Jump to content

Ջերի Լուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերի Լուիս
անգլ.՝ Jerry Lewis
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1926(1926-03-16)[1][2][3][…]
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 20, 2017(2017-08-20)[5][6][1][…] (91 տարեկան)
Մահվան վայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Irvington High School?
Մասնագիտությունկատակերգու, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ, երգիչ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, պրոդյուսեր, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, հումանիստ, դերասան և գրող
ԱմուսինSanDee Pitnick?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներGary Lewis?
Կայքjerrylewiscomedy.com
 Jerry Lewis Վիքիպահեստում

Ջերի Լուիս,(անգլ.՝ Jerry Lewis, ի ծնե՝ Ջոզեֆ Լևիչ, մարտի 16, 1926(1926-03-16)[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - օգոստոսի 20, 2017(2017-08-20)[5][6][1][…], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, կոմիկ, ռեժիսոր և գրող։ Նա հայտնի է դարձել Դին Մարտինի հետ համատեղ աշխատելու արդյունքում[13]։ Լուիսը առաջին հերթին հայտնի է իր հումորային համարներով, որոնցով հանդես է եկել ռադիոյում և հեռուստաալիքներում։ Կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ հեղինակային մրցանակների, այդ թվում 2005 թվականին ստացել է «Էմմի» հատուկ մրցանակը, իսկ 2009 թվականին՝ պատվավոր «Օսկար»՝ «Ջին Հերշոլտի անվան մրցանակ»–ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերի Լուիսը (ի ծնե Ջոզեֆ Լևիչ) ծնվել է Նյուարկ քաղաքում՝ Ռուսաստանից եկած հրեաների ընտանիքում[14]։ Նրա հայրը՝ Դանիել Լևիչը, տարբեր ժանրերի երգիչ և նկարիչ էր[15], իսկ մայրը՝ Ռահիլը[16], ռադիոկայանում դաշնակահարուհի էր։ Նա մանկուց սկսել է հանդես գալ երաժշտական համարներով, իսկ մեծանալուն պես որդեգրել է Ջո Լուիս կեղծանունը, որը հետագայում փոխվել է Ջերի Լուիս անվամբ, որպեսզի շփոթություն չառաջացնի բռնցքամարտիկ Ջո Լուիսի և կոմիկ Ջո է․ Լուիսի անվան հետ[17]։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ազատվել է զիվորական ծառայությունից, քանի որ սրտի խնդիր ուներ։

Մարտին և Լյուիս

1940-ական թվականներին ծանոթացել է երգիչ Դին Մարտինի հետ, ում հետ շուտով կազմակերպել է կատակերգական դուետ, որը նրանց բերել է մեծ հաջողություն և հայտնիություն։ Սկզբում նրանք հանդես էին գալիս գիշերային ակումբներում իրենց հումորային համարներով, ապա ռադիոյով հաղորդում էին վարում, այնուհետև՝ սեփական հեռուստատեսային շոուն, որը «Paramount Pictures» ստուդիայում կատակերգական կինոֆիլմերի շարքում է ընդգրկվել։ Իրենց մեծ հաջողության ֆոնի վրա «DC Comics» ընկերությունը հրապարակել է «Դին Մարտինի և Ջերի Լուիսի արկածները» կոմիքսների շարքը։

Սակայն տարիների ընթացքում Դին Մարտինի դերը նկատելիորեն նվազել է, իսկ ամռանը՝ նրանց դուետը քայքայվել է։ Չնայած դրան՝ Ջերին և Դինը շոու բիզնեսում մնացել են շատ հայտնի՝ շարունակելով արդեն հանդես գալ մենահամերգներով։ Հետագայում նրանք հրաժարվում էին մեկնաբանել իրենց բաժանումը և միասին չէին հայտնվել հանրության մեջ։ Նրանց կրկին միասին տեսել են հեռուստամարաթոնի ժամանակ՝ 1976 թվականին և վերջնականապես նրանք հաշտվել են 1980-ական թվականների վերջին՝ Դին Մարտինի որդու մահից հետո։

Նրանք վերջին անգամ բեմի վրա երկուսով հանդես են էկել 1989 թվականին՝ Լաս Վեգասում՝ Դին Մարտինի վերջին կենդանի համերգի ժամանակ[18]։

Հետագա կարիերա

1950-ական թվականների վերջին շարունակել է նկարահանվել Paramount ընկերությունում, ինչպես նաև թողարկել է սեփական երաժշտական ալբոմը։ 1960-ական թվականներին հանդես է եկել որպես ռեժիսոր՝ նկարահանելով մի շարք կինոկատակերգություններ։ Լյուիսը ռեժիսուրա դասավանդել է Հարավային Կալիֆորնիայում՝ Լոս Անջելեսի համալսարանում, իր ուսանողների շարքում եղել են Սթիվեն Սփիլբերգը և Ջորջ Լուկասը[19]։

1972 թվականին Ջոան Օ’բրայենի սցենարով բեմադրել է «Օր, երբ ծաղրախուն լացեց» կինոնկարը և նկարահանվել է ծաղրածու Հելմութ Դորկի դերում (գլխավոր դեր), ում Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում ստիպել են ելույթ ունենալ հրեա երեխաների առջև՝ նախքան նրանք գազային խցիկներ ուղարկելը։ Լուիսին այս աշխատանքը դուր չի եկել և նա կտրականապես արգելել է հանրությանը ժապավենի ցուցադրումը։

1990-ականներին նա հայտնվել է մեծ էկրանին «Արիզոնայի երազանքը» (1993) և «Կատակներ մի կողմ» (1995) ֆիլմերում։ 1994 թվականին դերասանը նորամուտը նշել է Բրոդվեյում՝ «Սատանի յանքերը» մյուզիքլում, որտեղ խաղացել է դևի դերը։

Իր կարիերայի ընթացքում Ջերի Լյուիսը տարբեր մրցանակների է արժանացել հեռուստատեսությունում և կինոյում աշխատելու համար։ 2006 թվականին նրան շնորհվել Է «Էմմի» պատվավոր մրցանակը, իսկ 2009 թվականին նա արժանացել է պատվավոր «Օսկարի»։ 2006 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարը դերասանին շնորհել է Պատվո լեգեոնի շքանշան՝ նրան անվանելով «ֆրանսիացի ժողովրդի սիրելի ծաղրածու»։

Ջերի Լյուիսը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին կինը նախկին երգչուհի Պատտի Պալմերը, նրան պարգևել է վեց որդի։ Երկրորդ կոջ՝ Սենդի Պիտնիկի հետ 1992 թվականին նա աղջիկ է որդեգրել։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1949 - How to Smuggle a Hernia Across the Border (Կարճամետրաժ)
  • 1949 - Իմ ընկերուհի Իրման / My Friend Irma - Սեյմուր
  • 1950 - Իմ ընկերուհի Իրման գնում է Արևմուտք / My Friend Irma Goes West - Սեյմուր
  • 1950 - Դասալիքներ / "At War with the Army - Ալվիկ Կորվին
  • 1951 - Это мой парень / That’s My Boy - Ջեկսոն կրտսեր
  • 1952 - «Շտապիր, ծովային» / Sailor Beware - Մելվին Ջոնս
  • 1952 - Jumping Jacks[en] - Հապ Սմիթ
  • 1952 - «Ճանապարհ դեպի Բալի» / Road to Bali - Femme dans le rêve de Lala
  • 1952 - «Խամաճիկ» / The Stooge - Թեոդոր Ռոջերս
  • 1953 - «Վախեցնել մահվան չափ» / Scared Stiff - Միրոն Մերց
  • 1953 - «Քեդդի» / The Caddy - Հարվի Միլլեր
  • 1953 - «Փողը տանից» / Money from Home - Վիրջիլ Յոկում
  • 1954 - «Այրելով կյանքը» / Living It Up - Գոմեր Ֆլագգ
  • 1954 - 3 Ring Circus[en] - Ջերոմ Խոտչիկս
  • 1955 - «Չի կարելի չափազանց երիտասարդ լինել» / You’re Never Too Young - Վիլբուր Խուլիկ
  • 1955 - «Նկարիչներ և մոդելներ» / Artists and Models - Յուջին Ֆուլստակ
  • 1956 -Pardners[en] — Wade Kingsley Jr. / Wade Kingsley Sr.
  • 1957 - «Բարեկիրթ հանցագործը» / The Delicate Delinquent - Սիդնեյ Պիտիաս
  • 1957 - The Sad Sack - Մերեդիտ Վիկբի
  • 1958 - «Ննջիր իմ որդի» / Rock-A-Bye Baby - Քլեյթոն Պուլ
  • 1958 - «Ճապոնացի տղա» / The Geisha Boy - Հիլբերտ Վուլի
  • 1959 - Don’t Give Up the Ship - Ջոն Պոլ Ստեկլեր
  • 1959 - «Աբներ» / Li’l Abner — Itchy McRabbit (brève apparition)
  • 1960 - «Այցելություն փոքրիկ մոլորակ» / Visit to a Small Planet - Kreton
  • 1960 - Raymie — Chanteur du générique
  • 1960 - «Միջանցքային» / The Bellboy - Stanley / Lui-même
  • 1960 -Cinderfella — Cinderfella
  • 1961 - «Дамский угодник» / The Ladies Man - Herbert H. Heebert / Mama Heebert
  • 1961 - «Սուրհանդակ» / The Errand Boy - Morty S. Tashman
  • 1962 - t’s Only Money - Lester March
  • 1963 - «Անկեղծ պրոֆեսոր» / The Nutty Professor - Professeur Julius Kelp / Buddy Love / Baby Kelp
  • 1963 - «Ով է հոգ տանում խանութի մասին» / Who’s Minding the Store? - Norman Phiffier
  • 1964 - The Patsy[en] - Stanley Belt / Chanteurs du trio
  • 1964 - The Disorderly Orderly[en] - Jerome Littlefield
  • 1965 - «Ընտանեկան արժեքներ» / The Family Jewels - Willard Woodward / James Peyton / Everett Peyton / Julius Peyton / Capitaine Eddie Peyton / Skylock Peyton / «Bugs» Peyton
  • 1965 - «Կարմիր գիծ 7000» / Red Line 7000 - Le chauffeur (brève apparition)
  • 1965 - «Բոինգ-Բոինգ» / Boeing Boeing - Robert Reed
  • 1966 - «Երեքը բազմոցին» / Three on a Couch - Christopher Pride / Warren / Ringo / Rutherford / Heather
  • 1966 - «Դրությունից դուրս գալ» / Way…Way Out - Պիտ Մետմոր
  • 1966 - «Այս խելագար, խելագար, խելագար, խելագար աշխարհը» / It’s a Mad Mad Mad Mad World - Սթենլի Քրամեր
  • 1967 - Don’t Raise the Bridge, Lower the River - Ջորջ Լեսթեր
  • 1967 - «Մեծ բերան» / The Big Mouth - Gerald Clamson / Syd Valentine
  • 1968 - «Հանգիստ հպում» / Silent Treatment
  • 1969 - «Ընկել է հաջողության մեջ» / Hook, Line & Sinker - Peter Ingersoll / Fred Dobbs
  • 1970 - «Նորից մի անգամ» / One More Time - Bandleader (voix)
  • 1970 - «Որ կողմում է ճակատային գիծը» / Which Way to the Front? - Brendan Byers III
  • 1972 - «Օրը երբ ծաղրածուն լացեց» / The Day the Clown Cried - Helmut Doork
  • 1980 - Rascal Dazzle - Narrateur
  • 1980 - «Ծանր աշխատանք» / Hardly Working - Bo Hooper
  • 1982 - «Ֆարս» / Slapstick (Of Another Kind) - Wilbur Swain / Caleb Swain
  • 1982 - «Կատագերգության թագավոր» / The King of Comedy - Jerry Langford
  • 1983՝ Cracking Up — Warren Nefron / Dr. Perks
  • 1984՝ Par Où T'es Rentré? On T'a Pas Vu Sortir— Clovis Blaireau
  • 1984՝ «Հասկացիր ինձ․․․ Կամ եղիր դժբախտ» / Retenez Moi…Ou Je Fais Un Malheur — Jerry Logan
  • 1987՝ «Պայքար կյանքի համար» / Fight for Life — Dr. Bernard Abrams
  • 1989՝ «Բուլկի» / Cookie — Arnold Ross
  • 1990՝ «Սուպեր ուժ» / Super Force
  • 1992՝ «Պարոն շաբաթ երեկո» / Mr. Saturday Night — Invité
  • 1993՝ «Արիզոնյան երազանք» / Arizona DreamԼեո Քեռի
  • 1995՝ «Կատակներ մի կողմում» / Funny Bones — George Fawkes
  • 1995՝ Jerry Lewis Stars Across America (TV) — Présentateur
  • 1996՝ Ցնդած պրոֆեսորը / The Nutty Professor — Professeur Julius Kelp / Buddy Love (հնչյունավորում)
  • 2010՝ «Մաքս Ռոուզ» / Max Rose — Max Rose
  • 2016՝ «Վստահություն» / The Trust — Ստոունայի հայր

Որպես ռեժիսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1949՝ How to Smuggle a Hernia Across the Border
  • 1960՝ «Միջանցքային»/ The Bellboy
  • 1961՝ «Կանացի սպասավոր» / The Ladies Man
  • 1961՝ «Սուրհանդակ» / The Errand Boy
  • 1963՝ Ցնդած պրոֆեսորը / The Nutty Professor
  • 1964՝ The Patsy
  • 1965՝ «Ընտանեկան արժեքներ» / The Family Jewels
  • 1966՝ «Երեքը բազմոցին» / Three on a Couch
  • 1967՝ «Մեծ բերան» / The Big Mouth
  • 1969՝ «Համարձակ՝ նոր բժիշկը» / The Bold Ones: The New Doctors
  • 1970՝ «Եվս մեկ անգամ» / One More Time
  • 1970՝ «Ո՞ր կողմում է ճակատային գիծը» / Which Way to the Front?
  • 1972՝ «Օր, երբ ծաղրածուն լացեց» / The Day the Clown Cried
  • 1980՝ «Ծանր աշխատանք» / Hardly Working
  • 1983՝ Cracking Up

Որպես պրոդյուսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1957՝ «Քաղաքավարի հանցագործը» / The Delicate Delinquent
  • 1958՝ «Քնիր, ի՛մ տղա» / Rock-A-Bye Baby
  • 1958՝ «Գեյշա տղան» / The Geisha Boy
  • 1960՝ «Միջանցքային» / The Bellboy
  • 1960՝ Cinderfella
  • 1961՝ «Կանացի սպասավոր» / The Ladies Man
  • 1964՝ The Disorderly Orderly
  • 1965՝ «Ընտանեկան արժեքներ» / The Family Jewels
  • 1966՝ «Երեքը բազմոցին» / Three on a Couch
  • 1967՝ «Մեծ բերան» / The Big Mouth
  • 1969՝ «Ծուղակն ընկնել» / Hook, Line & Sinker
  • 1970՝ «Ո՞ր կողմում է ճակատային գիծը» / Which Way to the Front?
  • 1996՝ Ցնդած պրոֆեսորը / The Nutty Professor
  • 2000՝ Ցնդած պրոֆեսորը 2։ Քլամփների ընտանիքը / Nutty Professor II: The Klumps

Որպես սցենարիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1949՝ How to Smuggle a Hernia Across the Border
  • 1960՝ «Միջանցքային» / «The Bellboy»
  • 1961՝ «Կանացի սպասավոր» / The Ladies Man
  • 1961՝ «Սուրհանդակ» / The Errand Boy
  • 1963՝ Ցնդած պրոֆեսորը / The Nutty Professor
  • 1964՝ The Patsy
  • 1965՝ «Ընտանեկան արժեքներ» / The Family Jewels
  • 1967՝ «Մեծ բերան» / The Big Mouth
  • 1972՝ «Օր, երբ ծաղրածուն լացեց» / The Day the Clown Cried
  • 1980՝ «Ծանր աշխատանք» / Hardly Working
  • 1983՝ Cracking Up

Որպես կոմպոզիտոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1961՝ «Սուրհանդակ» / The Errand Boy

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Barson M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  5. 5,0 5,1 5,2 Jerry Lewis, Nonpareil Genius of Comedy, Dies at 91
  6. 6,0 6,1 6,2 https://www.washingtonpost.com/lifestyle/style/comedian-jerry-lewis-known-for-his-slapstick-humor-has-died/2017/08/20/23aed7e8-ac3c-11e2-a8b9-2a63d75b5459_gallery.html
  7. Academy Awards Database
  8. Jerry Lewis Academy Awards Acceptance Speech
  9. http://www.culture.gouv.fr/culture/actualites/conferen/donnedieu/jerrylewis.html
  10. Australian Honours Search Facility
  11. Jerry Lewis
  12. Jerry Lewis – The Emmys
  13. «Jerry Lewis on Dean Martin: 'A Love Story'». NPR. 2005 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին. (online excerpt from book, with link to Fresh Air radio show interview of Lewis by Terry Gross)
  14. Lewis, Gluck, 1982, էջ 8, 28
  15. Jerry Lewis, James Kaplan Dean & me : (a love story). — New York : Broadway Books, 2005. — 358 с.
  16. Lewis, Gluck, 1982, էջ 12
  17. Lewis, Gluck, 1982, էջ 85
  18. Lewis, Jerry; Kaplan, James (2005 թ․ հոկտեմբերի 23). «'We Had That X Factor' (Dean Martin and Jerry Lewis)». Parade. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
  19. «Jerry Lewis Biography» (անգլերեն). TV Guide. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի Լուիս» հոդվածին։