Առնետավազք
Առնետավազք անգլ.՝ Rat Race | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | գանձերի փնտրման ֆիլմ և screwball comedy film? |
Թվական | օգոստոսի 17, 2001 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Jerry Zucker? |
Պրոդյուսեր | Jerry Zucker? և Շոն Դանիել |
Սցենարի հեղինակ | Andy Breckman? |
Դերակատարներ | Ջոն Քլիզ, Բրեքին Մեյեր, Էմի Սմարտ, Ռոուեն Ատկինսոն, Քյուբա Գուդինգ կրտսեր, Վուպի Գոլդբերգ, Սեթ Գրին, Վինս Վիելուֆ, Ջոն Լովիտց, Լանեյ Չեփման, ՔԵթի Նաջիմի, Դեյվ Թոմաս, Ուայնե Նայթ, Բրենդի Լեդֆորդ, Քոլին Քեմփ, Դին Քեյն, Դայմոնդ Դալաս Փեյջ, Քեթի Բեյթս, Պոլ Ռոդրիգես, Սայլաս Ուեիր Միտչել, Ռիք Քրամեր[1], Սայլաս Ուեիր Միտչել[1], Ջերարդ Պլանկետ[1], Ռենս Հովարդ[1], Լ. Հարվի Գոլդ[1], Լյուսի Լի Ֆլիպպին[1], Գլորիա Օլրեդ, Yvette Dudley-Neuman?[1], Gene LeBell?[1], Brody Smith?[1] և Jenica Bergere?[1] |
Օպերատոր | Թոմաս Աքերման |
Երաժշտություն | Ջոն Փաուել |
Մոնտաժ | Թոմ Լյուիս |
Պատմվածքի վայր | Նյու Մեքսիկո |
Նկարահանման վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա և Լաս Վեգաս Վելլի |
Կինոընկերություն | Fireworks Entertainment? |
Տևողություն | 107 րոպե |
«Առնետավազք» (անգլ.՝ Rat Race), Ջերի Ցուկերի 2001 թվականի արկածային կատակերգությունը, որը նկարահանվել է Կանադայի և ԱՄՆ-ի հետ համատեղ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Ջոն Քլիզը, Ռոուեն Ատկինսոնը , Քյուբա Գուդինգ կրտսերը, Վուպի Գոլդբերգը, Ջոն Լովիցը և Սեթ Գրինը։
Ֆիլմը 2001 թվականի հուլիսի 30-ին կինովարձույթում է հայտնվել ԱՄՆ-ի տարածքում: Համաշխարհային պրեմիերան կայացել է օգոստոսի 17-ին ԱՄՆ-ում և Կանադայում: Արտադրության համար ծախսվել էր 48 միլիոն դոլար, իսկ շահույթը՝ ավելի քան 85 միլիոն դոլար[2]: Ֆիլմի DVD տարբերակը թողարկվել է 2002 թվականի հունվարի 29-ին[3]:
Ֆիլմի գովազդային կարգախոսն է. «563 մղոն: 9 մարդ: 2 միլիոն դոլար: 1001 խնդիր»:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սյուժեն նման է Սթենլի Քրամերի «Այս խելագար, խելագար, խելագար աշխարհը» ֆիլմին: Լաս Վեգասում գտնվող խաղատան սեփականատեր և միլիարդատեր Դոնալդ Սինքլերը տարօրինակ մրցույթ է կազմակերպում: Նա վեց ոսկյա ժետոն է թաքցնում: Բոլորովին պատահականորեն հաջողակները ձեռք են բերում այդ ժետոնները, որոոնք մրցավազքի հրավերներ են ստանում: Երկու միլիոն դոլար գումարը թաքցրած է յոթ հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող պահակասենյակի դարակներից մեկում: Այն գտնվում է Նյու Մեքսիկո նահանգի Սիլվեր Սիթի քաղաքում: Յուրաքանչյուրին տրվել է պահակասենյակի արկղիկի բանալի: Մրցանակը կտրվի նրան, ով առաջինը կհասնի գումարին: Բայց դա սովորական մրցավազք չէ: Սինքլերը հավաքել է հարուստներն, որպեսզի նրանք խաղադրույք կատարեն: Մրցույթի մասնակիցները չգիտեն, որ մագնատը և նրա հարուստ ընկերները հետևում են բոլորին: Ինչպես նաև այս մրցավազքում կա մեկ կանոն, ըստ որի՝ չկա ոչ մի կանոն:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ջոն Քլիզ | Դոնալդ Սինքլեր |
Ռոուեն Ատկինսոն | Էնրիկո Պոլլինի |
Բրեկին Մեյեր | Նիկ Շեֆֆեր |
Քյուբա Գուդինգ կրտսեր | Օուեն Թեմփելթոն |
Վուպի Գոլդբերգ | Վերա Բեյքեր |
Ջոն Լովից | Ռենդի |
Սեթ Գրին | Դայան Կոդի |
Վինս Վելուֆ | Բլեյն Քոդի |
Լանեյ Չեփման | Մերրիլ Ջենինգս |
Քեթի Նաջիմի | Բև |
Էմի Սմարթ | Թրեյսի Ֆոզեթ |
Դեյվ Թոմաս | Հարոլդ Գրիշիմ |
Ուեյն Նայթ | Զաք Մալոզի |
Բրոդի Սմիթ | Ջեյսոն Փիր |
Ջիլլիան Մարի | Քիմբերլի Փիր |
Բրենդի Լեդֆորդ | Վիկի |
Սայլաս Միտչել | Լլոյդ |
Փոլ Ռոդրիգես | Տաքսու վարորդ |
Քեթի Բեյթս | Սկյուռ վաճառող կինը |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Крысиные бега»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Крысиные бега»(անգլ.) на сайте Rotten Tomatoes
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2001 ֆիլմեր
- Կանադական կինոկատակերգություններ
- Ջերի Ցուկերի ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Կանադական արկածային ֆիլմեր
- 2000-ականների արկածային ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում