարա Փեփեր[8] և Ալան Քարնի
ՕպերատորԷռնեստ Լասլո
ԵրաժշտությունԷռնեստ Գոլդ
ՄոնտաժՖրեդերիկ Կնուդսոն
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա և Հարավային Կալիֆորնիա
Նկարահանման վայրԼոնգ Բիչ, Մալիբու, Սանտա Մոնիկա, Սան Դիեգո և Սանտա Ռոզա
Տևողություն161 րոպե, 202 րոպե և 192 րոպե
Բյուջե9 400 000 $[9]
Շահույթ30 000 000 $[10]
 It's a Mad, Mad, Mad, Mad World Վիքիպահեստում

«Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» (անգլ.՝ It 's a Mad, Mad, Mad, Mad World) 1963 թվականի ռեժիսոր Սթենլի Քրամերի ամերիկյան արկածային կինոկատակերգություն՝ «Ռոուդ-մուվի» ոճով։ Արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Խորհրդային կինովարձույթում ֆիլմը հայտնվել է 1965 թվականին, կադրի հետևում գտնվող միաձայն թարգմանությամբ՝ «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» վերնագրով[11]։

Կալիֆոռնիայի ճանապարհին մեծ արագությամբ մեքենա է ընթանում, որի ղեկին գտնվում է ոստիկանությունից թաքնվող հանցագործ «Smiler» Գրոգանը։ Շրջադարձերից մեկում մեքենան դուրս է թռչում ճանապարհից և կոտրվում։ Մահացող վարորդին օգնության են հասնում չորս ավտոմեքենաներ, որոնցում գտնվում են գործարար Ռասել Ֆինչը կնոջ և զոքանչի հետ, ատամնաբույժ Մելվիլ Քրամը կնոջ հետ, Դինգա Բելի և Բենջի Բենջամինի երկու ընկերները, որոնք ուղևորվում էին Լաս Վեգաս, և կահույքի ֆուրգոնի վարորդ Լեննի Փիկը։ Մահից առաջ Գրոգանը պատմում է, որ Սանտա Ռոզիտա քաղաքի այգում «մեծ -ի տակ 350.000 դոլար է թաքցրել։ Այդ պահից ի վեր վարորդները, որոնք իմանում են թաքնված գանձի մասին, փորձում են Սանտա Ռոզիտա հասնել բոլորից շուտ։ «Մրցավազքի» ընթացքում մասնակիցները օգտագործում են տարբեր տրանսպորտային միջոցներ ավելի շուտ տեղ հասնելու համար (հեծանիվներից մինչև ինքնաթիռներ), ընդ որում՝ միմյանց համար խոչընդոտներ ստեղծելով։ Հետագայում հետապնդումներին են միանում նոր մասնակիցներ՝ անգլիացի հրթիռակիր՝ Հոթորնը, Միսիս Մարկուս Սիլվեստրը, ոմն Օտտո Մայեր, իսկ արդեն Սանտա Ռոզիտայում՝ երկու տեղացի տաքսիստներ։

Նահանգի ոստիկանությունն՝ ի դեմս կապիտան Կալպեպերի, լիովին վերահսկում է իրավիճակը, սակայն հրամայում է ոչ ոքի չմիջամտել։ Օրենքի աշխատակիցները նույնիսկ սկսում են խաղադրույք կատարել, թե ով առաջինը կհասնի նպատակին։ Կալպեպերը դժգոհ է, որ իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել իր կենսաթոշակը և որոշում է ինքը գտնել Գրոգանի թաքցրաց գումարը։ Մրցավազքի մասնակիցները հասնելով այգի պարզում են, որ «W»-ն արմավենու խաչված չորս ծառեր են, որի տակ թաղված է գանձը։ Այդ պահին այգում հայտնվում է Կալպեպերը։ Օգտագործելով պաշտոնական դիրքը, նա վերցնում է գումարը և փորձում է փախչել, բայց մյուս մասնակիցները թույլ չեն տալիս նրան հեռանալ։ Կալպեպերի գործընկերները հասկանում են, որ նա որոշել է գումարը յուրացնել և ստիպված ձերբակալում են նրան։ Երկար հետապնդումներից և կռվից հետո ճամպրուկի գումարը չի հասնում ոչ մեկին, դրանք ցրում է քամին։

Ֆիլմի վերջում հերոսները հանդիպում են հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքում։ Բոլորը նույն հիվանդասենյակում են։ Կալպեպերը տխրությամբ ասում է, որ զրկվել է ընտանիքից և կենսաթոշակից, իսկ այժմ նրան, որպես լիազորությունները չարաշահած ոստիկանի կպատժեն առավել խիստ։ Մնացած գանձ որոնողները նրան չեն կարեկցում։ Այս պահին հիվանդներին այցի են գալիս նրանց կանայք և տիկին Մարկուսը։ Հանկարծակի տիկին Մարկուսը սայթաքում է բանանի կեղևի վրա և բոլոր հերոսները սկսում են ծիծաղել, այդ թվում նաև Կալպեպերը։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սփենսեր Թրեյսի - կապիտան Տ․ Ջ․ Կալպեպեր
  • Սիդ Սիզար - ատամնաբույժ Մելվիլ Քրամփ
  • Էդի Ադամս - Մոնիկա Քրամփ
  • Միկի Ռունի - «Դինգի» Բելլ
  • Բադդի Հեքքեթթ - «Բենջի» Բանջամին
  • Ֆիլ Սիլվերս - անգործ դաշնակահար Օթթո Մեյեր
  • Ջոնաթան Ուինտերս - ֆուրգոնի վարորդ Լեննի Պայկ
  • Թերրի Թոմաս - փոխգնդապետ Ջ․ Էլջերոն Հոթորն
  • Միլթոն Բերլ - Ջ․ Ռասսել Ֆինչ
  • Էտել Մերման - տիկին Մարկուս, Ռասսել Ֆինչի զոքանչը
  • Դորոթի Փրովայն - Էմելայն Մարկուս-Ֆինչ, Ռասսել Ֆինչի կինը
  • Դիք Շոուն - Սիլվեստեր Մարկուս, տիկին Մարկուսի տղան և Էմելայնի եղբայրը

Երկրորդական հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էդդի Անդերսոն - տաքսիստ
  • Ջիմ Բաքուս - Թայլեր Ֆիցջերալդ ինքնաթիռի հարբած տերը
  • Ուիլյամ Դեմարեսթ - Սանտա-Ռոզիտայի ոստիկանության պետ
  • Ջիմմի Դուրանատե - «Սմայլեր» Գրոգան, բանկերի գող
  • Փիթեր Ֆալկ - տաքսիստ
  • Բարրի Չեյզ - Սիլվեստր Մարկուսի ընկերուհին
  • Փոլ Ֆորդ - գնդապետ Վիլբերֆորս
  • Բաստեր Քիթոն - Ջիմմի, նավակավար
  • Ջերրի Լյուիս - Կալպեպերի գլխարկի վրայով անցնող մարդը
  • ՍեյԶու Փիթթս - Ջերթի, ոստիկանության բաժնի հերախոսային օպերատորը
  • Լեո Գորսի - Մելվիլին և Մոնիկային տնտեսական խանութ տանող տաքսիստը
  • Մայք Մազուրկի - իր կնոջ համար դեղորայք տանող հանքագործը
  • Կարլ Ռայներ - Rancho Conejo օդանավակայանի աշտարակի դիսպետչեր
  • Սթերլինգ Հոլլոուեյ - հրշեջ ծառայության պետ
  • Ջո Դերիտա - հրշեջ
  • Չարլզ Մաքգրոու - Սանտա Ռոզիտայի ոստիկանության վարչության լեյտենանտ Մետյուզ
  • Ջեք Բեննի - անապատում մի փոքրիկ մեքենայի մեջ գտնվող մարդ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1964 թվական — «Օսկար» մրցանակ լավագույն ձայնային մոնտաժի համար (Ուոլթեր Էլիոթ), ինչպես նաև 5 անվանակարգեր, որպես լավագույն երաժշտություն (Էռնեստ Գոլդ), լավագույն երգ ("it' s a Mad Mad Mad Mad World" կոմպոզիտոր՝ Էռնեստ Գոլդ, Մեք Դեվիդ՝ բառեր), լավագույն օպերատորական աշխատանք (Էռնեստ Լասլո), լավագույն մոնտաժ (Ֆրեդերիկ Քնուդտսոն, Ռոբերտ Ս. Ջոնս, Ջին Ֆաուլեր կրտսեր), լավագույն ձայն (Գորդոն Սոյեր), լավագույն ձայնասկավառակ («Օսկար»)
  • 1964 թվական - 2 «Ոսկե գլոբուս» մրցանակների անվանակարգեր, որպես լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ, լավագույն դերասան՝ կատակերգություն կամ մյուզիքլ (Ջոնաթան Ուինտերս)
  • 1965 թվական - Էդգար Ալլան Պո մրցանակի անվանակարգ, որպես լավագույն ֆիլմ (Վիլյամ Ռոուզ, Տանյա Ռոուզ)

Նմանօրինակ ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարօրինակ տեսք ունեցող արմավենու տակ թաքցրած գանձը, որը որսում էին բազմաթիվ մարդիկ, ավարտում է «Սիմփսոններ» մուլտֆիլմի հինգերորդ եթերաշրջանի տասնմեկերորդ դրվագը։ Դրվագը պարունակում է նաև ֆիլմի այլ մեջբերումներ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» հոդվածին։