Քոլին Քեմփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քոլին Քեմփ
անգլ.՝ Colleen Camp
Colleen-camp-trailer.jpg
Քեմփը 1974 թվականին
Ծնվել էհունիսի 7, 1953(1953-06-07)[1][2][3] (66 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Այլ անուն(ներ)Քոլին Սելեստա Քեմփ
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ակտիվ շրջան1973 — այժմ
Ամուսին(ներ)Ջոն Գոլդվին
IMDbID 0131974

Քոլին Քեմփ (անգլ.՝ Colleen Camp, հունիսի 7, 1953(1953-06-07)[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլին Սելեստա Քեմփը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում, իսկ կարիերան սկսել է մանկական թատրոնում[4]։ Առաջին անգամ ֆիլմում նկարահանվել և էկրաններին է հայտնվել 1973 թվականին, այդ ֆիլմը «Պայքար կապիկների մոլորակի համար»–ն էր, իսկ 1975 թվականին կատարել է որ մեծ դեր «Ծիծաղելի լեդի» կատակերգությունում՝ Բարբարա Սթրեյզանդի հետ։ 1978 թվականին կատարել է Բրյուս Լիի աղջկա դերը «Մահվան խաղ» ֆիլմում և յոթանասունականների մեծ մասը գործածել է «Գեղեցկության թագուհու» դերը տարբեր կատակերգական ֆիլմերում։ 1979 թվականի, Ֆրենսիս Ֆորդ ռեժիսորի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմումՔոլին Քեմփը կատարել է Playmate–ի դերը, իսկ նույն թվականի հոկտեմբերին կեցվածք է ընդունել Playboy-ի համար[4]։ Շուտով նա ստացել է Քրիսթին Շեփարդի դերը հանրաճանաչ «Դալլաս» հեռուստասերիալում, բայց կատարել է այն միայն երկու էպիզոդներում, հետո նրան փոխարինել է Մերի Քրոբսին։

Քոլին Քեմփի կարիերայում նրա ամենահաջող դերերից էր քանթրի–երգչուհի Քրիսթի Միլլերը՝ 1981 թվականի ռեժիսոր Փիթեր Բոգդանովիչի «Նրանք բոլորը ծիծաղեցին» ֆիլմից[4]։ 1983 թվականին նա կատարել է գլխավոր դերը «Ոստիկանն ու կողոպտիչը 3» ֆիլմում, իսկ դրանից հետո հայտնվեց «Ոստիկանական ակադեմիա 2։ Նրանց առաջին առաջադրանքը» և «Ոստիկանական ակադեմիա 4: Քաղաքացիները պահակախմբում» կատակերգությունում։ Նա մի քանի անգամ նոմինացվել է «Ոսկե ազնվամորի»՝ «Ամենավատ երկրորդ պլանի դերասանուհի» կատեգորիա, հակա–մրցանակին՝ «Հրապուրանք» (1982 թվական)՝ Մորգան Ֆեյրչայլդի հետ, և «Արծաթ» (1982 թվական)՝ Շերոն Սթոունի հետ, ֆիլմերում[5]։ Ընդհանուր առմամբ Քոլինը կատարել է դերեր ավելի քան տասնութ ֆիլմերում, դրանցից են․ «Ժլատություն», «Իմ կապուտակ երկինքը», «Հովտի աղջիկը», «Հանցանշան», «Անօրինական քոնը», «Ուեյնի աշխարհը», «Վերջին կինոհերոհը», «Ամուր ընկույզ 3։ Հատուցում» և «Ամերիկյան աֆերա»։

Իննսունականններին Քոլին Քեմփը կադրից այն կողմում ակտիվացավ և որպես պրոդյուսեր նկարահանեց տասնյակ հեռուստատեսական և լիամետրաժ ֆիլմեր[4]։ 1986–ից մինչև 2001 թվականները նա ամուսնացած էր Ջոն Գոլդվինի հետ, ով հանդիսանում էր Paramount ստուդիայի տնօրենը, նրանք ունեն դուստր, ով ծնվել է 1989 թվականին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Colleen Camp- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2012-12-02 
  5. «Awards for Colleen Camp»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2012-12-02